Մարիետ Սիմոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ընթերցարան

imagesI. Առյուծն ու նապաստակը

Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ. որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:

Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և  վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և  դատարկ հույսի ետևից ընկա»:

Առաջադրանքներ

1. Ընտրիր այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը): Ընտրությունդ պատճառաբանիր:

•  Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:

•  Մարդիկ, ընկնելով շատի ետևից, կորցնում են նաև քիչը:

•  Պետք չէ բավարարվել քչով, պետք է ձգտել ավելիին հասնել:

2. Կարդա առակը և լրացրու միտքը:

Մի որսորդ առյուծի հետք էր փնտրում: Նա փայտահատին հարցրեց, թե չի՞ տեսել արդյոք առյուծի հետքը կամ որջը: Փայտահատը պատասխանեց.

— Ես քեզ հենց իրեն` առյուծին ցույց կտամ:

Որսորդը վախից գունատվեց եւ դողդողալով շշնջաց.

— Չէ, ինձ միայն հետքն է հարկավոր, ոչ թե առյուծը:

Առակը այն մարդկանց մասին է, որոնք ….

3.  Վերնագրիր ստացված առակը: Ընտրածդ վերնագիրը պատճառաբանիր:images1.  Տրված մակդիրները տեղադրիր այնպես, որ հետևյալ բանաստեղծության պատկերներն ամբողջանան, և  հանգավորումը վերականգնվի.

դեղնափրփուր, անծայր, թափուր, դեղին

Արարատյան դաշտում        .…………

…………       ծով են դարձել դարձյալ

Այգիներ ու պարտեզ,

Եվ ծովի մեջ           ………………..

Արագիլի բույնը      ………………..

Նավակ լինի կարծես:

2. Համաձա՞յն ես հետևյալ մտքի հետ: Պատասխանդ հիմնավորիր` բերելով համապատասխան օրինակներ:

Գրական հերոսներն իրենց բնույթով լինում են կամ դրական, կամ բացասական:

Դրական հերոսներն իրենց գեղեցիկ հատկանիշներով արթնացնում են սեր, համակրանք և իրենց հետևելու, նմանվելու ցանկություն:

Բացասական հերոսները մարմնավորում են կյանքի վատ, արատավոր կողմերը:

3. Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես` դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը` մեծահարուստ:

Համո Սահյան

Առաջադրանքներ

1. Բանաստեղծության մեջ ի՞նչն է գերակշռում` ձա՞յնը, գո՞ւյնը, շարժո՞ւմը, թե՞ այլ բան: Պատասխանդ հաստատիր օրինակներով:

2. Ո՞րն է, քո կարծիքով, բանաստեղծության`

  • ամենահաջողված պատկերը,
  • համեմատաբար թույլ պատկերը:

Պատասխանդ պատճառաբանիր:

3. Քեզ համոզո՞ւմ է բանաստեղծության դեղին ծուխ պատկերը: Ինչո՞ւ (պատասխանդ պատճառաբանիր):

4.Բանաստեղծությունը վերնագրիր: Վերնագրի ընտրությունը պատճառաբանիր:images1. Կարդա տրված ստեղծագործությունը ու կատարիր առաջադրանքները.

 Ընկուզենին 

Մի մեծ, ցանկապատված այգում հաշտ ու խաղաղ աճում էին պտղատու ծառերը: Գարնանը նրանք ոտից գլուխ ծածկվում էին կաթնավարդագույն շղարշով, իսկ ամառվա վերջում ճկվում էին հասած պտուղների ծանրության տակ:

Որտեղից որտեղ համերաշխ ու բարեջան այս ընտանիքը ներխուժեց ընկուզենին և, փարթամորեն ճյուղավորվելով, սկսեց ամբարտավանորեն հոխորտալ.

— Որտե՞ղ է գրված, որ ես պիտի ցցվեմ մնամ այս ցանկապատի ետևում,- դժգոհ փնփնթաց նա:- Ես ամենևին մտադիր չեմ ճգնակեցիկ դառնալ էստեղ: Թող ճյուղերս դուրս ելնեն, որպեսզի շրջապատս իմանա, թե ինչ հրաշալի ընկույզներ ունեմ:

Եվ ընկուզենին սկսեց համառորեն հաղթահարել բարձր ցանկապատը, որպեսզի իր ողջ գերաշնորհ տեսքով երևա եկող-գնացողին:

Եվ երբ ժամանակը հասավ, ու նրա ճյուղերն ամբողջովին ծածկվեցին ընկույզներով, ամեն անցնող-դարձող  սկսեց պոկել դրանք: Ում ձեռքը չէր հասնում, քար ու փայտ չէր թողնում, որ գործի չդներ: Շատ շուտով մեծամիտ ընկուզենին զրկվեց ոչ միայն պտուղներից, այլև տերևներից:

Ճիպտանման, չոր ու անկենդան կախվել էին նրա խեղված ճյուղերը, մինչ այգու փարթամ կանաչության մեջ գեղափայլ տեսքով հմայուն էին հյութեղ խնձորը, տանձն ու դեղձը:

Առաջադրանքներ

1. Դուրս գրիր այն բառերը, որոնք ցույց են տալիս պատմողի վերաբերմունքը.

ա) ընկուզենու նկատմամբ,

բ) պտղատու մյուս ծառերի նկատմամբ£

2. Ընկուզենուն՝

• մեղադրիր.

• արդարացրու.

• բնութագրիր:

3. Լրացրու թերի միտքը.

Առակն այն մարդկանց մասին է, որոնք …..

4. Գրիր ասացվածքներ, որոնք կարող են դառնալ այս առակի խրատական մասը:

5. Այլ վերնագիր գրիր առակի համար:images1. Մեկնաբանիր Խուխե Բուկայի մտքերը:

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ

Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:

2. Շարունակիր այս շարքը՝ հարազատ մնալով ոճին:images1.Կարդա բանաստեղծությունը:

Ավելի վատ

Ժակ Պրևեր

Ցեխոտ շանը թողեք ներս…

Ավելի վատ նրանց համար

ովքեր շուն չեն սիրում

ոչ էլ ցեխ

Ոտքից գլուխ ցեխոտ շանը թողեք ներս…

Ավելի վատ նրանց համար

ովքեր չեն սիրում ցեխ

ովքեր չեն հասկանում

ովքեր չգիտեն շանը

ովքեր չգիտեն ցեխը

շանը թողեք ներս…

որ թափահարում է ցեխը վրայից

ցեխը կարող ես լվանալ

շանը կարող ես լվանալ

և ջուրն էլ կարող ես լվանալ

բայց չես կարող լվանալ նրանց

ովքեր ասում են թե սիրում են շանը

պայմանով միայն…

ցեխոտ շունը մաքուր է

ցեխը մաքուր է

երբեմն ջուրն էլ մաքուր է

նրանք ովքեր ասում են՝ պայմանով միայն…

նրանք մաքուր չեն

բացարձակապես:

  • Այս բանաստեղծությունը վանկակա՞ն, թե՞ սպիտակ բանաստեղծություն է:  (Օգտվիր գրականագիտական բառարանից): Պատասխանդ հիմնավորիր:
  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
  • Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

2. Այս բանաստեղծության տողերը 10 վանկանի են: Հարցական բառերի փոխարեն գրիր այնպիսի բառեր, որ վանկերի քանակը պահպանվի, վերականգնվի բանաստեղծության պատկերավորությունը և հանգավորումը:

Լեռներն արևի ոգին շնչելով,
Թոթափում են լուռ մուժն իրենց հագի,
Քարանձավները մամռոտ դնչերով
Կապույտն են խմում արևածագի:

Արցունք է կաթում ինչե՞րն ի վար,
Մարջան է կաթում ու կաթում ի՞նչ,
Ինչե՞րը օդում խառնվել իրար,
Չեն կարողանում ինչերի՞ն թառել:

Վայրի մի ծաղիկ ինչի՞ց նոր ելած,
Նայում է իր շուրջն ու լուռ ի՞նչ անում,
Մուժի ծվեն է, ծիծաղ է ու ի՞նչ,
Իսկ ինքը, ինքը չունի դեռ ի՞նչ:

3. Գտիր ավելորդ բառերը և վերականգնիր քառատողերի ռիթմը:

ա) Ի՞նչ ես գազազում, իմ սև, վիրավոր սիրտ,
Որ գազազում ես, ի՞նչ պիտի անես,
Աշխարհը իրեն ճամփով կընթանա,
Դու խեղճ, դու անզոր, ի՞նչ պիտի անես:

բ) Եղել է, թե չէ, ո՞վ գիտի հաստատ,
Եվ ի՞նչն է հաստատ այս մեծ աշխարհի վրա,
Աշխարհում հաստատ մի բան կա միայն,
Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա:images                                                                     Կուզեի լինել

 Ռաբին Դրանաթ Թագոր

 Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,-  կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:

Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:

Երբ իրիկունները  վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն  ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:

Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:

Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:

Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:

Իսկ պահապանի ձեռքին երերում է  լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:

Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

Առաջադրանքներ

  1. Լրացրու տրված մտքերը.
  • «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է` ….
  • «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ (համաձայն եմ, համաձայն չեմ), որովհետև կարծում եմ, որ ….
  1. Ստեղծագործության մեջ գտիր կրկնվող արտահայտությունը: Ինչո՞վ է հիմնավորվում այդ կրկնությունը:
  2. Բնութագրիր այս ստեղծագործության հերոսին (տարիքը, զբաղմունքը, ի՞նչն է նրան հոգնեցրել, ի՞նչն է նրան գրավում մանրավաճառի, պարտիզպանի, պահապանի մոտ, ի՞նչ է նա երազում և այլն):
  3. Շարունակիր ստեղծագործությունը  (1 հատված)` հարազատ մնալով հեղինակի ոճին և արտահայտած գաղափարին:

Սկսիր այսպես` Կուզեի ես էլ ………………… լինել:

 

images

Գայլն ու ոչխարը 

Շներից բզկտված գայլն անզոր պառկել էր և նույնիսկ չէր կարողանում կեր հայթայթել: Նա տեսավ ոչխարին և խնդրեց, որ գոնե խմելու ջուր բերի գետից: ՙԴու ինձ միայն ջուր տուր, իսկ կերը ինքս կգտնեմ՚: Բայց ոչխարը պատասխանեց.ՙԵթե ես քեզ ջուր տամ, հենց ինքս էլ քեզ համար կեր կդառնամ՚:

Առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ թերի մտքերը՝ ընտրելով փակագծում տրված բառերից մեկը:
  • «Գայլն ու ոչխարը» ստեղծագործությունը հեքիաթ (է, չէ), որովհետև ….
  • Պատմվածք (է, չէ), որովհետև ….
  • Առակ (է, չէ), որովհետև ….
  1. Ընտրիր այն միտքը կամ մտքերը, որոնք արտահայտում են ստեղծագործության գաղափարը (ասելիքը):
  2. Ընտրությունդ (ընտրություններդ) պատճառաբանիր:
  • Սա պատմություն է խեղճ գայլի և անսիրտ ոչխարի մասին, և այն ոչինչ էլ չի ուզում ասել:
  • Ստեղծագործությունը մերկացնում է չարանենգ մարդուն, որը գործում է դավադրաբար:
  • Ստեղծագործությունն այն մարդկանց մասին է, որոնք ծանր պահերին չեն օգնում մարդկանց:
  • Ստեղծագործությունը ողջախոհ մարդկանց մասին է, որոնց դեմ ուղղված բոլոր նենգություններն իզուր են անցնում:
  • Ստեղծագործությունն այն մարդկանց մասին է,որոնք ուրիշին չօգնելու և նեղություն չկրելու համար միշտ մի սուտ պատճառաբանություն ունենում են:

 

images

  1. Գրիր ընդգծված հարցերին պատասխանող բառեր այնպես, որ բանաստեղծական տողերի չափն ու հանգավորումը պահպանվեն:

Գարնան անձրև

Երկնքով գլոր-գլոր թավալվեց մի  ինչպիսի՞  որոտ,

Ու  ի՞նչ արեց   կայծակ մի շեկ, որ ասես շեղբ էր խոփի,

Նշենին ահից դողաց, ի՞նչ անի ճերմակ  ինչո՞վ,

Իր ճերմակ, իր նոր շորով ո՞ւր փախչի այս  ինչի՞ց :

Իսկ ամպրոպն ի՞նչ արեց, իսկ ամպրոպն ապստամբեց,

Ամպերում իրար եկան, զարկեցին լույս ու ի՞նչ,

Անձրևի ինչպիսի՞  մի շիթ շողալով հողը շանթեց,

Իսկ հետո սկիզբ առավ մի ինչպիսի՞  տեղատարափ:

Իսկ հետո պարան-պարան ադամանդ ու  ի՞նչ  տեղաց,

Ու տեղաց որպես  ի՞նչ  ու տեղաց որպես մաղթանք,

Նշենին ծնկների մեջ իր  ինչպիսի՞  շորը պահած,

Անձրևին տվեց իրեն, և անձրևն, ախ, շա~տ էր ինչպիսի՞ն :

Իսկ հետո արև եղավ,  ինչե՞ր  անցան ձորով,

Կայծակի բույր կար օդում, կայծակի,  ինչի՞ , հողի,

Նշենին կայծակի տակ  ի՞նչ էր անում  իր թաց շորով

Ու ժպտում, ժպտում էր ինչպե՞ս  արբունքի քաղցր դողից:

2. Հետևություն արա՝ կարդալով հետևյալ առակը.

Մի անգամ մի մարդ է գալիս իմաստուն արքայի մոտ և հարցնում է.
— Ասա ինձ, տիրակալ, աշխարհում կա՞ ազատություն:
— Իհարկե,- ասում է արքան:- Դու քանի՞ ոտք ունես:
Մարդը նայում է իրեն` զարմացած նման հարցից:
— Երկուսը, տիրակալ:
— Իսկ դու կարո՞ղ ես կանգնել մեկ ոտքի վրա:
— Կարող եմ:
— Դե փորձիր, բայց սկզբում որոշիր, թե որ ոտքի վրա…
Մարդը մի փոքր խորհելով` բարձրացնում է աջ ոտքը` հենվելով ձախի վրա:
— Լավ,- ասում է արքան,- իսկ հիմա բարձրացրու նաև մյուս ոտքդ:
— Ինչպե՞ս: Դա անհնար է, տիրակալ:
— Տեսնու՞մ ես: Ահա հենց դա է ազատությունը: Դու ազատ ես միայն առաջին որոշման ժամանակ, իսկ հետո ազատությունն ավարտվում է:

imagesԿարդա նամակը: Գրավոր քննարկիր:

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ: Նամակ դստերը

Սիրելի ճուտիկ. շատ լավ է, որ դու քեզ լիովին երջանիկ ես զգում, բայց դու գիտես նաև , որ ես առանձնապես չեմ հավատում երջանկությանը: Դժբախտությանը՝ նույնպես: Թե մեկը, թե մյուսը լինում են ներկայացումներում, կինոներում և գրքերում, իսկ կյանքում իրականում դա գոյություն չունի:
Ես հավատում եմ այն բանին, որ ապրում ես այնպես, որքան դրան արժանի ես (քո տաղանդով ու մարդկային հատկություններով), իսկ երբ չես անում այն, ինչ պետք է, ապա դրա համար հատուցում ես կրկնակի…
Եվ այսպես, ահա քո խենթ հոր խորհուրդները: Ինչի պետք է հասնել. աշխատիր համարձակ լինել, ողջախոհ, կարողացիր լավ աշխատել և ձիու թամբին ամուր մնալ: Եվ այսպես շարունակ:

Ինչ պետք է չանել. մի ձգտիր դուր գալ ամենքին: Անցյալի մասին մի մտածիր, ապագայի մասին՝ նույնպես: Եվ այն մասին, թե ինչ կպատահի քեզ, երբ հասունանաս: Եվ այն մասին, թե ինչ-որ մեկը քեզ ինչպես կբնորոշի: Հաջողությունների և անհաջողությունների մասին՝ նույնպես, եթե դրանք քո մեղքով չեն կատարվում: Ծնողներիդ մասին մի մտածիր, տղաների, քո հիասթափութունների մասին՝ ևս:
Ինչի մասին պետք է մտածել. Կյանքում ի՞նչ ձգտումներ ունեմ, ուրիշներից լավն եմ, թե՞ վատը` ա) ուսման մեջ, բ) մարդկանց հասկանալու և նրանց հետ հաղորդակցվելու հարցերում, գ) սեփական մարմինը տիրապետելու ընդունակության մեջ:
Սիրում եմ քեզ՝ Հայրիկ:

imagesՔննարկիր մտքերը.

  1. Երեխային ուսուցանում է իրեն շրջապատող միջավայրը:
  2. Եթե երեխային հաճախ քննադատում են, նա  սովորում է դատապարտել:
  3. Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել:
  4. Եթե երեխային վերաբերվում են թշնամաբար, նա սովորում է կռվել:
  5. Եթե երեխայի հետ ազնիվ են, նա սովորում է արդար լինել:
  6. Եթե երեխային հաճախ են ծաղրում, նա վախկոտ լինել է սովորում:
  7. Եթե երեխան ապրում է ապահովության զգացումով, նա սովորում է հավատալ:
  8. Եթե երեխային հաճախ են պախարակում, նա սովորում է մեղավոր զգալ:
  9. Եթե երեխային հաճախ են հավանություն տալիս, նա սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել:
  10. Եթե երեխայի նկատմամբ հաճախ են հանդուրժող լինում, նա սովորում է համբերատար լինել:
  11. Եթե երեխային հաճախ են ուրախացնում, նա ինքնավստահություն է ձեռք բերում:
  12. Եթե երեխան ապրում է համերաշխ մթնոլորտում և իրեն պիտանի է զգում, նա սովորում է սեր գտնել այս աշխարհում:
  13. Երեխայի մասին վատ մի խոսեք նրա ներկայությամբ կամ առանց նրա:
  14. Կենտրոնացեք երեխայի մեջ լավի զարգացմանն այնքան, որ վատի համար տեղ չմնա:
  15. Միշտ լսեք և պատասխանեք Ձեզ դիմող երեխային:
  16. Հարգեք երեխային, որ սխալ է գործել և կարող է հիմա կամ քիչ անց ուղղել դա:
  17. Պատրաստ եղեք օգնելու այն երեխային, ով փնտրում է, և աննկատ մնացեք այն երեխայի համար, որ արդեն գտել է:
  18. Օգնեք երեխային յուրացնելու չյուրացրածը: Արեք դա՝ շրջապատը լցնելով հոգածությամբ, զսպվածությամբ, խաղաղությամբ և սիրով:
  19. Երեխայի հետ շփման ժամանակ մշտապես դրսևորեք լավ վարքագիծ, փոխանցեք նրան ձեր մեջ եղած դրականը:

imagesԲանաստեղծության պատկերները բացատրիր և բանաստեղծությունն անգիր սովորիր:

Անդաստան
Դանիել Վարուժան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսները հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա:

images1. Քննարկիր հետևյալ ճապոնական հոքուները (տրամադրությունը, ասելիքը, պատկերները):

****

Մերկ ճյուղի վրա
Նստած է մենակ մի ագռավ…
Աշնան երեկո…

****

Գարու հասկից
Ես բռնեցի, որ վայր չընկնեմ…
Ինչքան դժվա~ր է բաժանման րոպեն:

2. Փորձիր գրել  հոքուներ: 

images2. Կարդա: Քննարկիր պատկերները:

Աշուն էր, պայծառ աշուն…

Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերն այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։

Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։

Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում։ Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։ Կարծես ձիավորներ էին արշավում իրար դեմ, և սիմինդրի տերևը, որպես բեկված սուսեր, ընկնում էր քամու առաջ։

Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը։

2. Նկարագրիր քո տեսած աշունը:

images

Կարդացեք առակները և լրացրեք վերջին նախադասությունները.

Ուղևորներն ու սոսին
Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում:
Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու:
Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.
— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանցպատասխանեց.
— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ևանօգուտ անվանում:
Առակն այն մարդկանց մասին է, ովքեր ………..

Աղվեսն ու խաղողը

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին,

բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. ,,Դեռ խակ է,,:

Առակն այն մարդկանց մասին է, ովքեր……….

Գայլերն ու ոչխարները

Գայլերը ուզում էին հարձակվել ոչխարների հոտի վրա, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում, որովհետև շները պահպանում էին ոչխարներին: Նրանք որոշեցին խորամանկությամբ հասնել իրենց նպատակին և դեսպաններ ուղարկեցին ոչխարների մոտ` շներին հանձնելու առաջարկով. չէ՞ որ հենց նրանց պատճռով է թշնամանք առաջացել, և եթե շներին հանձնեն, ապա գայլերի և ոչխարների միջև խաղաղություն կհաստատվի: Ոչխարները գլխի չընկան թե դրանցից ի՛նչ է ծագելու, և շներին հանձնեցին:

Եվ այն ժամանակ գայլերը, որ ավելի ուժեղացել էին, առանց դժվարության հաշվեհարդար տեսան անպաշտպան հոտի հետ:

Առակը այն մարդկանց մասին է, ովքեր ….

Առակը նաև այն մարդկանց մասին է, ովքեր….

Լրացուցիչ առաջադրանք

Ներկայացնում ենք այն հատվածները, որոնք կարևորել ենք Վ. Սարոյանի ,,Մարդկային կատակերգության,, 10-15-րդ գլուխներում:

——

Շարունակում ենք Վ. Սարոյանի «Մարդկային կատակերգության» քննարկումը (1-15-րդ գլուխներ):

Վերլուծում ենք առաջարկված հատվածները:

Լրացուցիչ կրթություն

Ներկայացնում ենք Վ. Սարոյանի «Մարդկային կատակերգության» 1-20-րդ գլուխներից հատվածների վերլուծություններ (ռադիոնյութ, տեսաֆիլմ, հրապարակումներ բլոգում. կարող ենք ներկայացնել նաև ծնողների, ընկերների, բարեկամների և այլ մարդկանց կարծիքներ)

——

Կարդալ հատվածները՝ ուշադրություն դարձնելով ձմեռային պատկերներին:

1. Լուռ, արծաթաշող գիշեր է. ձյուն է ու լուսին։ Փայլում է ձյունը տանիքների վրա, փայլում է ցանկապատերին և շողշողում ծառերի ճյուղերին։

Ամեն ինչ ողողված է լուսնի առատ լույսով։

Փոքրիկ քաղաքը քնած է խաղաղ։ Փողոցները դատարկ են. պահակներ անգամ չեն երևում։ Շները երբեմն հատ-ընդհատ հաչում են լուսնի վրա և, ուշադրության չարժանանալով, լռում զայրացած մռռոցով։ Կեսգիշերից անց է, բայց քաղաքացի Հակոբի քունը չի տանում։ Չնայած սենյակը տաք է, անկողինը փափուկ, բայց և այնպես քնել չի կարողանում։ Այս բանը պատահում է գրեթե ամեն գիշեր։ Օ՜, երկար են ձմռան գիշերները, մարդ հոգնում է քնելուց։ Եվ Հակոբը լուսամուտից նայելով լուսնի առատ լույսին, շողշողուն ձյուներին, մտածում է.— ի~նչ լավ կլինի ձմռան գիշերն էլ ամառվա պես կարճ լինի, մարդիկ իզուր ժամանակ չեն կորցնի և կաշխատեն մի բան գլուխ բերել, թե չէ անխոս պառկելուց ի՞նչ օգուտ։ Մտածում է Հակոբը, տնքում է հոդացավ ունեցողի նման և հազում այնպիսի մի հազով, որով ուշադրություն են հրավիրում կամ ուզում են իմանալ՝ հարևանը քնա՞ծ է, թե ոչ /Ստ Զորյան ,,Ձմռան գիշեր,,/։

2. Ձյուն է գալիս…

Սպիտակ փաթիլները, ինչպես խնձորենու ծաղկաթերթեր, դողալով ու երկյուղած իջնում են տանիքների վրա, մարդկանց գլխին, ուսերին, ձիերի մեջքին, ծառերի ճյուղերին ու հեռագրաթելերին, և գիշերային թիթեռների պես պտտվում վառված լապտերների շուրջը։

Կարծես մի անողորմ, մի հսկայական ձեռք երկնային բարձունքից մաղում-թափում է նրանց ցած, որ գան-թաղվեն փողոցների ցեխերի մեջ։

Եվ ահա վախվխելով իջնում են նրանք։ Ուրիշ մարդկանց թվում իջնում են նրանք և ծեր ամուրի Պողոսի ուսերին ու գլխին, որ վերարկուի օձիքն ականջներին քաշած պաշտոնատեղից դառնում է տուն։ /Ստ. Զորյան ,,Բարեկամներ,,/

Լրացուցիչ կրթություն

Նկարագրեք ձեր տեսած ձմեռը:

——

Ներկայացնել Եղ. Չարենցի բանաստեղծություններից մեկը (ըստ ընտրության): 

2. Կարդալ Զահրատի բանաստեղծությունը: 

Բոլորս ալ
Քանի որ բոլորս ալ նոյն
նաւը նստեր կը սուրանք անվերադարձ

Քանի որ բոլորս ալ նոյն
անձկութեամբ կը կառչինք նաւին խօլարշաւ

Ու քանի որ բոլորս ալ նոյն
թափով կը հրենք անոնք որ կʼիյնան վար

Ո՞վ պիտի հարցնէ մեզի այս գիշեր
ո՞ւր եւ ինչո՞ւ

Քանի որ բոլորս ալ նոյն
հարցումէն կը փախչինք

  • Փոխադրել արևելահայերեն:
  • Քննարկել պատկերները:
  • Ստեղծագործության փոխաբերական իմաստ:
  • Երկտողերի փոխաբերական իմաստները քննարկել:
  •  Ներկայացնել բանաստեղծության փոխաբերական իմաստը:

——

Կարդալ Համաստեղի «Նապաստակի մը օրագիրը» պատմվածքի առաջին մասը:

2. Պատմվածքը կարդալ հատվածաբար և փոխադրել արևելահայերեն:

3. Բացատրական բառարանից նայել անծեղ բառի բացատրությունը:

4. Քննարկել պատմվածքում ներկայացված պատկերները.

  • Խոտերուն, ծառերուն փաթթված կաղամբի գույնով մատղաշ արև մը կար
  • Սիրտս դող կելլե, երբ անոնց ստվերները հանկարծ քովես կանցնին, երբ ծառերեն պտուղներ թըփ վար կձգեն
  • Որքան կսիրեի ես ալ ուրիշ աշխարհներ տեսնել…

Լրացուցիչ աշխատանք.

1. Նկարագրել մի առավոտ` ստեղծելով հետաքրքիր պատկերներ:

——

Կարդալ տնօրենի օրագիրը: (Ի՞նչ է օրագիրը, ոճ, պատում…)

4. Կարդալ և փոխադրել Նապաստակի մը օրագիրը պատմվածքը:

Լրացուցիչ կրթություն

Գրել շարադրություն ,,Իմ օրագիրը,, թեմայով:

——

Տեքստը  համաոոտ փոխադրի´ր և համապա­տասխան հետևություննե´ր արա:

Լինում է չի լինում, մի փադիշահ  է լինու մ: Մի անգամ այս փադիշահն իր շքախմբով շրջելիս է լինում, տեսնում է՝ մի ծերունի  ձիթենի է տնկում: Նա մոտենում է ծերունուն ու զարմացած հարցնում.

— Ո՜վ  ալևոր, այդ ինչո՞վ ես զրաղված այս շոգ կեսօրին: Հանգստանալուդ  ժամանակը վաղուց հասել է,  իսկ դու դեռ աշխատում ես: Կապրե´ս, մինչև այս ծառը պտուղ տա:

-Ո՜վ  ամենակարող տեր, չէ´ որ աշխարհի օրենքն է, որ մեկը ծառ  տնկի, մյուսը ճաշակի դրա պտուղները: Բայց էլի ապրելու հույս մինչև այն օրը, որ ծառն  սկսի պտուղ տալ:

Փադիշահին  դուր է գալիս ծերունու պատասխանը, և նրան դրամով  լի քսակ է տալիս:

-Ա’յ, տեսնո՞ւմ ես՝ ծաոն սկսեց պտուղ տալ,- ժպտում է ծերունին:

Փադիշահր ծիծաղում ու էլի մի քսակ է տալիս ծերու- նուն:
-Ո´վ մեծ փադիշահ, ուշադրությո´ւն դարձրու, որ մյուս  ծառերը տարին մեկ անգամ են պտուղ տալիս, իսկ իմ տնկին՝ երկու անգամ:

Այս կատակն ավելի է դուր գալիս փադիշահին: Նա ծերունուն է տալիս երրորդ  քսակն ու ասում իր ուղեկիցնե- րին.

-Գնա´նք, բարեկամնե´ր, թե չէ այս ծերունու մոտ մի քիչ էլ որ  կանգնենք, բոլորովին կսնանկանանք:

2. Փոքրիկ պատմություն գրի´ր, որ գրածիցդ հետևյալ հետևությունն արվի.

Մարդիկ ավելի ներողամիտ պիտի   լինեն:

——

Ջանի Ռոդարի ,, Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում,,: Քննարկում:

  • սյուժեն
  • կերպարները
  • գաղափարը

——

Ամփոփում ենք ,,Մարդկային կատակերգությունը,,

1. Բնութագրեք.

ա) Յուլիսիսին,

բ) Հոմերին,

գ) Մարկուսին,

դ) միսիս Սաքոլիին:

Ի՞նչ ընդհանրություն կա այս կերպարների միջև:

Ձեր ճանաչած ո՞ր հերոսներն ունեն ընդհանրություն այս կերպարների հետ:

  1. Ո՞րն է միստր Մաքոլիի կերպարի անհրաժեշտությունը վիպակում:
  2. Ինչո՞ւ է վիպակը կոչվում «Մարդկային կատակերգություն»:
  3. Վիպակի ո՞ր հերոսին կուզեք ունենալ ձեր կողքին: Ինչո՞ւ:

Լրացուցիչ կրթություն

1. Գրեք նամակ ,,Մարդկային կատակերգություն,, վիպակի հերոսին:

2. Ի՞նչ տվեց ձեզ վիպակը:

——

Ներկայացնել ,, Փոքրիկ իշխանը,, վիպակից դուրս գրած հատվածները:

——

Մի տղա սենյակում թոչկոտում Էր: Ծունկը սեղանին դիպավ  ու ցավեց: Տղան բարկացած ճչաց,

— Զզվելի´ սեղան:

Նույն օրը տղայի հայրը նրան խոստացել Էր հետաքրքիր նկարներով ամսագիր բերել, բայց մոոացհլ Էր: Ու տղան լաց եղավ: Հայրը բարկացած գոոաց.

— Զզվելի´ տղա:

Ոչ մեկը չնկատեց, թե սեղանն ինչքա՜ն գոհ Էր:

Հետևություն՝

1.    Երբ անմեղ մարդուն մեղադրում, նեղացնում են, այդ մեղադրանքն ինչ-որ ձևով վերադառնում Է մեղադրողին:

2.    Ամեն մարդ պիտի իր պարտականությունները կատա­րի՝ աոանց ուրիշներին նեղացնելու:

3.    Մարդու բախտը որ չի բերում, բոլորը նրան նեղացնում են ու հետն Էլ հենց նրան են մեղադրում, եթե ինչ-որ բան այնպես չի լինում:

4.    Եթե մարդ ինչ-որ մեկի հանդեպ իրեն մեղավոր Է զգում, նրա համար այդ մեկի արցունքները հանդուրժելը ավհլի դժվար Է:

5.    Մարդը մարդու հհտ երբեմն իրի նման Է վարվում:

6.    Մարդը իրերի հետ էլ պիտի զգույշ վարվի: Գուցե նրանք էլ են ցավ զգում անարդար վերաբերմունքից:

7.    Կամակորությունը մարղու ամենավատ գծերից Է: Դրան դիմանալը շատ դժվար է:

—-

1.Վահան Տերյանից ընտրած բանաստեղծությունը:

Էքզյուպերի` «Փոքրիկ իշխան»: Սյուժեն:

——

Քննարկում ենք ,, Փոքրիկ իշխանը,,:

1. Փոքրիկ իշխանի մոլորակը :

2.Թագավորի մոլորակը:

3.Փառասերի մոլորակը:

4.Հարբեցողի մոլորակը:

5. Գործարար մարդու մոլորակը:

6. Լապտերավառի մոլորակը:

7. Աշխարհագրագետի մոլորակը:

8. Երկիր մոլորակը:

Լրացուցիչ կրթություն

Գրավոր աշխատանք.

Իմ վարդը ինձ համար թանկ է, որովհետև ես նրան տվել եմ իմ ամբողջ հոգին:

——

1. Բնութագրել Փոքրիկ իշխանին:

2. Բնութագրել Վարդին:

3. Բնութագրել Օձին:

4. Խորհրդանշական կերպարներ:

5. Քննարկել Աղվեսի և Փոքրիկ իշխանի հանդիպման հատվածը:

  • Ահա իմ գաղտնիքը, որը շատ հասարակ է. միայն սիրտն է սրատես: Ամենագլխավորը աչքով չես տեսնի: 
  • Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետև դու նրան տվել ես քո ամբողջ հոգին: 
  • Հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես: Դու պատասխանատու ես քո վարդի համար: 

Լրացուցիչ կրթություն

,,Հովհաննես Թումանյան,, նախագիծ:

Հովհաննես Թումանյան մեդիափաթեթ:

Կազմիր քո մեդիափաթեթը / նաև ռադիոնյութեր, ռադիոհարցազրույցներ, տեսաֆիլմեր, ,,Հովհ. Թումանյանը ընտանիքում,, նախագիծ…/

——-

,,Հովհաննես Թումանյան,, մեդիափաթեթ: Ընտրած բանաստեղծություն, պատմվածք, պոեմ, բալլադ, լեգենդ:

2.Քննարկել Էքզյուպերիի ,, Փոքրիկ իշխանի,, հետևյալ հատվածները:

  •  «Ամենահուզիչ բանը այս քնած Փոքրիկ իշխանի մեջ ծաղկի նկատմամբ նրա հավատարմությունն է, այն վարդի կերպարը, որը կանթեղի նման շողում է նրա մեջ նույնիսկ այն ժամանակ, երբ նա քնած է»: Եվ ես հասկացա, որ նա ավելի փխրուն է, քան թվում է: Կանթեղը պետք է պահպանել. քամու պոռթկումից այն կարող է հանգչել:
  • – Մարդիկ ճեպընթաց գնացքներ են նստում, բայց իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են փնտրում, – ասաց Փոքրիկ իշխանը: – Դրա համար էլ նրանք հանգիստ չունեն և մեկ այս, մեկ այն կողմ են նետվում… /,, Մարդկային կատակերգության,, ո՞ր հատվածի հետ կարող ենք համեմատել: /
  • Ես վախենում էի, թե նա կհոգնի:
    – Ջուրը ես ինքս կհանեմ, – ասացի, – քեզ համար դժվար կլինի:
    Ես դանդաղ դուրս քաշեցի դույլը և զգուշորեն դրեցի ջրհորի քարե եզրին: Իմ ականջներում հնչում էր չարխի ճռճռան երգը, դույլի մեջ ջուրը դեռ ծփում էր, և նրա մեջ թրթռում էին արևի շողքերը:
    – Ես ուզում եմ այդ ջրից մի կում անել, – շշնջաց Փոքրիկ իշխանը: – Տուր մի քիչ խմեմ…
    Եվ ես հասկացա, թե նա ինչ էր փնտրում:
    Ես դույլը մոտեցրի նրա շրթունքներին: Նա խմում էր աչքերը փակ: Նրա համար դա ոնց որ ամենագեղեցիկ խնջույքը լիներ: Դա հասարակ ջուր չէր:
    Այդ ջուրը ծնվել էր աստեղրի տակով անցնող երկար ճանապարհից, չարխի ճռճռոցից և իմ ձեռքերի ճիգից: Դա կարծես նվեր էր սրտի համար:

3. Ընթերցում ենք ,,Փարվանա,, լեգենդը:

Լրացուցիչ կրթություն

Իմ Թումանյանը /ռադիոնյութ, տեսաֆիլմ, վերլուծություն: Տեղադրել բլոգում/

Անգիր սովորել ,,Փարվանա,, լեգենդի առաջին, երկրորդ հատվածները:

——

. Հովհ. Թումանյան,, Փարվանա,, լեգենդի 1-ին, երկրորդ հատվածները անգիր:

2. Ամփոփում ,,Փոքրիկ շխանը,,: Տեղադրել բլոգում:

3. Քննարկել ենթակայքում դրված կարծիքները:

4. Քննարկել տնօրենի օրագրից հետևյալ հատվածը.

Առջևում, սեբաստացիներ բոլոր տարիքների, և ոչ սեբաստացիներ, մեր ամենամյա«Ձոն»տեխնոլոգիական ստուգատեսն է: Ստուգատեսի ծրագիրը կհրապարակեն շուտով նրա պատասխանատուները` Զարուհի Ոսկանյանը, ուսկենտրոնի ղեկավար Կարինե Մացակյանը… Շողիկ Պողոսյանը… Երեք ուղղություն կարևորում եմ և առաջարկում չշրջանցել դրանք: Մեկը գեղագրությունն է. հայերեն գրերը կենդանի, գունեղ, գեղեցիկ ներկայացնելու հին ու նոր հնարավորությունները ցույց տվեք, գրեք-նկարեք թղթին ու  ստվարաթղթին, էլեկտրոնային… Մյուսը բլոգների ձևավորումն է: Արդեն ժամանակն է, որ մեր ուսումնական բլոգները ներկայանան նաև իրենց դիզայնով: Ինչպե՞ս ենք անհատական, ոճային ու գրավիչ դարձնում մեր բլոգները, դրա հետ ապահովում ընթեռնելիությունը, ինչպես ենք ընտրում գույները, ձևերը, պատկերները… երրորդը՝ ստուգատեսի ընթացքում սովորողների ամենօրյա ուսումնական անհատական մտավոր-ֆիզիկական շնորհով ստեղծվող նյութական արժեքների ցուցադրություն-վաճառքն է Մեդիակենտրոնում. մտնես Մեդիակենտրոն և բարևդ առնես:

Լրացուցիչ կրթություն

Անգիր սովորել ,,Փարվանա,, պոեմի 3-րդ հատվածը:

Ռադիոնյութ՝ ,,Իմ Տերյանը, Թումանյանը, Չարենցը,,

——

Համառոտ փոխադրիր:

Մի անգամ մեծ ձուկը փոքր ձկանն ասաց.

-Սա կարթ Է: Զգո՜ւ յշ եղիր, հանկարծ չկպչե՜ս ու չբռնե՜ս:

-Ինչո՞ւ,- զարմացավ փոքր ձուկը:

-Երկու պատճաոով,- պատասխանեց մեծը ձուկր:- Նախ՝ եթե դու կարթը բռնես, քեզ կորսան, կթաթախեն ալյուրի մեջ, կտապակեն թավայում m հետո անուշ կանեն: Երկրորդ պատճառն այն է, որ ես ինքս եմ ուզում քեզ ուտել,- բացատրեց մեծ ձուկը:

——

Անգիր ասել ,,Փարվանա,, լեգենդի հանձնարարված հատվածը;

Եղ. Չարենց. ,,Գիտե՞ք, որ գարուն է արդեն,,, /փոխաբերություններ/

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.

Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Համո Սահյան ,,Դռները բացեք, գարուն է գալիս,,:

Լրացուցիչ կրթություն

Անգիր սովորել ,,Գիտե՞ք, որ գարուն է արդեն,, բանաստեղծությունը:

——

1,Անգիր արտասանել բանաստեղծությունը.,,Գիտե՞ք, որ գարուն է արդեն,,

2. Եղիշե Չարենց: Կարդալ ընտրած բանաստեղծությունը:

3.Քննարկել ,,Փարվանա,, լեգենդը;

——

Քննարկել Վիլյամ Սարոյանի ,,Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ բարեկիրթ են,, պատմվածքը (էջ 119-129):

2. Պատասխանել պատմվածքի հարցերին:

Լրացուցիչ կրթություն

Անգիր սովորել Եղիշե Չարենցի ,,Մարիոնետ,, բանաստեղծությունը:

Ընտրել բանաստեղծություն Եղ. Չարենցի ,,Ողջակիզվող կրակներ,, շարքից:

——

Քննարկում ենք Եղ. Չարենցի բանաստեղծությունները.

  • Մարիոնետ
  • Անքնություն
  • Ինչ որ լավ է, վառվում է ու վառում
  • Ինչքան աշխարհը սիրես…
  • Գիտե՞ք, որ գարուն է արդեն
  • Կյանքը երգի, երկնքի պես անհուն, անհուն…
  • Ներկայացնում ենք ընտրած բանաստեղծությունը:

Լրացուցիչ կրթություն

Ընտրում և անգիր ենք սովորում Եղ. Չարենցի բանաստեղծություններից:

——

Չարենցյան նախագծի ամփոփում.

  • Չարենցյան միջոցառման սցենարի կազմում
  • Փորձեր Մեդիա դահլիճում
  • Ռադիոնյութերի պատրաստում
  • Գրավոր աշխատանք. ,, Իմ Չարենցը,,:

Լրացուցիչ կրթություն

Չարենցյան տեսահոլովակների, ռադիոնյութերի ստեղծում, գրախոսությունների հրապարակում բլոգներում:

——

Կարդալ Լուիս Քերոլի ,,Ալիսը հրաշքների աշխարհում,, ստեղծագործությունը:

2. Դուրս գրել դուր եկած հատվածները:

——

Քննարկեք.

  • Ինչպե՞ս է նավը հաղթում ալիքներին՝ չնայած, որ դրանք ավելի ուժեղ են, քան նա: Որովհետև նավը նպատակ ունի, իսկ ալիքները՝ ոչ:
  • Եթե սպանենք մարդասպանին, մարդասպանների թիվը չի փոխվի:
  • Լճի այս ափին լուսնով հիացող
    Չկա այլևս —
    Բոլորը հիմա բրինձ են ժողովում…

2. Ծանոթանում ենք Կարինե Խոդիկյանի ուսումնական փաթեթին:

—-

Քննարկում ենք Լուիս Քերոլի ,, Ալիսը հրաշքների աշխարհում,, ստեղծագործությունը.

  • ներկայացնում ենք ընտրած հատվածները՝ հիմնավորելով ընտրությունը
  • քննարկում ենք տարբեր հատվածներ
  • դո՞ւր է եկել ստեղծագործությունը, թե՞ ոչ. հիմնավորում ենք
  • ընտրում ենք կերպարներից մեկը՝ նկարագրում ենք, բնութագրում ենք
  • ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարները

2. Դիտել , Քեսաբի հայության մասին մասին պատմող ֆիլմը

  • սովորույթները
  • ավանդույթները
  • մշակույթը
  • երգեր, պարեր, խաղեր
  • խոհանոցը

Լրացուցիչ կրթություն

Շարադրել հիմնավորված տպավորությունները ֆիլմի մասին: Հրապարակել բլոգում:

——

Գուրգեն Մահարi

1.երկայացնել Գուրգեն Մահարու կենսագրական տվյալները:

2. Կարդալ Գուրգեն Մահարու ,,Մանկություն,, վիպակը:

  • Վիպակից դուրս գրել դուր եկած հատվածները:
  • Շարադրել հիմնավորված վերաբերմունքը ,,Մանկություն,, վիպակի նկատմամբ:
  • Վիպակի մասին ներկայացրած կարծիքը  հրապարակել բլոգում:

3 . Կարդալ Գուրգեն Մահարու բանաստեղծությունները:

4. Ընտրել բանստեղծություններ և ներկայացնել ռադիոնյութով կամ տեսաֆիլմով: Հրապարակել բլոգում, ենթակայքում:

—-

Ընտրել Գուրգեն Մահարու բանաստեղծություններից: Սովորել անգիր:

Գուրգեն Մահարու բանաստեղծությունները ներկայացնել ռադիոնյութի, տեսաֆիլմի, բեմական ներկայացման  միջոցով:

—-

.1. Քննարկում ենք Գուրգեն Մահարու ,, Մանկությունը,, ստեղծագործությունը:

2. Ներկայացնում եք մայիսյան հավաքի նյութերը:

3. Գրում եք կարծիքներ ընկերների բլոգներում:

Լրացուցիչ կրթություն

Կարդում եք Լուիս Ֆերնանդո Վերիսիմուի ,,Քիթը,, ստեղծագործությունը:

Բլոգում հրապարակում եք հիմնավորված կարծիքը ստեղծագործության մասին:

Ներկայացնում եք ստեղծագործության գաղափարը /հեղինակի ասելիքը/:

——

Կարդալ՝  Մարիո Բենեդետիի «Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս»:

Շարադրեք ձեր մտքերը «Ինչպիսի՞ մարդիկ են ինձ դուր գալիս» թեմայով:

2. Ընթերցանության ժամ ընթերցասրահում:

3. Շարունակում ենք քննարկել Մայիսյան հավաքին ներկայացրախ նյութերը:

——

Քննարկել ,,Քիթը,, ստեղծագործությունը:

  • Համառոտ պատմել սյուժեն:
  • Բնութագրել գլխավոր հերոսին:
  • Բնութագրել միջավայրի մարդկանց, հասարակությանը:
  • Ո՞րն է ստեղծագործության գաղափարը:
  • Համաձա՞յն եք արտահատված գաղափարի հետ, թե՞ ոչ: Հիմնավորեք պատասխանը:

——

Ընթերցարանային դասաժամ

Ամառային ընթերցանություն: Առաջարկում են սովորողները:

——

Ջոն Թեյլոր Գատո ,,Մարիոնետների ֆաբրիկա,,. ,,Մտավոր կախվածություն,,:

Նկատառումները գրել ,,Կարծիքներ,, բաժնում: 

Լրացուցիչ կրթություն Ջերոմ, Ք. Ջերոմի ,,Երեքը մի նավակում՝ չհաշված շունը,,

——

Ամառայի ընթերցանություն

Սիրելի բարեկամ, քեզ եմ ներկայացնում ամառային ընթերցանության և առաջարկվող աշխատանքների ցանկը: Ուրախ կլինեմ, եթե հնարավորին չափ շատ ընթերցես: Կարող ես ընթերցել գրքեր նաև քո ընտրությամբ, ոչ առաջարկված շարքից:

1. Կարդալիս խնդրում եմ քո բլոգում.

  • առանձնացնել դուր եկած հատվածները
  • հնարավորին չափ համառոտ (10-15 նախադասությամբ) գրել սյուժեն
  • հիմնավորված ներկայացնել կարծիքդ կարդացածդ գործի մասին
  • գրել ստեղծագործության գաղափարը, գաղափարները (հեղինակի ասելիքը)

Կարող ես նաև ենթակայքում քննարկում կազմակերպել:

Ջերոմ Ք. Ջերոմ. Երեքը մի նավակում՝ չհաշված շունը

Աստրիդ Լինդգրեն. Մանչուկը և Կարլսոնը

Աստրիդ Լինդգրեն. Լյոննեբերգցի Էմիլի արկածները

Մոնդրեգիեն Սյու. Փոքրիկ հրաշագործ օլիվեր Մունը

Լուիսա Մեյ Էլքոթ. Փոքրիկ տիկիններ

Ջոն Տոլկին. Հոբիտ կամ գնալն ու գալը

Կոնան Դոյլ. Չորսի նշանը

——

Քննարկել Իտալո Կալվինոյի ,,Խիղճը,, ստեղծագործությունը:

  • Դո՛ւրս գրիր այն հատվածները, որոնք կարևորել ես: Հիմնավորի՛ր ընտրությունդ:
  • Համառոտ՝ մի քանի նախադասությամբ պատմի՛ր պատմվածքը:
  • Ցո՛ւյց տուր պատմվածքի մեջ արտահայտած իրավիճակային երկու հակադրություններ:
  • Ցո՛ւյց տուր, պատմվածքի մեջ արտահայտված.

— զավեշտը

— ողբերգությունը

________________________________________________

Վիլյամ Սարոյան ,,Նարինջները,,

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը:
  2. Համառոտ՝ 5 նախադասությամբ ներկայացրե՛ք ստեղծագործության ֆաբուլան /ֆաբուլան գործողությունների բնական պատճառա-հետևանքային ժամանակագրական կապն է, իսկ սյուժեն՝ ֆաբուլայի ստեղծագործական մարմնավորումը/։
  3. Ներկայացրեք ամերիկյան իրականությունն ըստ ,,Նարինջներ,, ստեղծագործության:
  4. Ներկայացրեք ստեղծագործության կերպարներին՝ մեղադրելով, արդարացնելով, բնութագրելով նրանց.
  • Լյուկին
  • հորեղբայր Ջեկին
  • հորեղբայր Ջեկի կնոջը
  • անցորդներին

5. Դուրս գրեք արտահայտություններ, նախադասություններ.

  • ամենահուզիչը
  • ամենապատկերավորը
  • ամենաանսպասելին

6. Դիտեք Վ.Սարոյանի մասին  ֆիլմը:

7. Ֆիլմ Վ.Սարոյանի մասին:

___________________________________________________

  1. Քննարկիր.

Օտարականը

Ով սև շուն
Դու հիշողությունների հսկիչ ես միայն
Այստեղ այլևս
Ոչ մի գյուղ չկա
Եվ ոչ էլ օտարական
Նրան մոտեցող
Զուր մի հաչա
Ես պատահաբար եմ անցնում այստեղից

Ռասուլ Յունան

Ջրի հպումը

Սիրում եմ անվերջանալի ճանապարհները
Սիրում եմ մեծ այգիները
Շառաչուն գետերը
Ես սիրում եմ
Բոլոր այն կինոՖիլմերը
Ուր
Բանտարկյալներին հաջողվում է փախչել
Կարոտ եմ ազատության
Կարոտ եմ ըմպելու արևը
Հողը համբուրելու
Ջրին հպվելու
Իմ մեջ
Ծեր ու կքած
Ցմահ մի դատապարտյալ
Ձեռքին խոշորացույց
Ուսումնասիրում է փախուստի քարտեզը…

Ռասուլ Յունան

2. Կազմիր բանաստեղծական հակիճությամբ ու պատկերավորությամբ գրական խոսք, որն արտահայտի վերոնշյալ բանաստեղծության տրամադրությունն ու ասելիքը:

3. Ոճական աշխատանք

Աշուն էր, պատերազմը դեռ այնտեղ էր, բայց մենք այլևս չէինք գնում։ Միլանում աշնանը ցուրտ էր, ու մութը շուտ էր ընկնում։ Հետո վառվում էին ցերեկային լույսերը, և հաճելի էր դառնում փողոցի երկայնքով քայլելն ու լուսամուտներին նայելը։ Դրսում որսը շատ էր, աղվեսների մորթու վրա ձյուն էր մաղում, և քամին տարուբերում էր նրանց պոչը։ Եղնիկները սառած էին՝ ծանրաքայլ, ուռած որովայններով։ Քամու մեջ փոքրիկ թռչուններ էին ճախրում, և քամին ցցում էր նրանց փետուրները։ Ցուրտ աշուն էր, լեռներից սառը քամի էր իջնում։ /Էռնեստ Հեմինգուեյ/

Կարճ, դիպուկ արտահայտություններով աշնանային պատկեր ստացեք:

Լրացուցիչ կրթություն

Քո ընտրությամբ ձայնագրիր իրանական բանաստեղծությունները, ստեղծիր ռադիոնյութ:

_____________________________________________________

Քննարկել Գիյոմ Ապոլիների ստեղծագործությունները.

Արբեք
Միշտ պետք է արբած լինել։ Դա է կարևորը, միակ խնդիրը դա է։
Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։
Բայց ինչո՞վ։ Գինով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբեք։
Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թոչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ խոսում է, հարցրեք թե ո՞ր ժամն է, և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ՝ «արբելու ժամն է»…
Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար՝ արբե´ք, անդադար արբեք։
Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք։

 

Շունն ու սրվակը
Իմ սիրելի շուն, բարի շուն, իմ սիրելի շնիկ, մոտ եկ, հոտ քաշիր այս անուշահոտ ջրից, որը քաղաքիս ամենապատվական պարֆյումերից եմ գնել: Եվ շունը պոչը թափ տալով, որ, ըստ իս, այդ թշվառ արարածների ծիծաղի կամ ժպիտի նշանն է, մոտեցավ ու իր խոնավ դունչը հետաքրքրությամբ հպեց սրվակի բերանին, ապա հանկարծ ահով ետ-ետ քաշվեց ու սկսեց վրաս հաչել, ասես թե կշտամբելիս լիներ ինձ: Ա~հ, թշվառ շուն, եթե ես ձեզ մի կույտ աղբ առաջարկեի, դուք հաճույքով պիտի հոտոտեիք այն, անգամ գուցե խժռեիք այն: Այդպես է, իմ տխուր կյանքի անարժան ուղեկից, դուք նման եք հասարակության, որին չպետք է բնավ նուրբ անուշահոտություն առաջարկել (դա նրան նեղացնում է),այլ լոկ խնամքով հավաքած աղտեղություններ:

_____________________________________________________

%d такие блоггеры, как: