Հունվար
Հունվարի 17, 15։15՝ մանկավարժական աշխատողների պարապմունք մասնախմբերով
Ավագ դպրոց, 3-1
Օրակարգում.
1, հունվարյան ճամբարի նախագծերի ներկայացում
2, հունվարյան նախագծերի 9-օրյա գործունեության ներկայացում: Ընթացքը: Ակնկալվող արդյունքը
3. Ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ.
բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծեր
հանրակրթական Դիջիթեք 2018
մարմնամարզական նախագծեր
ձմեռային մարզական խաղեր:
Ներկայացնում եմ Լուիս Բենեզեթի «Թվաբանության ուսուցում: Մի գիտափորձի պատմություն» հոդվածի՝ Ձեր ընկերների վերլուծությունները.
Լիլիթ Հայկազունի
Սուսան Սահակյան
Անահիտ Մելքոնյան
Սեդա Խաչատրյան
Սաթենիկ Սիմոնյան
Ներկայացնում եմ նախագծի օրինակ.
6.12.2017
Մանկավարժական աշխատողների պարապմունք
- Նոյեմբեր ամսվա նախագծերի ամփոփում: Հաջողություններ, խնդիրներ
- Դեկտեմբեր ամսվա նախագծերի ներկայացում
- Դեկտեմբերի 25 — 2018թ. հունվարի 7 — «Ուսումնական ձմեռ» նախագծեր
- Նախագծերի գնահատման չափանիշներ
- Այլ հարցեր
Դեկտեմբեր ամսվա նախագծեր
Նոյեմբեր
Էլ հասցեներին ուղարկված նամակներ.
Նոյեմբերի 6
Սիրելի գործընկեր, նոյեմբերի 13-17-ը նախագծային ուսուցման ստուգատեսային շաբաթն է: Խնդրում եմ ձեր բլոգներում հրապարակել ուսումնական նախագծերը: Նոյեմբեր 8-ի մասնախմբի հավաքում ներկայացնելու ենք այդ նախագծերը: Եթե կլինեն հարցեր, խնդրում եմ գրել:
Նոյեմբերի 7
Սեմինար պարապմունքի ծրագիրը: Խնդրում եմ ծանոթանալ:
Նոյեմբերի 11
Սիրելի գործընկեր, խնդրում եմ մինչև երկուշաբթի Ձեր բլոգներում տեղադրել ստուգատեսային շաբաթի նախագծերը:
Նոյեմբերի 13
Մարալ ջան, այս նախագծում՝ Նորացված սրահ Միջին դպրոցի տարածքում, որպես արդյունք պետք է նշել նաև, թե ինչպիսի նոր միջավայր պետք է ստանաք, ինչ եք ակնկալում: Դա ամենաշոշափելին է ու չափելին: Նախապատրաստական աշխատանքների մեջ անպայման նշիր նախագծի քննարկումը սովորողների հետ: Դա նախագծերի պարտադիր պայմանն է:
Սաթենիկ ջան, ես ստուգատեսային շաբաթվա քո նախագծերը չտեսա, դու ընդհանուր ծրագիրն ես դրել: Իսկ քո դասարանի նախագծերի մանրամասն նկարագրությունը չգտա:
Նոյեմբեր 19
Սիրելի մասնախումբ, օտար լեզվի ուսումնական կենտրոնի տնային աշխատանքի հանձնարարման մասին այլոց փորձի այս ուսումնասիրությունը, խնդրում եմ, կարդացեք, ձեր բլոգներում հրապարակեք ձեր կարծիքը այդ վիճահարույց հարցի վերաբերյալ և հղումն ուղարկեք ինձ:
Սիրելի գործընկեր, Ձեզ եմ ուղարկում տնային աշխատանքի մասին մտորում-կարծիքներ.
Յուրա Գանջալյան
Լիլիթ Հայկազունի
Վարդուհի Պետրոսյան
Աշխեն Թադևոսյան
Նոյեմբերի 26
- Սաթենիկ ջան, բարի օր: Սաթ ջան, ես քո դեկտեմբերյան նախագծերը չգտա:
Սաթենիկ ջան, բլոգդ չի համապատասխանում դասավանդողի բլոգին ներկայացվող պահանջներին: Ես ուղարկել էի ձեզ, խնդրում եմ նորից նայես: - Աշխեն ջան, դեկտեմբերյան նախագծերդ չգտա բլոգումդ: Խնդրում եմ՝ հղումն ինձ ուղարկել:
- Սեդա ջան, դեկտեմբերյան նախագծերիդ հղումն ուղարկիր, խնդրում եմ: Ես քո բլոգում դրանք չգտա:
- Անահիտ ջան, դեկտեմբերյան նախագծերը չգտա քո բլոգում: Հղումը կուղարկե՞ս:
Կարծում եմ՝ այս սեմինարները ավելի շատ գործնական բնույթ պետք է ունենան՝ կոնկրետ նախագծերի կազմումներ, քննարկումներ, դիտարկումներ, առաջարկություններ:
Հոկտեմբեր
Էլ հասցեներին ուղարկված նամակներ.
- Սիրելի΄ գործընկեր, մենք միասին նույն մասնախմբում ենք, որի աշխատանքները կոորդինացնում եմ ես: Ձեզ եմ ուղարկում դասավանդողի բլոգին ներկայացվող պահանջները: Խնդրում եմ Ձեր բլոգը համապատասխանեցնել այդ պահանջներին:
- Մանկավարժական բլոգին ներկայացվող պահանջները խնդրում եմ մի անգամ էլ նայել օգտագործողի աչքով: Գուցե կան կետեր, որոնք Ձեր կարծիքով գործող չեն կամ ունեն փոփոխության կարիք: Կարող եք նաև ավելացվող կետեր առաջարկել:
- Սիրելի΄ գործընկեր, Ձեզ եմ ուղարկում իմ Ոսուցչի օրագիր բաժինը: Որպես օրագրի վարման ձև՝ կարող է Ձեզ հետաքրքրել: