Մենթորության գործունեության կարգ
Էլ. հասցեն՝ n.geghamyan@mskh.am
25,09,2018 — նելի Գեղամյանին գրված էլ.նամակը
Նելի ջան, ուղիղ եթեր կարելի է տալ միայն հաջողված ու հնարավորին չափ անբողջական հատվածներ: Էդպես պատահական, չկայացած բաներ չի կարելի: Կրթահամալիրի հեղիանակության հարց կա: Լավ կլինի՝ հանես այդ ընդհանուր պարապմունքի ուղիղ եթերը: Դուք շատ ավելի լավ բաներ եք անում:
Դասալսումների վերլուծություն
Բնապահպանական հարց էին քննարկում: Լավ է, որ ուսուցիչը ընկալում է ամբողջական դասարանը, փորձում է բոլորին ներառել դասապրոցեսում: Նելին ունի ուսուցչին հատուկ տեսողական ձիրք, դասարանը անընդհատ հավաքելու միտում: Սակայն այսպիսի քննարկումները ունենում են այն թերությունը, որ առաջ են գալիս մի քանի ակտիվ սովորողներ, մյուսները նրանց ակտիվության շղարշի տակ զբաղվում են այլ բաներով:
Դասն առավել արդյունավետ կազմակերպելու համար լավ է, երբ գրավոր և բանավոր խոսքերն են զուգակցվում, ինչպես նաև փոքրի հետազոտական աշխատանքներ են կատարվում համացանցով՝ փնտրտուքների միջոցով համապատասխան նյութեր են գտնում, օրինակներ: Այսպիսի աշխատանքները անհատականացնում են սովորողի գործունեությունը և առավել արդյունավետ են դարձնում դասաժամերը:
Լավ կլինի, որ դասաժամի մեջ նախատեսվեն նաև փոքրի խմբերով (2-4 սովորողներ) ջերմոցային աշխատանքներ: Եթե ջերմոցային նախագիծը հստակ ձևակերպվի, հնարավոր կլինի նաև կազմակերպել ջերմոցային գործունեությունը որպես ուսումնական աշխատանք:
Բնագիտության դասաժամերը պետք է գործնական լինեն: Առաջարկում եմ, որպես լաբորատորիա, օգտագործել կից ջերմոցային տարածքը:
Լավ է, որ Նելիին հաճախ եմ տեսնու սովորողների հետ ջերմոցային տարածքում: Սկսել են տարբեր տեսակի կանաչիներ ցանել, գործնական գործունեությամբ զբաղվել:
Լավ է, որ սովորողները սիրով են հավաքվում Նելիի շուրջբոլորը: Հեշտ է շփվում սովորողների հետ:
Էլ. հասցեն՝ a.hokhikyan@mskh.am
Քննարկում Արուսյակ Հոխիկյանի հետ
- Լրագրողական խմբերի հետ աշխատանքը:
- Լրատվություն, լուսաբանումն առավելագույնն անել սովորողների հետ, նրանց միջոցով: Սովորողի աշխատանքի արդյունքում պետք է երևա ուսուցչի աշխատանքը:
- այլ լրատվամիջոցների հետ տարվող աշխատանքը՝ որպես լրատվական կենտրոնի գործառույթ
Քննարկում Մարդու իրավունքի հետ պաշտպանի հետ հանդիպումը:
Քննարկում բլոգի կառուցվածքի հետ կապված խնդիրների շուրջ:
Ինչպես ենք գրում նախագիծ: Նախագծի կառուցվածքը:
Սովորողների աշխատանքային հմտություններ:
Արուսյակի լրատվական խմբի աշխատանքների արդյունքում պետք է լինեն ոչ թե Արուսյակի լուսաբանումները, այլ սովորողների:
Լավ կլինի, որ սովորողների աշխատանքների արդյունքները հավաքվեն Արուսյակի ուսումնական բլոգում: