Մարիետ Սիմոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Շուրջտարյա նախագծեր

Ընթերցանություն: Ժամկետը՝ շուրջտարյա

Բացի փոքր արձակից՝ նովել, փոքրիկ պատմվածք, առակ, զրույց, բանաստեղծություններից, որոնց  ընթերցանությունը և վերլուծությունը հիմնակամում իրականացվում է դասարանում՝ որպես ուսուցողական նյութ, կարևորվում է նաև գեղարվեստական ծավալուն ստեղծագործությունների՝ ծավալուն պատմվածքների, վեպերի, վիպակների ընթերցանությունը: Այսպիսի ընթերցանությունը՝ որպես լրացուցիչ կրթություն, հանձնարարվում է ինչպես ամառային, աշնանային, գարնանային արձակուրդների ժամանակ, այնպես էլ ուսումնական տարվա ընթացքում՝ որոշակի ժամկետում՝ կախված ստողծագործության ծավալից: Ստեծագործությունների քննարկումը կատարվում է և տարբեր հարցերի ու առաջադրանքների միջոցով, և առցանց քննարկման, և բանավոր քննարկումնեի միջոցով:

Ամառային ընթերցանություն

Աշնանային ընթերցանություն

Ձմեռային  ընթերցանություն

Թարգմանություն: Ժամկետը՝ շուրջտարյա

Թարգմանությունները լեզվի ուսուցման, խոսքի մշակման կարևոր մասն են կազմում: Դրանք հիմնականում փոքրիկ առակներ են, որոնց թարգմանությունները մշակելուց հետո օգտագործում ենք նաև որպես գրական  նյութ՝ վերլուծությունների համար: Թարգմանությունները հիմնականում կատարվում են ռուսերենից, բայց կան սովորողներ, ում համար ավելի մատչելի է անգլերենը: Այդ սովորողների համար թարգմանության նյութ է դառնում անգլերեն փոքրածավալ նյութը:

Թարգմանությունների ընթացքում կարևորվում են բառերի, արտահայտությունների ճիշտ, դիպուկ ընտրությունը, ոճի պահպանումը, տեքստի ամբողջականությունը: Օգտագործվում են և՛՛ ռուս-հայերեն, և’ անգլերեն-հայերեն, և’ հոմանիշների բառարանները: Հիմնականում օգտվում ենք nayiri.com էլեկտրոնային բառարանների կայքից: Աշխատանքը արդյունավեը է լեզվական կառույցների յուրացման և օգտագործման համար:

Այս առաջադրանքների համար օգտագործվում է  հետևյալ կայքը՝ притчи

Ռադիո, ռադիո-թատրոն: Ժամկետը՝ շուրջտարյա

Այս աշխատանքն ուղղված է մայրենի խոսքի  և գրավոր, և բանավոր խոսքի  մշակմանը:  Թեմայի ընտրությունը, հարցերի կազմումը, դրանք ներկայացնելը, զրույցի բռնվելը, արագ կողմնորոշվելը, ըստ իրավիճակի՝ նոր հարցերի առաջադրումը կարևոր հմտություններ են, որոնք ձեռք է բերում սովորողը հարցազրույցներ վարելիս:

Թվային տեխնիկայով  կատարվող հաջորդ աշխատանքը բանաստեղծությունների ձայնագրությունն է, ռադիո-թատրոնը: Սա գրականությունը մարդկայնացնելու, սովորողին մոտեցնելու և կարդալու, փնտրելու, ընտրելու ցանկություն առաջացնելու միջոց է:

Բլոգային անցուդարձ: Ժամկետը՝ շուրջտարյա

Սրանք այն աշխատանքներն են, որոնք ընտրվում են սովորողների բլոգային հրապարակումներից: Բլոգը այն տարածքն է, որտեղ սովորողը հրապարակում է իր խոհերը, վերլուծությունները, պատումները, այլ նյութեր:

Առցանց քննարկումներ

Գրավոր խոսքի մշակմանն ոուղղված նախագիծ է: Սովորողները ծանոթանում են միմյանց մտքերին, քննարկում են  ներկայացված նյութը, արտահայտում են իրենց կարծիքը տարբեր երևույթների մասին: Բաց, առցանց քննարկումներն օգնում են կարդալու դիմացինի կարծիքը, ծանոթանալու նույն երևույթին վերաբերող տարբեր կարծիքների հետ, փաստարկված համաձայնել կամ հայտնել անհամաձայնությունը: Հնարավորություն են ստանում նաև տեսնելու ընկերների վրիպումները: Սա հետաքրքրություն է առաջացնում, ազդակ՝ ավելի ուշաիր կարդալու, առավել ուշադիր լինելու նաև սեփական խոսքի նկատմամբ:

Ընտանեկան նախագծեր

Ընտանեկան նախագծերը նախատեսվում են սովորողի, ծնողիների, ընտանիքի այլ անդամների համատեղ աշխատանքի համար: Այս նախագծերը սովորողների համար հետաքրքիր են, ինչպես նաև փորձ է ծնողներին ներառելու կրթական գործընթացում

Անհատական նախագծեր

%d такие блоггеры, как: