Перейти к содержимому

Ուսումնասիրություն 1

IMG_7815Ուսումնասիրություն մայրենի լեզվից 4-րդ, 6-րդ, 10-րդ դասարաններում

Ուսումնասիրության ժամանակացույցը՝  նոյեմբերի 2-ին՝ ժամը 18.00-ից  մինչև նոյեմբերի 5-ը,՝ ժամը 18.00:

 Նշել դասարանը, սովորողների քանակը, նախորդ տարվա մայրենիի ուսուցչի անուն-ազգանունը, ձեր անուն-ազգանունը

  1. ի՞նչ եք հասկանում գրագիտություն, մայրենիի իմացություն ասելով
  2. ի°նչ որակների զարգացմանն եք ուղղում ձեր ջանքերը՝ որպես մայրենիի ուսուցիչ
  3. դասարանի ընդհանուր պատրաստվածությունը թույլ տալի՞ս է Ձեզ ձեր ծրագիրն իրականացնել. եթե այո՝ ո՞ր որակները, եթե ոչ՝ ի՞նչը
  4. ովքե՞ր չեն կարողանում գրավոր մտքեր շարադրել (անուն-ազգանուն)
  5. ովքե՞ր բլոգ չունեն կամ ունեն ու չեն գործածում (անուն-ազգանուն)
  6. ովքե՞ր չեն կարողանում կարդալ կամ կարդացածը չեն հասկանում (անուն-ազգանուն)
  7. ովքե՞ր են նախագծով աշխատում. նշել նախագիծը (անուն-ազգանուն)
  8. ստեղծագործական աշխատանք և վերլուծություն անել կարողանո՞ւմ են: Ովքե՞ր չեն կարողանում՞(անուն-ազգանուն):
  9. Ովքե՞ր մեդիահմուտ չեն (անուն-ազգանուն)

Գրագետ՝ ըստ Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանի» — 1. կարդալ-գրել իմացող 2. քերականորեն և լեզվա-ոճային բավարար մակարդակով գրող 3. լեզվական-ոճաբանական՝ քերականական՝ ուղղագրական սխալներից զերծ 4. հմուտ, իր գործին տիրապետող հմտարար կատարող

Գրագետ՝ ըստ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի — 1. գրել-կարդալ իմացող, 2. քերականորեն ճիշտ գրել՝ իր մտքերը շարադրել և խոսել իմացող, 3. որևէ բնագավառում անհրաժեշտ գիտելիքներին տիրապետող 4. քերականորեն և ոճական տեսակետից լավ շարադրված՝ գրված

Ես գրագիտություն ասվածը հենց այդպես էլ ընկալում եմ՝ իր մտքերը գրավոր և բանավոր շարադրել կարողացող սովորող: Իմ բոլոր ջանքերը ուղղված են հենց դրան:

Կարևորում եմ նաև ստեղծական-տրամաբանական-վերլուծական աշխատանքները, քանի որ կարծում եմ, որ սովորողի արտահայտած մտքերը պետք է ոչ միայն հասկանալի շարադրվեն, այլև դրանք պետք է նաև հետաքրքիր, ստեղծական լինեն և տրամաբանորեն կուռ կատուցվածք ունենան:

6-1 դասարամ — 21 սովորող — դասավանդող՝ Մարգարիտ Հարությունյան

Բոլոր սովորողները ունեն բլոգներ և բոլորն էլ գործածում են դրանք:

Բլոգներ ունեն և վարում են նաև հատուկ կարիքով սովորողները. Գևորգը՝ ուղեկից Սոնայի օգնությամբ, Տիգրանը՝ ինքնուրույն:

Բոլոր սովորողները, տարբեր հաճախականությամբ և ակտիվությամբ, մասնակցում են նախագծերի իրականացմանը:

Բոլորն էլ ունեն ՏՀՏ բավարար հմտություններ:

Արտյոմ Զաքարյան — վատ է կարդում, վատ գրում է: Չի սիրում աշխատել: Բայց լավ տիրապետում է ռուսերենին (մայրը ռուս է): Նախագծերից ընտրել է թարգմանչական նախագիծը և հաճույքով սկսել  է թարգմանություններ անել: Սիրում է կառուցողական ֆիլմերը: Ֆիլմերի թարգմանություններ է անում: Դժվարանում է նաև վերլուծություններ կատարելիս:

Վահան Տեր-Պետրոսյան — դժվարությամբ է աշխատում: Դժվարությամբ է մտքերը շարադրում: Չի կարողանում վերլուծություններ կատարել: Եկել է 5-րդ դասարանից:

Գարեգին Ստեփանյան — Մտքերը վատ է շարադրում: Դժվարանում է վերլուծություններ կատարել:

Իրականացվող նախագծեր՝

  • «Լուսատիտիկ» ամսագիր
  • «Չաչանակ» մեդիա-բլոգ
  • Գրաբար
  • աշնանային օրագիր
  • առաջարկում եմ կարդալ
  • ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
  • ռադիոթատրոն
  • գրաբարյան ընթերցումներ
  • կարդում և ձայնագրվում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
  • հարցազրույցներ
  • մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
  • շարադրել մտքերը տարբեր թեմաներով
  • թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
  • ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)

Ընդհանուր դասարանը բավականին ակտիվ է, նախաձեռնող, ստեղծական: Հեշտ է նրանց հետ նախագծեր իրականացնելը: Ունեն բավականին գրագիտություն՝ կրթահամալիրում գործող այլընտրանքային ծրագիրն իրականացնելու համար:

Դասարանն առանձնանում է իր ծայրահեղությամբ: Կա ակտիվ սովորողների խումբ, որոնք իրենց մայրենիի հմտություններով բավականին առաջ են անցել: Խումբը նախաձեռնող է, անընդհատ նոր գաղափարներ է առաջ քաշում: Կա սովորողների մի փոքր խումբ, որ ավելի պասիվ է և դանդաղ է առաջ շարժվում:

6-3 դասարան — 21 սովորող -դասավանդող՝ Արմինե Աբրահամյան

Բոլոր սովորողները ունեն բլոգներ և բոլորն էլ գործածում են դրանք:

Բոլոր սովորողները, տարբեր հաճախականությամբ և ակտիվությամբ, մասնակցում են նախագծերի իրականացմանը:

Բոլորն էլ ունեն տհտ բավարար հմտություններ:

Դասարանը  իր մայրենիի իմացությամբ պատրաստ է կրթահամալիրում գործող մայրենիի ծրագիրն իրականացնելու համար: Ձևակերպում են մտքերը, կարդում են, քննարկում են, վերլուծում են: Ձեռքբերումները և առաջընթացները իհարկե տարբեր են: Եվ դա բնական է: Դասարանում հեշտ է աշխատանքային մթնոլորտ ապահովը: Երևում է, որ ինքնուրույն աշխատելու հմտություններ ունեն: Նախագծային աշխատանքի փորձ ևս ունեն: Հեշտ է նրանց հետ նախագծերով աշխատանքի միջավայր ստեղծել: Նախագծերով աշխատում են և տանը՝ որպես լրացուցիչ կրթություն, ր դասարանում:

Բոլոր սովորողներն էլ առաջարկված  նախագծերից որևէ մեկում, տարբեր հաջողություններով, ընդգրկված են:

Մայրենիից դժվարություններ ունեցող սովորողներ

Ալբերտ Գրիգորյան — Մտքերը հստակ ձևակերպում է, բայց կետադրական որևէ նշան դնելու սովորություն չունի: Սա դժվարացնում է շարադրանքը ընկալելը:

Աստղիկ Խաչատրյան — ուշադրության կենտրոնացման և անընդհատ շեղվելու լուրջ խնդիր ունի, որով էլ բացատրվում է մայրենիի բացթողումները՝ հատկապես գրավոր խոսքում:

Հովհաննես Նալբանդյան — դժվարանում է կարդալ, մտքերը դժվարությամբ է ձևակերպում:

Իրականացվող նախագծեր՝

  • Կարդացեք և լսեք մեզ…
  • Գրաբար
  • աշնանային օրագիր
  • առաջարկում եմ կարդալ
  • ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
  • ռադիոթատրոն
  • գրաբարյան ընթերցումներ
  • կարդում և ձայնագրվում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
  • հարցազրույցներ
  • մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
  • շարադրել մտքերը տարբեր թեմաներով
  • թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
  • ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)

10-րդ դասարան

14 սովորող, 6-ը՝ այլ դպրոցից, 8-ը՝ կրթահամալիրից:

Գրագիտության մասին իմ մոտեցումը նույնն է՝ կարդալ, կարդացածը հասկանալ, վերլուծել, մտքերը հստակ, հասկանալի գրավոր և բանավոր շարադրել:

Մայրենիի աշխատանքային այս խումբը ունի մայրենիի օգտագործման բավարար և անհրաժեշտ  հմտություններ, որպեսզի կարողանա իրականացնել կրթահամալիրում գործող ծրագիրը: Չնայած այլ դպրոցից եկած սովորողներն ունեին բլոգային ուսուցման հետ կապված դժվարություններ, բայց դրանք հաղթահարված են: Խմբի բոլոր սովորողներն ունեն բլոգ և ուսումնական նպատակներով գործածում են դրանք:

Հիմնական դժվարությունը ունենում են գրական ստեղծագործությունների վերլուծությունների ժամանակ: Դժվար է ընկալվում հատկապես ստեղծագործության գաղափարը: Դժվարությամբ են վերլուծում ստեղծագործությունը:
Այլ դպրոցներից եկած սովորողները սկզբում դժվարանում էին մտքերը ազատ շարադրել: Մտքերի արտահայտման ձևերի մեջ կաղապարում կա, որը փորձում ենք հաղթահարել: Առաջընթաց է նկատվում: Ստեղծական-ազատ մտքով, մտքերը շարադրելու կարողությամբ տարբերվում են կրթահամալիրի սովորողները:

Էլեն Կարապետյան — ուրիշ դպրոցից
Արփի Սահակյան — Նունե Մովսիսյան- ստեղծական լավ միտք ունի, ազատ շարադրում է իր մտքերը, հասուն է, լավ է ընկալում նաև գրական ստեղծագործությունը
Նարե Մամիկոնյան — Նունե Մովսիսյան — ստեղծական է միտքը, հետաքրքիր է մտածում: Ունի թերարժեքության կոմպլեքս: Միշտ մտածում է, որ չի կարողանա: Դժվարությամբ է գրական ստեղծագործությունը քննարկում:
Եվա Սարգսյան — ուրիշ դպրոցից — աշխատասեր է, պարտաճանաչ: Նախընտրում է թարգմանություններ անել, քիչ`մտքերը շարադրել: Գրական ստեղծագործությունները քննարկելիս օգնության կարիք է ունենում:
Վրեժուհի Խաչիկյան — Հասմիկ Ղազարյան — Լավ է մտածում, բայց չի սիրում աշխատել: Մտքերը գրագետ չի շարադրում:
Էլեն Ջանոյան — Նունե Մովսիսյան- Դժվարությամբ է մտքերը շարադրում: Նախընտրում է թարգմանություններ անել: Օգնության դեպքում արագ է ընկալում գեղարվեստական գրականությունը:
Սուսաննա Հովհաննիսյան — Նունե  Մովսիսյան — շատ է բացակայում, չի հետաքրքրվում ուսմամբ: Թույլ է գրագիտությունը
Շուշան Ադամյան — Նունե Մովսիսյան -մտածող անհատ է, ստեղծագործ է, հասուն է: Կարողանում է քննարկումներին մասնակցել: Մի քիչ ծույլ է:
Ռիմա Սիմոնյան — ուրիշ դպրոցից — աշխատասեր սովորող է: Ընդհանուր առմամբ գրագետ է, բայց չի սիրում մտքերը շարադրել: Նախընտրում է թարգմանություններ անել:
Քրիստինե Զախարյան — Նունե Մովսիսյան — լավ է մտածում, բայց մի քիչ ծույլ է:
Սվետլանա Թումասյան — ուրիշ դպրոցից- պարտաճանաչ, աշխատասեր սովորող է, նախընտրում է թարգմանություններ անել
Արփինե Հակոբյան — ուրիշ դպրոցից, ընդունակ է, մի քիչ ծույլ, ստեղծագործ է միտքը
Աննա Ավետիսյան — ուրիշ դպրոցից — հայոց լեզու, գրականության նկատմամբ ոչ մի հետաքրքություն չունի: Գուցե հետաքրքրություններն այլ առարկաների հետ են կապվում: Աշխատում է ինչքան հնարավոր է ոչինչ չանել
Էլիզա Աբրահամյան — ուրիշ դպրոցից-աշխատում է իր ուժերի ներածին չափով: Ունի առաջընթաց

 

Խմբի հետ իրականացնում ենք հետևյալ նախագծերը՝

Նախագծեր

  • «Մանրէ» պատանեկան ամսագիր
  • «Թարգմանություններ» թարգմանական ամսագիր
  • աշնանային օրագիր
  • հասարակական հնչեղություն ունեցող հարցերի քննարկումներ
  • առաջարկում եմ կարդալ
  • ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
  • ռադիոթատրոն
  • գրաբարյան ընթերցումներ
  • կարդում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
  • հարցազրույցներ
  • մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
  • շարադրել մտքերը տարբեր թեմաներով
  • թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
  • ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
  • արմատական, ստուգաբանական բառարանների հետ տարվող հետազոտական աշխատանք

Էլեն Կարապետյան — անհատական նախագիծ՝ Առաջարկում եմ կարդալ

Եվա Սարգսյան, Սվետլանա Թումասյան, Էլեն Ջանոյան, Ռիմա Սիմոնյան  — Թարգմանչական նախագիծ

Արփի Սահակյան, Շուշան Ադամյան, Նարե Մամիկոնյան, Էլիզա Աբրահամյան, Արփինե Հակոբյան — «Մանրէ» պատանեկան ամսագիր

Реклама
%d такие блоггеры, как: