Հատված առաջին

424604_341917902514591_912879868_nՄիջին դպրոցում իրականացվում է «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն»  կրթական ծրագիրը՝ ըստ 7-9-րդ դասարանների ուսումնական պլանի:

Միջին դպրոցի դասավանդողը նա է, ով՝

  • դասերից չի բացակայում տարբեր պատճառներով
  • ունի անձնական նոթբուք (նեթբուք կամ տեխնիկական այլ միջոց),  դասին ներկայանում և դասապրոցեսը կազմակերպում է դրանով
  • գիտի և օգտագործում է տվյալ բնագավառի դասավանդողի համար կրթահամալիրում որոշված համակարգչային ծրագրերը
  •   ունի ուսումնական բլոգ (անձնական կայք) և ուսումնական գործում այն կիրառում է սահմանված կարգին համապատասխան
  • դասընթացի ծրագրին համապատասխան կազմում է նախագծեր և կազմակերպում  դրանց իրականացումը
  •  տարեկան գոնե երեք հոդված է հրապարակում «Դպիր» ամսագրում
  • սովորողի հետ կատարում է հասարակական և ինքնասպասարկման աշխատանքներ
  • մասնակցում է  մեր այլընտրանքային ծրագրի տարածման աշխատանքներին
  •  մասնակցում է  արշավների, բազմօրյա ուսումնական ճամփորդությունների
  • մասնակցում է ընդհանուր պարապմունքներին, դրանց ժամանակ հնչող երգերին, բանաստեղծություններին, պարերին

Միջին դպրոցի սովորողը նա է, ով՝

  • չի խախտում ներքին կարգապահական կանոնները,
  • կատարում է հասարակական, ինքնասպասարկման աշխատանք,
  • մասնակցում է  ուսումնական և հայրենագիտական ճամփորդություններին, ճամբարներին
  • ունի սահմանված պահանջներին բավարարող անձնական նոթբուք (նեթբուք), որն օգտագործում է  ուսումնական գործունեության ժամանակնակ
  •  գիտի և օգտագործում է սովորողի համար կրթահամալիրում որոշված համակարգչային ծրագրերը.
  • ունի ուսումնական բլոգ (անձնական կայք) և ուսումնական գործում այն կիրառում է սահմանված կարգին համապատասխան.
  • կատարում է ուսումնական դասընթացների ծրագրերով նախատեսված նախագծերը.
  • մասնակցում է դպրոցի սովորողների ինքնակառավարման աշխատանքներին.
  • ընտրում և մարզվում է որևէ մարզական ակումբում.

 

Ուսումնական տարվա սկիզբը  օգոստոսի 29-նն է: Սովորողները գալիս են դպրոց  ուսումնական նոթբուքներով՝ անհրաժեշտ ծրագրերով անհատական համակարգիչը լրացնեու, ուսումնական գործի կազմակերպման ժամատախտակն իմանալու, կազմակերպչական այլ հարցերի մասին տեղեկանալու, ինքնասպասարկման աշխատանքներ կատարելու:

Ուսումնական պլանով որոշված առարկաները կազմված են դասընթացներից, որոնց հատկացված տարեկան ժամաքանակը, ելնելով առանձնահատկություններից և ուսումնական խնդիրների իրականացման արդյունավետությունից,  կարող է նաև հավասարաչափ չբաժանվել ուսումնական շաբաթների մեջ:

Դասընթացները, իրական գործունեություն ապահովելու համար,  իրականացվում են 90-180 րոպեանոց ուսումնական պարապմունքերով: Կարող են լինել նաև միասնական գործունեություններ՝ միասնական նախագծեր իրականացնելու համար (օրինակ՝ լեզվագործունեություն, բնագիտական գործունեություն և այլն):

Ըստ դասընթացների` ուսումնական պարապմունքների վայրը կարող է լինել նաև կրթահամալիրյան տարածքից դուրս։ Ինչպես՝ արվեստի դասընթացը` թանգարանում, ցուցասրահում, ցուցահանդեսներում, երաժշտության դասընթացի մի հատվածը` համերգասրահում, տեխնոլոգիայի «Առողջագիտությունը»` վրանային ճամբարում և այլն

Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական նախագծերի մշակման և իրականացման միջոցով:

  1. Ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակում արվող աշխատանք  (կրթահամալիրում կամ դասավանդողի որոշած այլ ուսումնական տարածքում՝ ցուցասրահ, թանգարան և այլն)

Ուսումնական պարապմունքները դասավանդողի ղեկավարությամբ, վերահսկողությամբ, նախօրոք կոնկրետ պլանավորած աշխատակարգով անհատական կամ խմբային աշխատանքներ են: Այդ պարապմունքների բովանդակությունն է.

  • ուսումնական օրացույցով նախատեսված նախագծեր, որոնք իրականցվում են կրթահամալիրում կամ նախօրոք պլանավորած այլ ուսումնական տարածքում (ընթերցասրահ, կրթահամալիրի այլ դպրոց, ձայնագրման ստուդիա, թատերական դահլիճ և այլն),
  • ըստ նախասիրությունների արվող նախագծեր
  • հանրակրթական այլ նախագծեր,
  • հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքներ (աշխատանքներ, որոնք հնարավորություն են տալիս  սովորողին առավել գրագետ, հմուտ ու արդյունավետ իրականացնելու  գործունեությունը):

Հանրակրթական դասընթացների ժամանակ զարգացվում են նախագծեր պլանավորելու, դրանք իրականացնելու, ինքնուրույն աշխատելու, ստեղծական, հետազոտական աշխատանքներ անելու կարողություններ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են իրական գործունեություն իրականացնելու համար: Այս դասընթացներից սովորողը տնային առաջադրանքներ է ստանում միայն այն դեպքում, եթե դասավանդողը իր ներկայացրած ծրագրում հիմնավորում է այդ աշխատանքի անհրաժեշտությունը: Մնացած դեպքերում սովորողը նախագիծը, ուսումնական գործունեությունն իրականացնում է  դպրոցում, դասավանդողի կազմակերպմամբ, խմբային և անհատական աշխատանքում:

  1. 2.    Ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակից դուրս արվող աշխատանք

Այս աշխատանքները կարող են լինել.

  • Կրթահամալիրային բաց ստուգատեսներին ներկայացվող աշխատանքներ
  • Նախասիրությամբ (սովորողի ընտրությամբ) նախագծեր
  • դպրոցում արվող  նախագծային աշխատանքի հիմնավորված շարունակություն
  • Վարժություններ (վարժանքներ), որոնք ուղղված են կարողությունների և հմտությունների զարգացմանը

Հանրակրթության ընթացքում նախագծերը հիմնականում նախատեսվում են կրթահամալիրի ուսումնական տարածքներում իրականացնելու համար: Տանը սովորողը շարունակում է այն աշխատանքը, որը նախատեսված է եղել դպրոցում անելու, բայց ինչ-ինչ պատճառներով սովորողը չի հասցրել:

Կան վարժանքներ, որոնք պետք է կատարվեն հմտություններ դառնալու համար: Այս վարժանք-վարժությունների չափը յուրաքանչյուր սովորողի համար նույնպես պետք է անհատականացվի:

Նախասիրությունների զարգացման նախագծերը կարող են լինել երկարաժամկետ և ունենալ տնային առաջադրանքներ, որոնց կատարման տեղը, ձևը, ժամանակը կարգավորվում է նախագծով:

Սրանք տարբեր ստուգատեսների ներկայացվող աշխատանքներ են, որը սովորողը կարող է անել անհատական կամ խմբային: