Перейти к содержимому
03/04/2014 / marietsimonyan

Իմ ինչի՞ն է պետք դա իմանալ

downloadՄի անգամ Սոկրատի մոտ եկավ ծանոթներից մեկը և ասաց.

— Էնպիսի բան եմ լսել ընկերներիցդ մեկի մասին…

— Սպասիր,-ասաց Սոկրատը,- մինչև  ինձ պատմելդ՝ ասելիքդ պետք է երեք ֆիլտրով անցնի: Առաջին ֆիլտրը ճշմարտության ֆիլտրն է: Մինչև ընկերոջս մասին խոսելը՝ դու պետք է ասելիքդ այդ ֆիլտրով անցկացնես: Ասա, դու վստա՞հ ես, որ լսածդ ճշմարտություն է:

-Դե չէ, ես էլ ուրիշներից եմ լսել, -ասաց ծանոթը:

— Լավ, ուրեմն դու վստահ չես, որ ինչ լսել ես, ճիշտ է: Հիմա երկրորդ ֆիլտրը՝ բարության ֆիլտրը Այն, ինչ պատրաստվում ես հիմա ինձ պատմել, լա՞վ բանի մասին է:

-Չէ, ընդհակառակը շատ վատ բան է:

— Այսինքն՝ դու ուզում ես ինձ ասել մի վատ բան, որը կարող է և սուտ է: Երրորդ ֆիլտրը օգտակարությունն է: Ես կարո՞ղ եմ քո պատմածից որևէ օգուտ ստանալ:

— Դե, չէ, ի՞նչ օգուտ,-  պատասխանեց ծանոթը:

— Բայց եթե այն, ինչ դու պատրաստվում ես ինձ ասել, ոչ ճշմարիտ է, ոչ լավ բան է, ոչ էլ ես դրանից օգուտ ունեմ, իմ ինչի՞ն է պետք իմանալ դա:

Թարգմանեց Մարիետ Սիմոնյանը:

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: