1.Կարդացեք բանաստեղծությունը:

Ավելի վատ

Ժակ Պրևեր

Ցեխոտ շանը թողեք ներս…

Ավելի վատ նրանց համար

ովքեր շուն չեն սիրում

ոչ էլ ցեխ

Ոտքից գլուխ ցեխոտ շանը թողեք ներս…

Ավելի վատ նրանց համար

ովքեր չեն սիրում ցեխ

ովքեր չեն հասկանում

ովքեր չգիտեն շանը

ովքեր չգիտեն ցեխը

շանը թողեք ներս…

որ թափահարում է ցեխը վրայից

ցեխը կարող ես լվանալ

շանը կարող ես լվանալ

և ջուրն էլ կարող ես լվանալ

բայց չես կարող լվանալ նրանց

ովքեր ասում են թե սիրում են շանը

պայմանով միայն…

ցեխոտ շունը մաքուր է

ցեխը մաքուր է

երբեմն ջուրն էլ մաքուր է

նրանք ովքեր ասում են՝ պայմանով միայն…

նրանք մաքուր չեն

բացարձակապես:

  • Այս բանաստեղծությունը վանկակա՞ն, թե՞ սպիտակ բանաստեղծություն է: /Օգտվիր գրականագիտական բառարանից/: Պատասխանդ հիմնավորիր:
  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
  • Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

2. Այս բանաստեղծության տողերը 10 վանկանի են: Հարցական բառերի փոխարեն գրիր այնպիսի բառեր, որ վանկերի քանակը պահպանվի, վերականգնվի բանաստեղծության պատկերավորությունը և հանգավորումը:

Լեռներն արևի ոգին շնչելով,
Թոթափում են լուռ մուժն իրենց հագի,
Քարանձավները մամռոտ դնչերով
Կապույտն են խմում արևածագի:

Արցունք է կաթում ինչե՞րն ի վար,
Մարջան է կաթում ու կաթում ի՞նչ,
Ինչե՞րը օդում խառնվել իրար,
Չեն կարողանում ինչերի՞ն թառել:

Վայրի մի ծաղիկ ինչի՞ց նոր ելած,
Նայում է իր շուրջն ու լուռ ի՞նչ անում,
Մուժի ծվեն է, ծիծաղ է ու ի՞նչ,
Իսկ ինքը, ինքը չունի դեռ ի՞նչ:

3. Գտիր ավելորդ բառերը և վերականգնիր քառատողերի ռիթմը:

ա) Ի՞նչ ես գազազում, իմ սև, վիրավոր սիրտ,
Որ գազազում ես, ի՞նչ պիտի անես,
Աշխարհը իրեն ճամփով կընթանա,
Դու խեղճ, դու անզոր, ի՞նչ պիտի անես:

բ) Եղել է, թե չէ, ո՞վ գիտի հաստատ,
Եվ ի՞նչն է հաստատ այս մեծ աշխարհի վրա,
Աշխարհում հաստատ մի բան կա միայն,
Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա: