1. Բառերի ընդհանուր մասերի (արմատները) գտի՛ր, դրանց ուղիղ ձևերը գրիր և տրված բառերը բացատրիր:

Օրինակ՝ բարեսիրտ, բարեկամ,  բարեսեր, բարետես: -Արմատն  է՝ բարի:

Բարեսիրտ — բարի սիրտ ունեցող:

Բարեկամ — բարին կամեցող:

Բարեսեր — բարին (բարի բան) սիրող:

Բարետես — բարի (գեղեցիկ) տեսք ունեցող:

ա) կտցաձև. կտցահարել. կտցաչափ:

բ) ուղղագրություն. ուղղագիծ. ուղղամիտ. ուղղություն :

գ) ուղեկից. ուղևոր:

 

2. Տրված բառերի հոմանիշ ձևերը գտի՛ր:

Օրինակ՝ ամենից լավ — ամենալավ, լավագույն

ամենամեծ — ամենից մեծ. Մեծագույն
փոքրագույն — ամենափոքր, ամենից փոքր
Ամենավատ, գեղեցկագույն. բարձրագույն. ամենաազնիվ. ամենից հզոր, ամենից ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:

 

3. Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցների օգնությամբ նոր բառե´ր կազմիր: Գրի´ր գործածված ածանցները:

Հիվանդ. ծաղիկ. հայ. օձ, նիստ, այբուբեն. դաս.  հյուր. բառ, զորք. ճաշ, ռուս. գործ.  վարդ, կույս. հույն, հնդիկ, թուփ, կաղնի, ավազ:

 

4. Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը  գտի´ր և տեքստը վերականգնի´ր:

Այնտեղ այս ահավոր ծույլր փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր ոռնացող անապատում: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը պատաս­խանեց.

-Ո՜ւզ, ո՜ւզ:

Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.

-Ո´ւղտ, ա´յ ուղտ, դո´ւրս արի ու մեզ նման աշխատի´ր:

Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

 

5. Նախադասություններն ավարտի´ր:

Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց . այլ

Սի մարդ շուկայից  ձեոնասուն կաքավ գնեց, ուրեմն

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, իսկ

Մի մարդ շուկսայից ձեռնասուն կաքավ գնեց, որպեսզի … Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց,  որովհետև…

Մի մարդ շուկայից ձեոնասուն կաքավ գնեց, որը…..
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որից….
Մի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց,  որին…

Մի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց, երբ

Սի մարդ  ձեոնասան կաքավ գնեց այնտեղից, որտեղից

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, թեև…