1. Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:

Օրինակ՝ բարձր հասակ ունեցող-բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող, խիղճ չունեցող, բարձր ձայնով, միշտ ժպտուն, գանձը պահելու տեղ, կապույտ աչքերով, արքայի որդի, հույների երկիր,  փոքր էշ, ծաղիկներով զարդարված:

2. Տրված բառերից նորե՛րը կազմիր՝ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցնելով): Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս.

Ա) Աստղ, արկղ, թիթեռ, թերթ, հայր, մայր, տատ, պապ, քաղցր, անուշ:

Բ) Գետ, նավ, դուռ (ն), թռչուն, որդի:

Գ) Խոզ, տաք, գառ(ն), հարս (ն):

3. Նախադասություններն ավարտի՛ր:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, բայց…

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, թեև…

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որը…

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որին…

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որից…

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որովհետև…

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, երբ…

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որ…

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, չնայած…

4. Գործողություն ցույց տվող  բառերը (բայերը)  ո՞վ  կամ ի՞նչ  հարցին պատասխանող. աոարկա ցույց տվող բառե՛ր (գոյականներ) դարձրու:

Օրինակ՝ լուծել — լուծույթ. սպասել- սպասավոր. սպասյակ. սպասուհի. սպասում:

Իշխել. բժշկել. բացել. ուսուցանել, ճեղքել. պահել. հյուսել. բանել. գրել, գործել. զգալ. հարցնել: