Կատարիր հարցերն ու առաջադրանքները;

Աշուն

Վահան Տերյան

Ոսկեհանդերձ եկար և միգասքող,
Տխուրաչյա աշուն, սիրած աշուն.
Տերևներիդ դանդաղ թափվող ոսկով,
Մետաքսներով քնքշաշրշյուն:
Նայվածներով խորին, եկար ներո՜ղ,
Եկար կրկին գերող, խորհրդավո՜ր.
Եկար հուշիկ, անչար ավաղներով,
Օրորներով ամենօրոր:
Քո արևին հատնող և քո երգին, երգին,
Եվ շրշյունիդ փափուկ, և բեկումիդ – ողջո՜ւյն.
Օ՜, հարազա’տ, սիրա’ծ, եկա՜ր կրկին,
Իմ քնքշագի՜ն աշուն…

  1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
  2. Բացատրիր անչար ավաղներով, ամենօրոր օրորներոր արտահայտությունները:
  3. Ի՞նչն է բանաստեղծության մեջ իշխում՝ գո՞ւյնը, թե՞ ձայնը: Պատասխանդ հիմնավորիր:
  4. Նկարագրիր այս բանաստեղծական աշունը:
  5. Նկարագրիր քնարական հերոսին /ինչպիսի՞ մարդ է, ինչպե՞ս է տեսնում աշխարհը…/
  6. Փորձիր գեղարվեստական պատկերներով նկարագրել այս աշունը:

Բանաստեղծությունն անգիր սովորիր :