1, Ընդգծված բազմիմաստ բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված (բացատրելու համար տրված բառերից մեկո´վ փոխարինիր):

Արջը գլուխը բարձրացրեց:

Սարի գլխին ինչ-որ բան է փայլում:

Այս մարդը գլուխ չունի:

Գրքի  առաջին գլուխը շատ հետաքրքիր էր:

-Իսկ ո՞վ էր ձեր գլուխը, — որոտաց զորավարը՝ դիմելով գլխիկոր  զինվորներին:

Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին:
Գերանի գլխի´ց բռնիր:

Խելք, մարմնի մաս, ղեկավար, կատար, ծայր, մաս, վրա:

2. Տրված  բառերի իմաստները արտահայտի´ր բառակապակցություններով:

Օրինակ՝ դարավերջ — դարի վերջը,

աշխատասենյակ — աշխատելու համար նախատեսված սենյակ:

Գառնարած, բարեսիրտ, չարամիտ,  լեռնագագաթ, արա­գահոս, հարթավայր, աստղագիտություն:

3. Կազմի´ր տրված գոյականների հոգնակին: Փոր­ձի´ր բացատրել, թե ո՞ր բառերին է  -եր  վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ -ներ.

Ա.  Ծառ, ձայն, հոտ, քար, կով,  արջ,  փունջ, լուր, բառ, բեղ, հայ, հայր, ցեղ, սիրտ, գիր, ձյուն, սյուն, պատ, հույն, ձու, սուր, քիթ, քույր, մայր, ձեոք, ոտք, տատ, պապ:

Բ. Եղբայր, աթոռ, պապիկ, տատիկ, գրպան, թութակ, եղնիկ, ոչխար, սեղան, թռչուն, մեքենա, բարեկամ, աշակերտ, մատյան, հեռախոս, ծաղկավաճառ, պանրագործարան: