1. Ածանցավոր բառերն առանձնացրո´ւ և արմատն ածանցից գծիկով բաժանի´ր:

Օրինակ՝ ձկնիկ — ձկն (ձուկն) — իկ:

Տնակ — տն (տուն) — ակ:

ա) Շապիկ, մկնիկ, զատիկ, ծաղիկ, բալիկ, մայրիկ, աղջիկ, շնիկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ, սիրունիկ, կողիկ (կոտլետ), տիկ, թիթեոնիկ, ծիտիկ, քթիկ, տոտիկ, մատիկ:

բ) Գնդակ, գետակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ, զավակ, բակ, գուշակ, որդյակ, դդյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ:
գ) Գայլուկ, բուկ, մանուկ, գառնուկ, ձագուկ, ձուկ, ձիուկ, բազուկ,մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ, պոչուկ, վհուկ, ձմերուկ:

2. Նախադասություններն  ավարտի´ր:

Աքլորներն իրար բզկտում էին, որովհհտև ….

Սարսափելի  փոթորկից  նավը շուռ կգար, եթե ….

Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն

Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, իսկ …

Քանդակագործը գիշեր ու զօր աշխատում էր, երբ ….
Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ …

3.  Նախադասության  բաոերից մեկը  փոխի´ր՝ աոանց  միտքր փոխելու (քանի՞ նոր նախադասություն  կարող ես ստանալ):

Օրինակ՝  Արջուկր քարայրից դուրս եկավ ու շշմած կանգ առավ: -1.Քոթոթը քարայրից դուրս եկավ ու շշմած կանգ առավ: 2. Արջուկը քարանձավից (այրից, անձավից)դուրս եկավ ու շշմած դուրս առավ: 3. Արջուկը քարայրից ելավ (դուրս թռավ) ու շշմած կանգ առավ: 4. Արջուկը քարայրից դուրս եկավ ու շշմած կանգ առավ: 5. Արջուկը քարայրից դուրս եկվ ու շփոթված (զարմացած, շշկլված) կանգ առավ:  6. Արջուկը քարայրից դուրս եկվ ու շշմած կանգնեց:

Դարբնի աղջիկն առավոտից մինչև իրիկուն պետք է խոհանոցում չարչարվեր:
Ինչ-որ մեկը  պատուհանը թակեց ու շտապ-շտապ հեռացավ:
Անսպասելի մի խշշոց ականջն ընկավ, ու ձին լարվեց: Քո ճանապարհին միայն մեկ խոչընդոտ կա:
Անխոս առաջ էր քայլում՝ առանց մեկի վրա ուշք դարձնելու:
Ձորի պռնկին, աշնան հողմերի առաջ անկոտրում ու անվախ, մի ծառ էր կանգնել: