1. Աշունը դեղնաթուխ նստել է դռանը: Ե.Չարենց

Աշունը դեղնաթուխ նստել է դռանը:
Մրսած ու կծկված՝ դողում է, վայում է:
Երկինքը թխպակալ կարծես մի բերան է՝
Ուզում է կլանել կանաչը, գարունը:

Մրսած ու կծկված դողում է իմ շունը.
Փարվել է ոտքերիս` մենակ է, տխուր է:
Աչքերը լացկումած, քաղցած են ու խորը,
Աչքերը աչքերիս ասում են` աշո՛ւն է…

Աշո՛ւն է, օ, շո՜ւն իմ, աշո՛ւն է, աշո՛ւն է,
Գգվի՜ր, փաթաթվի՜ր իմ ոտքերին հիմա.
Քաղցած, ամեհի է գայլի պես աշունը —
Աշունը մշո՛ւշ է, մորմո՛ք է ու մահ…

Փոխաբերությունները բացատրիր.

  • Աշունը դեղնաթուխ նստել է դռանը:
    Մրսած ու կծկված՝ դողում է, վայում է:
  • Երկինքը թխպակալ կարծես մի բերան է՝
    Ուզում է կլանել կանաչը, գարունը:

Ներկայացրու այս բանաստեղծությունը պատկերող նկարը:

Ինչպե՞ս է կապվում շան կերպարը աշունը ներկայացնող պատկերների հետ;

 

2. Տրված բառերի այլարմատ (այլ արմատից կազմված) հականիշները գրիր.

Օրինակ՝  բարձր- ցածր., տալ- վերցնել

Սիրուն, լավ, մեծ. ներքև.  բարեկամ. աղքատ, կուշտ, դիտավորյալ,  հիշել. վառել. դրական, թույլատրել. ընկնել. գումարել, թափթփել. գիշեր. ելք. ավարտել. օգնել. արագացնել, սիրել, սկիզբ, մռայլ, բարի, ուրախ