Պատմությունը պատմիր. գրավոր (փոխադրիր)՝

ա/) առնետի անունից,
բ/ հոգևորականի անունից:

Երբևէ լսե՞լ եք, որ մարդն ու առնետը բարեկամանան, ու դեո առնետն էլ փրկի մարդու կյանքը: Զարմանալի է, չէ՞:
Այս դեպքն Անգլիայում է պատահել: Չգիտես որտեղից հոգևորականի տանն առնետ է հայտնվել: Առնետն այնքան է գնացել-եկել հոգևորականի տուն, որ ինքը տանտիրոջն է սո­վորել, տանտերն էլ՝ իրեն. վերջր ընկերացել են:

Մի գիշեր հոգևորականը վեր է թռել քնից. առնետը կծել էր նրա այտը: Սկզբում առնետի վրա զայրացել է, բայց հենց տեսել է վառվող վարագույրները, գլխի է ընկել, թե ի´նչ է պատահել: Նրա տանը հրդեհ էր սկսվել: Պարզ է, որ տունն էլ լրիվ կվառվեր,  ինքն էլ, եթե բարեկամ առնետը չլիներ ու թուշը մի լավ չկծեր:

Լրացուցիչ աշխատանք

Վ. Սարոյան ,,Մարդկային կատակերգություն,,