1. Փակագծում տրված գոյականները գրիր.,եզակի կամ հոգնակի ձևով (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար.:):
(Տղա) համարձակ աոաջ եկավ: (Օր) ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայոերին թառել են սպիտակ (թռչուն): (Ոստիկան) այդ տանը մի իսկական գազանանոց հայտնաբերեցին: (Մարդ) կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ (ձև) կա: Այդ լճի (ջու ր) երբեք չի սաոչում: Մաքուր, անձրևից դեռ թաց (փողոց) դատարկ էր: Հավանաբար (մարդ) քնած էին:
2. Հարցերին պատասախանիր և պատասխաններն գրիր. տեքստի ընդարձակ փոխադրություն ստացիր.:
Երեք հազար տարեկանում ավտովթարից կործանվեց ձիթապտղի այն ծառը, որի տակ հույն մեծ փիլիսոփա Պլատոնն իր սաների հետ ցրույցներ էր անցկացնում:
Հարցեր
Ո՞վ էր Պլատոնր: Նա ի՞նչ սովորություն ուներ (ինչպե՞ս էր ուսուցանում սաներին): Որտե՞ղ էր ուսուցանում սաների հետ: Ինչքա՞ն ապրեց ծառը: Ծառն ինչի՞ց կործանվեց: Այս պատ- մությունից ի՞նչ հետևություն կարելի է անել:
3. Երկու հետևություններից ո՞րն ես ճիշտ համարում: Պատասխանդ պատճառաբանի´ր:
Կոշիկի եվրոպական հայտնի մի ֆիրմա իր աշխատակիցներից երկուսին Աֆրիկա ուղարկեց, որ պարզի, թե իր կոշիկներն այնտեղ կարո՞ղ Է վաճառել: Շուտով գործուղվածներից մեկը հայտնեց. «Կոշիկ արտահանելու ոչ մի հեռանկար չկա. այստեղ բոլորը բոբիկ են քայլում»: Մյուսը դրությունն այլ կերպ գնահատեց. «Հեռանկարները հիանալի են. բոլորը բոբիկ են քայլում»: