1. Հովհ. Թումանյան,, Փարվանա,, լեգենդի 1-ին, երկրորդ հատվածները անգիր:

2. Ամփոփում ,,Փոքրիկ շխանը,,: Տեղադրել բլոգում:

3. Քննարկել ենթակայքում դրված կարծիքները:

4. Քննարկել տնօրենի օրագրից հետևյալ հատվածը.

Առջևում, սեբաստացիներ բոլոր տարիքների, և ոչ սեբաստացիներ, մեր ամենամյա«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսն է: Ստուգատեսի ծրագիրը կհրապարակեն շուտով նրա պատասխանատուները` Զարուհի Ոսկանյանը, ուսկենտրոնի ղեկավար Կարինե Մացակյանը… Շողիկ Պողոսյանը… Երեք ուղղություն կարևորում եմ և առաջարկում չշրջանցել դրանք: Մեկը գեղագրությունն է. հայերեն գրերը կենդանի, գունեղ, գեղեցիկ ներկայացնելու հին ու նոր հնարավորությունները ցույց տվեք, գրեք-նկարեք թղթին ու  ստվարաթղթին, էլեկտրոնային… Մյուսը բլոգների ձևավորումն է: Արդեն ժամանակն է, որ մեր ուսումնական բլոգները ներկայանան նաև իրենց դիզայնով: Ինչպե՞ս ենք անհատական, ոճային ու գրավիչ դարձնում մեր բլոգները, դրա հետ ապահովում ընթեռնելիությունը, ինչպես ենք ընտրում գույները, ձևերը, պատկերները… երրորդը՝ ստուգատեսի ընթացքում սովորողների ամենօրյա ուսումնական անհատական մտավոր-ֆիզիկական շնորհով ստեղծվող նյութական արժեքների ցուցադրություն-վաճառքն է Մեդիակենտրոնում. մտնես Մեդիակենտրոն և բարևդ առնես:

Լրացուցիչ կրթություն

Անգիր սովորել ,,Փարվանա,, պոեմի 3-րդ հատվածը:

Ռադիոնյութ՝ ,,Իմ Տերյանը, Թումանյանը, Չարենցը,,