1. Գրել շարադրություն «Իմ գարնանային արձակուրդը»:

2. Կարդում ենք «Շողակն» ամսագիրը :

2. Ընդգծված բառի կամ բառակապակցության տեղը փոխելով՝ նախադասության իմաստը փոխի՛ր:

 Անապատային հողմը ավազի վիթխարի զանգվածներ է oդ հանում:

Կապուտակ Կասպից ծովի ջրերը  երկար ժամանակ պահում են ստացած ջերմությունը:

Պարույրաձև բարձրանալով՝ մրրիկն իր հետ վեր է հանում ավազի ամպեր:

Հարձակվող ավազներից խուսափող ժողովուրդները լքել են մշակված հողերը:

Մարդն իր շրջապատի մասին որոշակի պատկերացումներ ու գիտելիքներ ունի:

Հեռավոր նավարկության ելած հին աշխարհի ծոփագնացները պատմում էին «խավար ծովի» մասին:

Գիշերվա լռության մեջ լսվեց չարագուշակ բուի կռինչը:

2. Քանի ձևով կարող ես՝ տրված բառակապակցությունն ավելացրու նախադասությանը:

 

Քամին ավազն ու կավափոշին շպրտեց քաղաքի վրա: (անապատից բերած)

Բնության քանդակագործներից մեկն էլ քամին է: (անդուլ ու հետևողական)

Ավելի քան մեկ օր նահանգապետը, իր մարդիկ և ուղեկցողը մնում են ժայռի վրա: (մի քայլ անգամ անել չցանկացող)

Ամազոն գետի շրջանում ապրողները դրա մեջ խորհրդավոր ուժ են տեսնում: (թշնամաբար տրամադրված)

Ջրվեժի վրա ջրափոշու վիթխարի սյուներ են բարձրանում: (գոլորշու նմանվող)

Այդ հավերժական անձրևը՝ ջրվեժից բարձրացող ջրափոշին, կյանք է տալիս շրջապատի փարթամ բուսականությանը: (մանրիկ կաթիլներից կազմված)

3. Գրել շարադրություն  «Ինչպիսի՞ ընթերցող եմ ես»: