DSCN3530 Սիրելի բարեկամ, քեզ եմ ներկայացնում ամառային ընթերցանության և առաջարկվող աշխատանքների ցանկը: Ուրախ կլինեմ, եթե հնարավորին չափ շատ ընթերցես: Կարող ես ընթերցել գրքեր նաև քո ընտրությամբ, ոչ առաջարկված շարքից:

1. Կարդալիս խնդրում եմ քո բլոգում.

  • առանձնացնել դուր եկած հատվածները
  • հնարավորին չափ համառոտ (10-15 նախադասությամբ) գրել սյուժեն
  • հիմնավորված ներկայացնել կարծիքդ կարդացածդ գործի մասին
  • գրել ստեղծագործության գաղափարը, գաղափարները (հեղինակի ասելիքը)

Կարող ես նաև ենթակայքում քննարկում կազմակերպել:

Ջերոմ Ք. Ջերոմ. Երեքը մի նավակում՝ չհաշված շունը

Աստրիդ Լինդգրեն. Մանչուկը և Կարլսոնը

Աստրիդ Լինդգրեն. Լյոննեբերգցի Էմիլի արկածները

Մոնդրեգիեն Սյու. Փոքրիկ հրաշագործ օլիվեր Մունը

Լուիսա Մեյ Էլքոթ. Փոքրիկ տիկիններ

Ջոն Տոլկին. Հոբիտ կամ գնալն ու գալը

Կոնան Դոյլ. Չորսի նշանը

2. Քո բլոգում պատմիր քո օրերի մասին (օրագիր)՝ հնարավորին չափ հետաքրքիր, կենդանի ոճով: 3. Եթե արձակուրդդ անցկացնում ես գյուղում կամ քաղաքից դուրս մեկ այլ վայրում, ներկայացրու.

  • տարածքը, միջավայրը, բնությունը, մշակութային կառույցները…
  • բնակիչների բարբառը, խոսվածքը, սովորույթները, ծեսերը…
  • նոր ընկերներին, բարեկամներին…
  • հետաքրքիր իրադարձությունները, դեպքերը…

4. Կարող ես անել ձայնագրություններ, տեսաֆիլմեր, նկարաշարեր:

5. Ձայնագրիր նաև նոր սովորած բանաստեղծություններ, ներկայացրու ռադիոթատրոն:

Քեզ ստեղծագործ ամառ եմ ցանկանում: