11010495_971349842904724_1267508570128431892_n

 

Եթե խառնես մի բուռ աղը մի բաժակ ջրում, խմել չի լինի: Բայց եթե լցնես այդ աղը գետի մեջ, գետից առաջվա պես կկարողանաս ջուր խմել: Գետն անպարփակ է՝  ընդունակ ներառելու, տարրալուծելու և փոխակերպելու: Այդպես էլ , եթե սիրտը փոքր է, նրա հասկանալու, ապրումակցելու կարողությունը սահմանափակ է: Եվ դա է, որ ցավ է պատճառում մեզ:: Մենք չենք կարողանում համակերպվել դիմացինի ոչ կատարյալ լինելու հետ, և պահանջում ենք, որ նա փոխվի: Բայց եթե մենք ավելի մեծահոգի ենք դառնում, այդ նույն բաները դադարում են մեզ դառնացնելուց: Մենք հասկանում ենք դիմացինին, ցավում ենք նրա համար, հետ չենք մղում նրան: Մենք ընդունում ենք նրան այնպիսին, ինչպիսին նա կա՝  դրանով իսկ հնարավորություն տալով նրան փոխվելու:

Փոխադրությունը՝ Մարիետ Սիմոնյանի