Մի մարդ երջանիկ էր ապրում իր կյանքը: Միշտ ժպտում էր, ծիծաղում էր, ոչ ոք երբևէ նրան տխուր չէր տեսել: Երբեմն-երբեմն մարդիկ հարցնում էին.
— Ինչպե՞ս է, որ դու երբեք չես տխրում: Ինչպե՞ս ես կարողանում միշտ ուրախ լինել: Ո՞րն է քո երջանկության գաղտնիքը:
Այդպիսի հարցերին մարդը սովորաբար պատասխանում էր.
— Կար ժամանակ, որ ես էլ էի ձեզ նման տխուր: Եվ ես հանկարծ գլխի ընկա. բայց չէ՞ որ դա ԻՄ ընտրությունն է, ԻՄ կյանքը: Եվ այդ ընտրությունը ես անում եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե: Եվ այդ պահից ամեն անգամ արթնանալիս ես հարցնում եմ ինձ.
— Դե, ի՞նչ ես ընտրում այսօր՝ տխրությո՞ւն, թե՞ ուրախություն:
Եվ ամեն անգամ ստացվում է այնպես, որ ես ընտրում եմ ուրախությունը:
Թարգմանությունը՝ Մարիետ Սիմոնյանի