1. Քննարկել  ,,Ինչ-որ տեղ, ինչ-որ բան սխալ է,, շարադրանքը:
  2. Ներկայացնել Մատթեոս Զարիֆյանից ընտրած բանաստեղծությունը:
  3. Կարդալ բանաստեղծությունը և կատարել առաջադրանքները:

Վահան Տերյան

Չգիտեմ՝ այս տխուր աշխարհում

Ո՛րն է լավ, ո՛րը’ վատ.

Ես սիրում եմ աչքերդ խոհուն

Եվ խոսքերդ վհատ…

Ես սիրում եմ արտերը ոսկի

Եվ դաշտերր պայծառ,

Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,

Որ չասիր ու անցար…I

Միայնակ ես սիրում եմ նստել

Երերուն լույսերում,

Ես սիրում եմ երագ ու ստվեր. –

Ես իմ սերն եմ սիրում…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բացատրիր՝

Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,

Որ չասիր ու անցար…

  1. Ի՞նչ է ավելացնում հերոսի կերպարին այս պատկերը.

Ես սիրում եմ երազ ու ստվեր.

— Ես իմ սերն եմ սիրում…

  1. Բնութագրի ր քնարական հերոսին:
  2. Ո՞րն Է բանաստեղծության ասելիքը:
  3. Ինչպիսի՞ տրամադրություն է արտահայտված բանաստեղծության մեջ:

Լրացուցիչ կրթություն

  1. Ընտրել Վ. Տերյանից բանաստեղծություն, սովորել անգիր:

2. Ներկայացնել բանաստեղծությունը ռադիոնյութի կամ      տեսանյութի միջոցով: