- Գտի´ր հնչունափոխված արմատները և գրի´ր դրանց անհնչունափոխ ձևերը:
Պատկերազարդ, բազկաթոռ, ոսկեվառ, գնդասեղ, մաքսանենգ, զուգահեռ, կաղնեփայտ, գրկաբաց, լեռնաշղթա, արժանապատիվ, ձվածեղ, պատուհան, ամառնամուտ, մարդասեր, ժամացույց, հողագունդ, ջերմանավ, սրտապատառ, սիրառատ, գինեվաճառ, գերեվաճա ռ, բարեգութ, մատենագիր, դրկից, լուսամուտ:
2. Կետերը փոխարինի´ր ինչ-որ կամ ինչ որ բառերով:
Երազում տեսնում էր այն, … ծնողները խոստացել էին բերել այդ հեռու երկրից: Հավանաբար … կենդանի անցավ խավար փողոցով: Ծաղկաթմբերի վրա … ստվեր էր սողում: Այդ փոքրիկ, փայլփլուն աչքերով սևուկն … տեսնում էր, անմիջապես փորձում էր կրկնել: Երևի … ուրախ բան էր մտածում ու ինքն իրեն ժպտում: … այս դղյակում գտար՝ քոնը կլինի: Կարծես… նվիրական ու թանկ բան էր գտել: Ուրիշներից թաքցնում էր՝ …նվիրական ու թանկ էր իր համար: … փոքրիկ զրահակիր կենդանի էր ետ ու առաջ գնում ՝լարովի խաղալիքի պես:… եղել է, ոչինչ, մոռացի´ր: