1. Քննարկիր իրանական պոեզիայի այս նմուշները: Գրիր փոխաբերական իմաստը:
  2. Գրիր նույնքան համառոտ փոքրիկ բանաստեղծություններ, որոնք արտահայտում են նույն գաղափարը:

Փողոցային շունը
պոչ էր շարժում
կույր անցորդի համար:

****

Դռան անցքից
և՛ ցուրտն է մտնում
և՛ լուսնի լույսը:

****

Նորածիլ խոտերը
չեն հիշում
ծառերին ծերունի:

****

Ո՞վ գիտի
կոկոնի ցավի մասին —
ծաղկելիս…

Նախադասությունները լրացրո՛ւ:

 Երբ ………….., նա մեն-մենակ քայլում էր իր գեղեցիկ պարտեզներում:

Վերջապես, երբ ………..  , դուրս եկավ թփերի միջից:

Եթե ……….., ջիներն ու իֆրիտները (արևելյան հեքիաթների հերոս ոգիներ են) կռվարարներին անապատի սպիտակ ջորիներ կամ նռան հատիկներ կդարձնեին:

Թե որ ……….., ես էլ առանց հակառակվելու ու քննարկելու կհավատամ:

Ինչը որ …………., անտառի ամենահաստաբուն ծառի տակ է պահված:

Երկրորդ նախադասությունը փակագծում տրված շաղկապական բառով միացրո՛ւ առաջինին (ընդգծված բառերը հանի՛ր կամ փոխի՛ր): Ստացված բարդ նախադասության մեջ ո՞րն է երկրորդական նախադասությանը:

Օրինակ՝

Քաղաքի ճանապարհին մի բազմություն տեսա: Դրան մեր հին ծանոթն էր առաջնորդում: (որին) — Քաղաքի ճանապարհին մի բազմություն տեսա, որին մեր հին ծանոթն էր առաջնորդում:

Խալիֆաները հիմնեցին և մայրաքաղաք դարձրին Բաղդադը: Բաղդադի գեղեցիկ ճարտարապետությունն ու շքեղությունն առասպել դարձան: (որի)

Գիտնականի հետաքրքրությունը գրավեց մի բարձունք: Դրա տակ հին քաղաքի ավերակները պիտի լինեին, ըստ ավանդության: (որի)

Վանքի խցում նստել է մի ծերուկ: Նա գրքեր է քննում խորասույզ: (որը)

Կար ու չկար, մի ձկնորս կար: Մի գիշեր այդ ձկնորսը շալակեց իր ուռկանն ու ծովափ իջավ: (որը)

Տաճարի քրմերը մի էշ ունեին: Իրենց թափառումների ժամանակ այդ էշով նրանք բեռ էին փոխադրում: (որով)

Լրացուցիչ կրթություն

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագիծ /նոյեմբերի  13-21 /

Ներկայացնել նյութ /տեսանյութ, ռադիոնյութ, պատում՝ հղումներով/

  1. Ես սեբաստացի եմ և ես այսպիսին եմ:
  • ներկայացնել սեբաստացուն բնորոշ հատկանիշերը, նրա առանձնահատկությունները
  • փաստերով ցույց տալ Ձեր գործունեությունը՝ անհատապես կամ խմբով արված /նախագծեր, նախաձեռնություններ, ստեղծած տեսաֆիլմեր և ռադիոնյութեր…/
  • Ձեր գործունեության ամբողջական ներկայացումը կարող է դառնալ սեբաստացու ձեր հաշվետվությունը
  • Արված աշխատանքը տեղադրել բլոգում:

2. Սեբաստացու օրերին հանդես գալ որևէ նախաձեռնությամբ, դրա կազմակերպմամբ /անհատական, խմբային, ընտանեկան…/: Բլոգում հրապարակել նախագիծը: