Աշխարհաբար փոխադրիր հատվածները: Կատարիր առաջադրանքները:

1.Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

 

Կարդա այսպես.

յերկրի — հերկրի

հատանելոյ — հատանելո

զբողբոջ — ըզբողբոջ

իւր — յուր

զհոտս — ըզհոտըս

իւրեանց — յուրյանց

զբարբառ — ըզբարբառ

 

Բառարան

էանց — անցավ

անձրեւք — անձրևներ (ը)

անցին — անցան

գնացեալ — գնացած, գնացել, գնալով (այստեղ` նաև գնացին)

մեկնեցան — մեկնեցին, հեռացան

ծաղիկք — ծաղիկներ (ը)

յերկրի մերում — մեր երկրում

եհաս — հասավ

հատանելոյ — էտելու

ձայն տատրակի — տատրակի ձայն (ը)

զբողբոջ իւր — իր բողբոջը

որթք մեր ծաղկեալք — մեր ծաղկած որթերը

ետուն — տվեցին

զհոտս իւրեանց — իրենց հոտերը` բույրերը

արի — վեր կաց

երեւեցո — երևեցրու, ցույց տուր

զերեսս քո — քո երեսը

զբարբառ քո — քո խոսքը

տեսիլ քո — քո տեսքը

 

Հարցեր և առաջադրանքներ

Նկատեցի՞ր, որ իւ բաղաձայնից առաջ կարդացվում է յու (հիշիր նաև իւրաքանչիւր, իւրմէ, սրբութիւն բառերը):

Աշխարահաբար դարձրու եղեւ, արձակեաց բառաձևերը:

Աշխարհաբար դարձրու հատվածը և վերնագրիր:

Հատվածը երկու մասի բաժանիր և բացատրիր այդ բաժանումը: Իսկ ինչպե՞ս են դրանք իրար հետ կապվում:

Որտե՞ղ (ո՞ր բառում, բառակապակցության մեջ կամ հատվածում) է արտահայտված բանաստեղծության տրամադրությունը:

Ո՞րն է այս բանաստեղծության մեջ արտահայտված զգացումը:

 

2.Զայսու ժամանակ միաբանեալ Ալանք լեռնականօքն ամենայնիւ, յինքեանս արկանելով եւ զկէս Վրաց աշխարհին` մեծաւ ամբոխիւ տարածեալ ընդ աշխարհս մեր: Ժողովէ եւ Արտաշէս զիւրոց զօրացն բազմութիւն, եւ լինի պատերազմ ի մէջ երկոցունց ազգացն քաջաց եւ աղեղնաւորաց: Սակաւ ինչ տեղի տայ ազգն Ալանաց, եւ գնացեալ անցանէ ընդ գետն մեծ Կուր, եւ բանակի առ եզերբ գետոյն ի հիւսիսոյ եւ հասեալ Արտաշէս բանակի ի հարաւոյ, եւ գետն ընդ մէջ նոցա:

Բայց քանզի զորդի Ալանաց արքային ձերբակալ արարեալ զօրացն Հայոց ածեն առ Արտաշէս` զխաղաղութիւն խնդրէր արքայն Ալանաց, տալ Արտաշիսի զի՛նչ եւ խնդրեսցէ. եւ երդմունս եւ դաշինս ասէր հաստատել մշտնջենաւորս, որպէս զի մի՛ եւս մանկունք Ալանաց ասպատակաւ հինից ելցեն յաշխարհս Հայոց: Եւ չառնուլ յանձն Արտաշիսի առ ի տալ զպատանին` գայ քոյր պատանւոյն յափն գետոյն ի դարաւանդ մեծ, եւ ի ձեռն թարգմանաց ձայնէ ի բանակն Արտաշիսի:

 

Կարդա այսպես.

երդմունս — երդմունըս

յաշխարհս — հաշխարհըս

յանձն — հանձն

յափն — հափըն

յինքեանս — հինքյանս

միաբանեալ — միաբանյալ

տարածեալ — տարածյալ

գնացեալ — գնացյալ

հասեալ — հասյալ

արարեալ — արարյալ

զիւրոց — զյուրոց

բազմութիւն — բազմություն

զխաղաղութիւն — ըզխաղաղություն

գետոյն — գետույն

քոյր — քույր

պատանւոյն — պատանվույն

տեղի տայ — տեղի տա

ի հիւսիսոյ — ի հյուսիսո

ի հարաւոյ — ի հարավո