1. Տեքստը պատմի´ր

ա) օդաչուի անունից,

բ) որպես լրագրող,

գ) որպես մի մարդ, որն ինքը չի հավատում և չի ուզում, որ մյուսները հավատան:

Երբ Բելգիայի երկնքում «թռչող ափսե» հայտնվեց, ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբից երկու կործանիչ ինքնաթիռ ուղարկեցին, որ նրան «որսան»: ՉԹՕ-ն ինքնաթիռի նման չէր. մի քանի վայրկյանում նա արագությունը ժամում երկու հարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի հասցրեց: Մոտավորապես քառասունհինգ րոպե ինքնաթիռները հետապնդեցին ՉԹՕ-ին, հետո նա անհետացավ: Օդաչուներն իրենք ՉԹՕ-ն չէին տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները: Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ հաջողվում էր ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես թռիչքի հետագիծն ու արագությունը փոխում էր:

2. Տուն բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի´ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:

3. Ընդգծված դերանունները փոխարինի´ր համապատասխան հոդերով (եթե պետք է՝ կարող ես նախադասությունից բառ հանել):

    Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:

    Իմ որսն իր ոտքով եկավ:

    Մենք, այսինքն՝ ծովափի բնակիչները, ծովից ենք հանում մեր սերունդն ու հարստությունը:

    Դու՝ մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս:

Ես ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:

Դուք՝ մեր շնորհալի տղաները, ձեր խոսքը դեռ չեք ասել:

Քո սիրտը քա´ր է, քար:

Ձեր ձեռքն ընկնողին պրծում չկա: