- Շարադրում ենք մտքերը հետևյալ թեմայով՝ ,, Իմ երեկվա օրը,,
Պատմեք անմիջական, անկեղծ, կենդանի, առանց արհեստական ձևակերպումների, ներկայացնելով զգացողություններ, մտքեր, որ բարձրաձայն չեք արտահայտել… Եթե կարող եք հումորով ներկայացնել, այդպես գրեք: Մի օգտագործեք երկարաշունչ նախադասություններ: Դրանք հարմար չեն անմիջական պատումի համար:
Սա ձեզ օգնելու համար է:
- նկարագրում ենք արթնանալու պահը՝ զգացողություններ, առաջին միտք, որ ունեցանք…
- գործողություններ, որ կատարել եք մինչև տանից դուրս գալը /փորձեք միայն թվարկումով չբավարարվել, վերաբերմունք, զգացողություններ ավելացնել պատումին/
- տանից դուրս գալուց հետո նկարագրեք միջավայր /մուտք, եղանակ, , գուցե հանդիպած հարևաններ, դասընկերներ, դեմքեր, շարունակեք այս շարքը…/
- ներկայացրեք ընդհանուր պարապմունքը /ձեր վերաբերմունքը, որոշ մանրամասնություններ, որ այդ պահին ձեր մտքով անցել է կամ մտածել եք հետո…/
- հաջորդ դասերից գրեք այն, ինչ հատկապես տպավորվել է…
- ընդհանուր տպավորություններ, կարևոր զգացողություններ գրեք օրվա երկրորդ կեսի մասին…
Լրացուցիչ կրթություն
Շարադրել մտքերը ,,Իմ Տերյանը,, թեմայով և հրապարակել բլոգում: