Գրավոր շարադրել մտքերը.

Մեկ օրվա նկարագրություն

Գիտեք, որ գարուն է արդեն….

Մտքեր, մտքեր, մտքեր…

Պատմեք անմիջական, անկեղծ, կենդանի, առանց արհեստական ձևակերպումների, ներկայացնելով զգացողություններ, մտքեր, որ բարձրաձայն չեք արտահայտել… Եթե կարող եք հումորով ներկայացնել, այդպես գրեք: Մի օգտագործեք երկարաշունչ նախադասություններ: Դրանք հարմար չեն անմիջական պատումի համար:

Լրացուցիչ կրթություն

Եղիշե Չարենց. կրկնել անցած բանաստեղծությունները:

Անգիր Սովորել ,,Հարդագողի ճամփորդները,, բանաստեղծության հետևյալ հատվածը.

Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝
Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով։
Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական կարոտներով ու սիրով։

Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր։
Ու սիրում ենք առավոտից իրիկուն
Ճամփա երթալ – ու հավիտյան երազել։
Աչքերիս մեջ մենք պահել ենք երկնային
Ճամփաների հեռուները դյութական —
Ու անցնում ենք ուղիներով երկրային,
Ուր բյո՜ւր մարդիկ երազեցին ու չկան։