- Եղ. Չարենց ,,Հարդագողի ճամփորդները,,
- Քննարկել հետևյալ Լեոնիդ Ենգիբարյանի հետևյալ մանրապատումները.
Մի՜ նեղացրեք մարդուն
Մարդուն իզուր տեղը, հենց այնպես պետք չէ նեղացնել, որովհետև դա շատ վտանգավոր է: Իսկ եթե հանկարծ նա Մոցա՞րտ է: Բացի այդ, նա դեռ չի հասցրել ոչինչ գրել: Դուք նրան կնեղացնեք, և նա, ընդհանրապես, ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, հետո՝ մյուսը, և աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, իսկ դա նշանակում է՝ կպակասեն և լավ մարդիկ:
Իհարկե, ոմն մեկին կարելի է նեղացնել, չէ՞ որ բոլորը Մոցարտ չեն, բայց, այնուամնեայնիվ, իսկ եթե հանկարծ…
Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չէ:
Դուք այնպիսին եք, ինչպիսին՝ նա:
Պահպանե՜ք միմյանց, մարդի՜կ:
Գրպանահատը
Ճանապարհ
Ես մեկնում եմ:
Վաղն արդեն կմեկնեմ:
Ուղին կլինի երկար, երկար:
Կգնամ գնացքով:
Գնացքը կունենա հարյուր, գուցե հազար ու բյուր վագոն:
Յուրաքանչյուր վագոն կունենա հարյուր պատուհան, որովհետև ամեն վագոն մի հարյուրակ է:
Կբարձրանամ վերջին վագոնն ու կկանգնեմ վերջին վագոնի պատուհանի մոտ, որպեսզի գոնե մի քիչ մոտ լինեմ քեզ…
Լրացուցիչ կրթություն
Նախագծեր
- ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
- ռադիոթատրոն
- գրաբարյան ընթերցումներ
- կարդում և ձայնագրում ենք Հովհ, Թումանյանի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի բանաստեղծությունները:
- հարցազրույցներ
- մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
- անհատական, ընտանեկան ռադիո
2. Թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
3. Ընթերցած նյութի վերլուծություն
4. Բլոգային անցուդարձ /մտորումներ, հարցադրումներ, պատումներ…/
5. Ընտանեկան նախագծեր