- Քննարկել Պաբլո Ներուդայի հետևյալ միտքը.
Ես ուզում եմ ապրել մի աշխարհում, որտեղ յուրաքանչյուր մարդ մարդ է և նա կարիք չունի ուրիշ կոչումների, և նրան պետք չէ գլուխ կոտրել կանոնների, բառերի, պիտակների համար:
Ես ուզում եմ, որ արտոնված լինի մտնել բոլոր եկեղեցիներն ու խմբագրատները: Թող այլևս ոչ ոք չհերթապահի դռների մոտ, որպեսզի ուղեկցի բանտ կամ արտաքսի երկրից: Թող ամեն ոք առանց տագնապի մտնի քաղաքապետարան և այնտեղից դուրս գա ժպիտով: Թող ոչ ոք ազատվելու համար փախուստի չդիմի, նույնիսկ գոնդոլներով: Ես չեմ ուզում, որ ինչ-որ մեկին հեռապնդեն մոտոցիկլով: Ես ուզում եմ, որ մեծն մեծամասնությունը, միակ մեծամասնությունը` բոլորը կարողանան խոսել, կարդալ, լսել, ծաղկել: Ես այն պայքարի կողմնակիցն եմ, որը մեկընդմիշտ վերջ կտա պայքարին: Ես այն խստության կողմնակիցն եմ, որը արմատախիլ կանի խստությունը: Ես ուղի եմ ընտրել ու հավատում եմ, որ այդ ուղին մեզ կտանի դեպի բոլոր ժամանակների մարդկայնության: Ես պայքարում եմ բարության համար` համընդհանուր, լայն, անհատնում…
2. Շարադրել մտքերը ,,Ես ուզում եմ…,, թեմայով՝ պահպանելով Պաբլո Ներուդայի ոճը:
Լրացուցիչ կրթություն
Նախագծեր
- ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
- ռադիոթատրոն
- գրաբարյան ընթերցումներ
- կարդում և ձայնագրում ենք Հովհ, Թումանյանի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի բանաստեղծությունները:
- հարցազրույցներ
- մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
- անհատական, ընտանեկան ռադիո
2. Թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
3. Ընթերցած նյութի վերլուծություն
4. Բլոգային անցուդարձ /մտորումներ, հարցադրումներ, պատումներ…/
5. Ընտանեկան նախագծեր