1. Նախադասությունները լրացրո՛ւ կետերը փոխարինելով ուրիշի ուղղակի խոսքերով:
Հյուրն ուշադիր լսում էր ոգևորված ուղեկցի պատմությունը տաճարի մասին ու մտածում էր.«…»:
Քաղցն անհամբեր էր դարձրել նրան, ու լսելով տանտիրուհու շաղակրատանքը՝ մտքում ասում էր.«…»:
Արդեն ամեն ինչ պարզ էր ու հասկանալի: Նա գրեց. «…»:
Ցուցանակն անտառում զբոսնել ցանկացողներին զգուշացնում էր.«…»:
Զարմացած նայում էր վիճող անծանոթներին ու մտածում. «…»:
Վազում էր ծիածանի հետևից ու իրեն-իրեն շշնջում. «…»:
Սպասումից ձանձրացած՝ մտածում էր. «…»:
Գրքում մի նախադասություն էր ընդգծված. «…»:
2. Շարունակիր վերոնշյալ շարքը՝ ավելացնելով 5 նախադասություն:
3. Հեղինակի խոսքը գրի՛ր.
ա) ուրիշի ուղղակի խոսքից առաջ,
բ) ուրիշի ուղղակի խոսքից հետո:
«Ես զգում էի,- պատմում է վեպի հերոսը,- թե ինչպես են սուզանավի պատուհանները, ջրի ճնշմանը ենթարկվելով, ներս հրվում»:
«Նավապետը մեղավոր է ճանաչվում, գրված էր,- դատական արձանագրության մեջ,- քանի որ ճանապարհը զիջելու ոչ մի հրաման չի տրվել»:« Եթե մարմինը լույսը չի կլանում, չի անդրադարձնում և չի բեկում,- գրված է գրքում,- ինքնըստինքյան անտեսանելի է»:
4.Տրված ասույթները հեղինակի խոսքով նախադասություններ դարձրո՛ւ հեղինակի խոսքը գրելով ուղղակի խոսքից առաջ, հետո և դրա մեջ:Օրինակ՝
Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը:
Լայբնից:
ա) Լայբնիցը գրել է . « Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը:»բ) «Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը»,- գրել է Լայբնիցը:
գ) «Յուրաքանչյուր ճշմարտություն ,- գրել է Լայբնիցը,- պիտի ունենա իր հաստատումը»:
Նետը շարժվում է աղեղալարի հաղորդած ուժով, իսկ ճշմարտությունը՝ գիտելիքով: Դեմոկրիտ
Իրերի աշխարհը անվերջ անվերջ կազմավորման և քայքայման աշխարհ է: Պլատոն:
Բոլոր անհրաժեշտ գիտելիքները կարող ենք ստանալ ուսումնասիրելով արտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները: Ջոն Լոկ
Ամենագեղեցիկ ու ամենախոր հույզը գաղտնիքի իմացումն է:
Ում օտար է այդ հույզը, ով կորցրել է զարմանալու ունակությունը, նրան կարելի մեռած համարել: Էնշտեյն:

Լրացուցիչ կրթություն
Նախագծեր
ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
ռադիոթատրոն
գրաբարյան ընթերցումներ
կարդում և ձայնագրում ենք Հովհ, Թումանյանի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի բանաստեղծությունները:
հարցազրույցներ
մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
անհատական, ընտանեկան ռադիո
2. Թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
3. Ընթերցած նյութի վերլուծություն
4. Բլոգային անցուդարձ /մտորումներ, հարցադրումներ, պատումներ…/
5. Ընտանեկան նախագծեր