- Քննարկել հետևյալ առակները.
Օրհնել քարը
Կար մի մարդ , որը Վարպետի մոտ մի քար բերեց և ասաց.
— Խնդրում եմ, օրհնիր այս քարը:
Վարպետը վերցրեց քարը և դրեց գետնին։
— Հիմա այն օրհնված է ,- ասաց նա,-քանի որ նա իր տեղում է։ Գտնվելով քո ձեռքում, նա միշտ անկայուն վիճակում է եղել, քանի որ կախում է ունեցել քեզնից այն ժամանակից ի վեր, երբ դու վերցրել ես այն և պահել ես քո ձեռքում։
Թող այն մնա հողի վրա՝ իր տեղում, որ լինի հանգիստ և անկախ։
Հիմա ես օրհնում եմ քեզ: Ես օրհնում եմ քեզ և քո հոգին :
Շունը և գայլը
Մի անգամ մի գյուղացի ճամփա ընկավ դեպի անտառ `ցախի հետևից։ Նրա պոչից կպավ նաև նրա շունը։ Միասին նրանք մտան անտառ։ Հանկարծ հայտնվեց գայլը։ Նա հարձակվեց շան վրա և ուզում էր ուտել նրան , բայց շունը արցունքները աչքերին ասաց նրան.
—Ես քեզ ի՞նչ վատ բան եմ արել , որ դու ինձ ուզում ես ուտել։Եթե դու հիմա ուտես ինձ, միևնույն է, վաղը կրկին սովածանալու ես։ Արի գնանք մեր տուն,այնտեղ ամեն օր ինձ հաց և տարբեր ուտելիքներ են տալիս, միասին կապրենք այնտեղ։
Գայլը տեսավ, որ շունը լրջորեն է մոտենում հարցին, և համաձայնեց։ Բայց երբ նրանք մոտեցան գյուղին, գայլը նկատեց , որ շան պարանոցը մազաթափ էր, ամբողջովին թարախակալած վերքերով։
— Դա լավ է, շատ լավ է, եղբայր , որ դու այդպես հիասքանչ ես ապրում , բայց ինչու՞ է քո պարանոցը այդ վիճակում։
—Գիտե՞ս ինչ, եղբայրս , իմ տիրոջ մոտ վատ սովորություն է.ամեն անգամ ինձ կերակրելուց առաջ , նա հագցնում է իմ վզին մի շղթա, իսկ հետո հացը դնում է ամանս և ասում է`կեր։
—Չէ, եղբայր , ես գնամ հետ , իսկ դու գնա ապրիր կուշտ փորով , շղթան էլ` վզիդ:
2. Տրված տեքստի ուղղակի խոսքերը դարձրու անուղղակի:
Մարագում մկան բույն կար: Բնում իր երեք ձագի հետ ապրում էր մայր մուկը:
Խոշոր ու փափկամորթ սիամական կատուն հեզիկ-նազիկ եկավ, կանգնեց մկան բնի առաջ ու անո՜ւշ-անուշ խոսեց.
— Մուկի՜կ քույրիկ, քաղցրի՜կս, խելո՜քս, համո՜վս, թե էդ ծակից դուրս գաս ու. ա´յ, էս ծակը մտնես, քեզ մի կարմիր ոսկի կտամ:
Մուկը կծկվեց իր բնում ու մտածեց. «Տեսնես ինչո՞ւ է էս կարճ ճամփի համար էդքան վարձ տալիս: Էստեղ հաստատ խարդախություն կա»:
Այդպես երկար ծանրութեթև արեց մուկը և ծակից դուրս չեկավ: Ասաց.
— էս կարճ ճամփի համար ինչո՞ւ ես էդքան վարձ տալիս: Չեմ գա: Կատվից ո՞վ է լավություն տեսել, որ:
Լրացուցիչ կրթություն
Նախագծեր
ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
ռադիոթատրոն
գրաբարյան ընթերցումներ
կարդում և ձայնագրում ենք Հովհ, Թումանյանի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի բանաստեղծությունները:
հարցազրույցներ
մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
անհատական, ընտանեկան ռադիո
2. Թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
3. Ընթերցած նյութի վերլուծություն
4. Բլոգային անցուդարձ /մտորումներ, հարցադրումներ, պատումներ…/
5. Ընտանեկան նախագծեր