1. Տեքստը  փոխադրի´ր` ուրիշի ուղղակի խոսքերը անուղղակի խոսք դարձնելով:

Լինում է չի լինում, մի փադիշահ  է լինու մ: Մի անգամ այս փադիշահն իր շքախմբով շրջելիս է լինում, տեսնում է՝ մի ծերունի  ձիթենի է տնկում: Նա մոտենում է ծերունուն ու զարմացած հարցնում.

— Ո՜վ  ալևոր, այդ ինչո՞վ ես զրաղված այս շոգ կեսօրին: Հանգստանալուդ  ժամանակը վաղուց հասել է,  իսկ դու դեռ աշխատում ես: Կապրե´ս, մինչև այս ծառը պտուղ տա:

-Ո՜վ  ամենակարող տեր, չէ´ որ աշխարհի օրենքն է, որ մեկը ծառ  տնկի, մյուսը ճաշակի դրա պտուղները: Բայց էլի ապրելու հույս մինչև այն օրը, որ ծառն  սկսի պտուղ տալ:

Փադիշահին  դուր է գալիս ծերունու պատասխանը, և նրան դրամով  լի քսակ է տալիս:

-Ա’յ, տեսնո՞ւմ ես՝ ծաոն սկսեց պտուղ տալ,- ժպտում է ծերունին:

Փադիշահր ծիծաղում ու էլի մի քսակ է տալիս ծերու- նուն:
-Ո´վ մեծ փադիշահ, ուշադրությո´ւն դարձրու, որ մյուս  ծառերը տարին մեկ անգամ են պտուղ տալիս, իսկ իմ տնկին՝ երկու անգամ:

Այս կատակն ավելի է դուր գալիս փադիշահին: Նա ծերունուն է տալիս երրորդ  քսակն ու ասում իր ուղեկիցնե- րին.

-Գնա´նք, բարեկամնե´ր, թե չէ այս ծերունու մոտ մի քիչ էլ որ  կանգնենք, բոլորովին կսնանկանանք:

 

2. Ընդգծված երկրորդական նախադասությունները  բառակապակցություններ դարձրո՛ւ: 

Սպիտակ մշուշի միջից հազիվ էր նշմարվում կածանը, որը հետզհետե աչքից անհետանում էր:
Արևն ու Երկիրը, որ իրար փոխադրձաբար ձգում են, կապված են նաև այլ տիեզերական մարմինների հետ:
Վեպի հերոսները կառուցում են մի տիեղերանավ, որը կարող էր Լուսին թռչել:
Սարքը, որ խորամանկ կառուցվածք ունի, ուղղակի դեռ չի ընկել այդ պատանու ձեռքը:
Հեշտ չէ հաղթահարել նրանց ազդեցությունը, ովքեր երկար ժամանակ անառարկելի հեղինակություն են եղել:
Մարդիկ շրջապատեցին նրա տունը, ով սարքել ու իրենց էր նվիրել այդ մեքենան:
Երբ
նկարում էր բերդի մուտքը, մատիտը մի պահ ձեռքին մնաց:
Երբ անցնում էր քարանձավների միջով, շունչը պահում էր:
3. Ընդգծված բառակապակցությունները (դերբայական դարձվածքները) վերարծի՛ր երկրորդական նախադասությունների:
Օրինակ՝
Դելֆիններին վարժեցնողները
կապվում են նրանց հետ:- , Նրանք ովքեր  վարժեցնում են դելֆիններին, կապվում են նրանց հետ:
Մեզ որպես թանկագին հյուրի դիմավորող տանտերը սեղանին իրենց երկրի ամենահամեղ կերակուրները դրեց:
Իսկական փորձություն է խխունջներ  հյուրասիրող մարդկանց երկրում հյուր ընկնելը:
Ստիպված կանգ առանք ջունգլիներով շրջապատված մի գյուղում:
Այնտեղ մեզ կոկորդիլոսի պոչ հյուրասիրեցին վայրի պտուղներով ծանրաբեռնված ծառերի տակ:
Հետո մեզ տարան արևի կուրացուցիչ ճառագայթներով լցված, խայտաբղետ ու աղմկոտ շուկան:
Մեր պատվին գնված սև, մազմզոտ թրթուրները շուկայի ամենաթանկ ապրանքներն էին:
4.Ընդգծված դերբայական դարձվածքները վերածի՛ր երկրորդական նախադասությունների:
Օրինակ՝
Հոր հեռանալուն պես
աղջիկը վազեց, պահարանից դեղ հանեց, բերեց, քսեց տղայի վերքերին:-Հենց որ հայրը հեռացավ, աղջիկը վազեց, պահարանից դեղ հանեց, բերեց, քսեց տղայի վերքերին:
Շիկացած անապատներում թափառողները վարժվում են տապակած մորեխ ուտելուն:
Մենք լսել էինք չինացիների՝ ծիծեռնակի բներ ուտելու մասին:
Մարդկանց մեջ փնտրում, գտնում էր տարօրինակ սովորույթներ ու ճաշակ ունեցողներին:
Նա սպասում էր հայրենակիցների՝ իրեն դիմավորելուն:
Նա վերադարձավ երկար տարիներ ապրած տեղից:
Իր հայրենիքի բախտը ոտնակոխ անելու չափ
անգութ չէր նա:
Մեկ էլ կանչելու դեպքում պիտի հետևեի նրան:

Լրացուցիչ կրթություն

Փոխադրել և ձայնագրել «Երգ երգոցի» հետևյալ հատվածը.

Ահաւադիկ կաս գեղեցիկ մերձաւոր իմ՝ ահաւադիկ կաս գեղեցիկ. աչք քո աղաւնիք բաց ի լռութենէդ քումմէ։ Վարսք քո իբրեւ զերամակս այծից որք երեւեցան ի Գաղաադէ։  Ատամունք քո իբրեւ զերամակս կտրելոց որք ելանեն ի լուալեաց։  Իբրեւ զթել որդան են շրթունք քո. եւ խաւսք քո գեղեցիկք։ իբրեւ զկեղեւ նռան են այտք քո՝ բաց ի լռութենէդ քումմէ։  Իբրեւ զաշտարակն Դաւթի պարանոց քո՝ որ շինեալն է ի Թալպիովթ. հազար վահանք կախեալ են զնմանէ, եւ ամենայն նետք սպառազինաց։  Երկու ստինք քո իբրեւ զերկուս ուլս երկուորիս այծեման, որ արածիցին ի մէջ շուշանաց,  մինչեւ տիւն նուաղեսցէ, եւ ստուերքն շարժեսցին։ Գնացից ես ինձէն ի լեառն զմըռնենեաց եւ ի բլուրն կնդրկի։  Ամենեւին գեղեցիկ ես մերձաւոր իմ, եւ արատ ինչ ոչ գոյ ի քեզ։