- Լեզու, օդ, երես բազմիմաստ բառերը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:
- Բառերը բաղադրիչների բաժանի՛ր, հաշվի՛ր, թե քանի՛արմատից և ածանցից է կազմված:Օրինակ՝
մթնկա- մթն(մութն) – կա-2 արմատ:
Բարեսրտություն- բարե (բարի-ա) սրտ (սիրտ) – ություն- 2 արմատ և 1ածանց:
Դժկամություն-դժ- կամ(ք) ություն- 1 արմատ և 2 ածանց:Ա.Ծովահեն, լուսնկա, ընձուղտ, նավահանգիստ, գիսաստղ, գիտարշավ, բախտակից, ճերմակաթույր, կամազուրկ:
Բ. Մաքրահնչյուն, ռմբարկու, վրիժառու, կառավարիչ, կուսակցություն, անկանխակալ, աղմկարարություն, բանաստեղծություն, կարկադրիչ:
Գ.Բառարանային, անմտություն, դժբախտություն, հակագիտական, տկարություն, գրչակ, (ապաշնորհ գրող), գրականություն:
3.Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Խմբերը լրացրո՛ւ նոր բառերով:Ա. Ծաղիկ,ուղի, լույս, բույր, պատ…:
Բ. Արևածաղիկ,ծաղկաբույր, ուղղաթիռ, ուղղանկյուն…:
Գ. Ծաղկանոց, ծաղկաստան, անծաղիկ, ուղղություն, ուղղել, անուղղելի…:
4. Տրված նախադասությունները լրացրո՛ւ:
Բառերն ըստ կազմության լինում են… և բաղադրյալ:
Բաղադրյալ բառերի բաղադրիչներ լինում են…ներն ու …ները:
Միայն արմատներով, առանց ածանցի, կազմված բաղադրյալ բառերը…են:
Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը… են:
Բարդածանցավոր են այն բաղադրյալ բառերը, որոնք…: