Ես կարծում եմ, որ կարող էի ապրել կենդանիների հետ,
Նրանք նույնքան խաղաղ են, ինքնամփոփ,
Ես կանգնում ու նայում եմ նրանց՝ երկար ու երկար։
Նրանք չեն ողբում ու քրտնում իրենց վիճակից,
Չեն լուսացնում գիշերներ մթության մեջ
և լաց լինում մեղքերի համար,
Չեն ձանձրացնում ինձ՝ քննարկելով իրենց
Պարտքը Աստծո առաջ, Նրանք բոլորն էլ բավարարված են, ոչ մեկը մոլուցք
Չունի իրերի համար,
Ոչ մեկը չի ծնկում մյուսի առաջ, անգամ նրա,
Ով ապրել է հազարավոր տարիներ առաջ,
Եվ ողջ երկրի վրա նրանց շարքերում չկան
Ոչ հարգարժաններ, ոչ էլ դժբախտներ։
Այսպիսով նրանք ցույց են տալիս, որ ինձ հարազատ են,
և ես ընդունում եմ նրանց,
Նրանք բերում են ինձ իմ նշանները և պարզորոշ
Ցուցադրում իրենց ունեցածը:

Առցանց քննարկում

1. Նկարագրեք մարդկանց աշխարհն ըստ բանաստեղծության :

2. Ինչպիսի՞ն է բանաստեղծության քնարական հերոսը: Բնութագրի՛ր նրան: