IMG_3208

***
Ինչ տխուր հայացք ունի դուռը,
որ գալու փոխարեն
գնալու համար է բաց մնացել:

***

Ճամփորդությունը
ոչինչ չուներ ինձ համար,
բացի մի քանի նկարից՝
առանց քեզ:

***
Քեզնից պատմելու համար
բառերն այլևս չեն հերիքում.
հարկ է
պարել սովորել:

***
Չեմ վշտանում փակ դռներից,
կբացվեն դրանք:
Քեզ համար եմ մտահոգ,
թե շեմի ո՞ր կողմում կկանգնես:

***
Մենությունը
աշնանային անձրևի պես
զբոսնելու գայթակղություն է.
գնում-վերադառնում, նոր ես հասկանում՝
թրջվել ես մինչև ոսկրածուծդ: