- Փոխադրեք առակը՝ ուրիշի ուղղակի խոսքը վերափոխելով անուղղակի խոսքի:
Փոքրիկ աղջիկը մայրիկի հետ եկավ ծովի ափ:
— Մայրի՛կ ,կարո՞ղ եմ խաղալ ավազի մեջ:
— Ո՛չ, թանկագի՛նս, դու կկեղտոտես քո մաքուր շորերը:
— Մայրի՛կ, կլինի՞ ես վազեմ ջրերի միջով:
— Ո՛չ, դու կթրջվես և կհիվանդանաս:
— Մայրի՛կ, կարո՞ղ եմ խաղալ մյուս երեխաների հետ:
— Ո՛չ, դու կկորես ամբոխի մեջ:
— Մայրի՛կ, գնի՛ր ինձ համար պաղպաղակ:
— Ո՛չ, դու կսառեցնես կոկորդդ:
Աղջիկը սկսեց լացե լինել: Մայրը շրջվեց դեպի ոչ հեռու կանգնած կնոջ կողմը և ասաց.
— Օ՜հ, աստված իմ:Դուք երբևէ տեսե՞լ եք այսպիսի նյարդային երեխա: