Քննարկել հետևյալ մտքերը.
Իմաստասեր մարդկանց կողմից կյանքի 36 դաս, որոնք անհրաժեշտ է իմանալ:
- Կյանքն այն է, ինչ կատարվում է ներկա պահին: Մարդիկ անընդհատ սպասում են անհավանական իրադարձությունների, որոնք պետք է կատարվեն ապագայում, և մոռանում են, որ կյանքն ընթանում է հենց այդ պահին:
Սովորե´ք ապրել ներկա պահով:
- Վախը պատրանք է: Շատ բաներ, որոնցից մենք վախենում ենք, երբեք էլ տեղի չեն ունենում, իսկ եթե տեղի են ունենում, այնքան էլ սարսափելի չեն լինում, որքան մեզ թվում էր:
- Կյանքում ամենակարևոր արժեքը հարազատ մարդիկ են: Գնահատե´ք նրանց:
- Մտածված արեք գնումները: Որքան քիչ իր ունեք, այնքան ազատ եք:
- Ուրախությունը շատ հաճախ թերագնահատվում է: Մարդիկ հաճախ մոռանում են ժպտալ, կյանքը շատ կարճ է, պետք է ուղղակի վայելել այն:
- Սխալները դրական երևույթ են: Հաճախ մարդիկ խուսափում են սխալվելուց՝ մոռանալով այն մասին, որ հենց սխալներն են տանում դեպի հաղթանակ: Պետք է պատրաստ լինել և՛ սխալվելուն, և՛ սեփական սխալների վրա սովորելուն:
- Ընկերությունը ուշադրություն է պահանջում: Անհրաժեշտ է պահպանել ընկերությունը՝ ինչպես դեկորատիվ բույսը, և դա կփոխհատուցվի:
- Ճամփորդե՛ք և այդ միջոցով կյանքի փորձ ձեռք բերեք: Եթե երկընտրանքի խնդիր է առաջանում՝ բազմո՞ց գնել, թե՞ հանգստի մեկնել, ապա պետք է ընտրել երկրորդը:
- Զայրույթի մասին մոռանալ է պետք: Զայրույթից ստացած գոհունակությունն անցնում է վայրկյանների ընթացքում, իսկ հետևանքները կարող են երկարատև լինել:
- Պետք է ավելի հաճախ հիշել բարության մասին: Բարության մեծ չափաբաժինը կարող է հրաշքներ գործել շրջապատող մարդկանց հետ:
- Տարիքն ընդամենը՝ թիվ է: 20 տարեկանում մարդիկ մտածում են, որ 50-ը սարսափելի է, սակայն երբ իրենք են հասնում 50-ին, իրենց 30 են զգում: Տարիքը չի կարող փոխել կյանքի հանդեպ մարդկանց ունեցած վերաբերմունքը:
- Դժգոհությունը ցավ է պատճառում: Ձերբազատվել է պետք այդ տհաճ զգացողությունից:
- Կիրքը բարելավում է կյանքը: Երբ մարդիկ այնպիսի զբաղմունք են գտնում, որի շնորհիվ հարմարավետ և անասելի երջանիկ են զգում իրենց, յուրաքանչյուր օրը նվերի է նմանվում:
- Դուք միշտ չէ, որ իրավացի եք: Մենք մտածում ենք, թե գիտենք բոլոր հարցերի պատասխանները, սակայն դա այդպես չէ: Միշտ կա մեզնից խելացին:
- Դա էլ կանցնի… Ինչ էլ որ պատահի կյանքում, ամեն ինչ անցողիկ է: Ժամանակը բուժում է, իսկ իրերը՝ փոխվում:
- Յուրաքանչյուր ոք պետք է բացահայտի իր դերն աշխարհում: Կյանքն առանց նպատակների անիմաստ է: Պարզապես՝ անհրաժեշտ է որոշել, թե կյանքում ինչն է առավել առաջնային, և սեփական կյանքը դրա շուրջ կառուցել:
- Հաճախ ռիսկի գնալը շատ օգտակար է: Սեփական կյանքը փոխելու համար մարդկանց անհրաժեշտ է ռիսկի դիմել, ինչը կստիպի նրանց աճել:
- Փոփոխությունները միշտ դրական արդյունք են ունենում: Կյանքը փոփոխական է, և չարժի ընդդիմանալ:
- Դուք չեք կարող վերահսկել մյուս մարդկանց: Հաճախ մենք ցանկանում ենք, որ շրջապատող մարդիկ մեզ նման գործեն, սակայն իրականում դա հնարավոր չէ, և չի կարելի թերագնահատել դիմացինի անհատականությունը:
- Ամեն ինչ հաղթահարելի է: Բոլորովին կապ չունի, թե ինչ իրավիճակ է, կարևորն այն է, որ ցանկության դեպքում ամեն ինչ հաղթահարելի է: Իրականում դուք ավելի իմաստուն և ուժեղ եք, քան պատկերացնում եք:
- Երախտագիտությունը մարդկանց երջանիկ է դարձնում: Երախտապա՛րտ եղեք նրանց, ովքեր ձեզ համար ինչ-որ բան են արել:
- Ինքնագնահատականը շատ կարևոր արժեք է: Ինքնասիրահարվածության մասին չէ խոսքը, սակայն պետք է հիշել, որ ցանկացած մեկի կյանքում ամենակարևոր մարդը հենց ինքն է:
- Սեփական անձի հանդեպ ազնվությունը ազատությունն է: Շատ կարևոր է սեփական անձի հանդեպ միշտ անկեղծ լինել և ինքնախաբեությամբ չզբաղվել:
- Կյանքի նպատակ գտնելու համար գործել է պետք: Այն ինքնաբերաբար չի ծնվում, անհրաժեշտ է բոլոր ճանապարհներով փնտրել այն:
- Փոքր թվացող երևույթներն էլ են շատ կարևոր: Մարդիկ հաճախ կյանքից շատ ավելի մեծ հաջողությունների և ձեռքբերումների են սպասում՝ մոռանալով, որ դրանք բոլորը կախված են հազարավոր մանր և երբեմն՝ աննկատ քայլերից:
- Սովորել պետք է ողջ կյանքի ընթացքում: Իրականում կարծելով, որ ամեն ինչ գիտեք, նույնիսկ 1 տոկոս գիտելիք չեք ունենում:
- Ծերությունն անխուսափելի է: Մարդիկ ծերանում են, և դա բնության օրենքն է: Այն փոքրիշատե դանդաղեցնելու միակ տարբերակը կյանքն իր ողջ հմայքով վայելելն է:
- Ամուսնությունը փոխում է մարդկանց: Մարդը ում հետ ամուսնացել եք, կփոխվի ժամանակի ընթացքում, բայց դուք էլ կփոխվեք: Թույլ մի՛ տվեք, որ այդ փոփոխությունները բացասական լինեն:
- Անհանգստություններն անիմաստ են: Անհանգստանալ պետք է միայն այն դեպքում, եթե դա հարցի լուծման կտանի: Անհանգստությունն անջատում է մարդկային ուղեղը, և նրանք այլևս ընդունակ չեն լինում որէ բարդ հարց լուծել:
- Հանձնարարված աշխատանքը պետք է լիարժեք կատարել: Կյանքում շոշափելի արդյունքի հասնելու համար ամհրաժեշտ է ջանք թափել և հույսը միայն սեփական անձի վրա դնել:
- Երբեք ուշ չէ: Ուշը լինելը միայն արդարացում է այն բանի համար, որի հանդեպ ձգտում չկա: Սեփական նպատակներին հասնելու համար երբեք էլ ուշ չի լինում:
- Գործել պետք է սեփական ցանկությունների համաձայն: Պետք է ակտիվ լինել և չսպասել, մինչև կյանքը «ոսկոր» նետի: Հնարավոր է նրա համը բոլորովին էլ դուրեկան չլինի:
- Անհրաժեշտ է ձերբազատվել նախապաշարումներից: Պետք չէ կառչել հասարակության կարծիքից կամ համոզմունքներից: Պետք է բաց լինել ցանկացած հնարավորության կամ գաղափարի առջև:
- Խոսքերը նշանակություն ունեն: Նախքան խոսելը մտածե՛ք. պետք չէ բառերը շռայլորեն օգտագործել՝ մարդկանց վիրավորելու համար, քանի որ դրանից հետո հետդարձի ճանապարհ չի լինում:
- Պետք է ապրե՛լ յուրաքանչյուր օրդ: Ապրել և արժեվորել:
- Սերը ցանկացած հարցի պատասխանն է: Սերն այն է, ինչի շնորհիվ մենք կանք: Սերն ուժ է, որը կառավարում է աշխարհը: Կիսե՛ք ձեր սերը և աշխարհն ավելի լավը դարձրեք: