img_8775Ուսումնական պարապմունքի կազմակերպման համար կարևոր է կաբինետի դասավորությունը: Կաբինետը ուսումնական տարածք է՝ նախատեսված  ազատ գործունեություն իրականացնելու համար: Սեղանները դրվում են ազատ, իրարից հնարավոր հեռու՝ կաբինետով մեկ՝ հարմարեցված անհատական և խմբային աշխատանքների համար: Սեղանների ազատ-հեռու  տեղադրումը հարմար է, քանի որ՝

  • ուսուցումը անհատական-խմբային է և չի ենթադրում ուսուցչի կամ սովորողի  կենտրոնում կանգնելն ու բոլորի ուշադրության կենտրոնում և տեսողության շրջանակում լինելը
  • խմբային քննարկումները մեծ տարածության մեջ աղմուկի չեն վերածվում
  • ուսուցիչ-սովորող, սովորող-սովորող, խմբային քննարկումները չեն խանգարում մյուս սովորողներին
  • սովորողներն առավել կենտրոնացած են լինում իրենց անելիքի վրա
  • կաբինետը դաս-դասարանային տարածքից վերածվում  է ընթերցարան-լաբորատորիայի, որտեղ յուրաքանչյուր սովորող զբաղվում է ընթերցանությամբ, լեզվագործունեությամբ

Ուսուցիչը ուղղորդողի, օգնողի դեր ունի, ով մոտենում է այն սովորողին, սովորողների խմբին, ով դրա կարիքն ունի: Եվ նրա շշուկով քննարկումը սովորողի կամ խմբի հետ չի խանգարում մյուս սովորողներին:

Սովորողները տարբեր անհատներ են՝ տարբեր կենտրոնացման հնարավորությամբ, աշխատելու ռիթմով և ցանկությամբ: Լայն տարածության մեջ գտնվող սովորողները ավելի քիչ են միմյանցից կախվածության մեջ լինում և աշխատում են իրենց հնարավորության սահմաններում՝ առանց միմյանց խանգարելու:

Սովորողները կարող են նաև անհրաժեշտության դեպքում իրենց աթոռներով և գործիքներով հավաքվել ընդհանուր կամ խմբային քննարկումների: