AbovianportraitԿենսագրությունը

Խաչատուր Աբոյանի կենսագրությունից դուրս բերեք այն հատվածները, որոնք ձեզ հատկապես հետաքրքրեցին:

Զվարճալի և կարճ պատմությունք:

  • Ընտրեք փոքրիկ պատմություններ և վերածեք  գրական արևելահայերենի
  • Ընտրեք պատմություններ և ձայնագրվեք

«Վերք Հայաստանի» առաջաբանից ընտրեք հատված և վերածեք արևելահայերենի:

Ընտրեք հատված և ձայնագրվեք:

  1. Ձայնագրեք հետևյալ զվարճալի պատմությունը.

Մեկ բարկացող մարդ մեկ օր եկեղեցումը Հոբի համբերության վրա քարոզ լսեց, մտքումը դրեց՝ որ էլ չբարկանա։ Հենց տուն էկավ թե չէ, կնգանը աչքալիս տվեց, չունքի բարկացած ժամանակին սրա հոգին հանում էր։
— Դե, աչքի լույս, հիմիկուց դենը էլ դարդ չանես, էնպես մեկ քարոզ եմ լսել, որ գլխիս էլ քար աղան, ձեն չեմ տալ,— ասեց ձեռները տրորելով։— Հայդէ, գնա՛, մի քիչ պիվո բեր, որ մի քիչ սիրտըներս հովացնենք։ Մեծ բոչկեն բաց արա՛, էլ ո՞ր օրվա համար ենք պահում։
Խեղճ կնիգը, խելքը գլխիցը թոած՝ որ մարդն էնպես փոխվել էր, վազեց մառան, ու — սատանի աչքը քոռանա, ռանկ մոանկը թռած, եդ էկավ՝ հարայ տալով։
— Ի՞նչ խաբար ա, — գոռաց մարդը՝ բարկացած։
— Ի՞նչ խաբար ըլի՝ ա՛չքի լույս,— ասեց կնիկը,— էս ի՞նչ անբախտություն ա։
— Ի՞նչ, ի՞նչ անբախտություն, ո՞ւմ տունն ա քանդվել, ես իմ փայը՝ փառք Աստծու, ինչպես քրիստոնյա համբերելու եմ, էլ չի՛ պետք է բարկանամ, բայց ո՞ւր ա մեր պիվոն, ո՞ւր։
— Ա՜խ՝ տե ՛ր Աստված՝ հենց է՛դ ա՝ որ կուզեի ասել, է՛դ, կրկնեց կնիգը, էս ի՞նչ ա էկել մեր գլխին, բոչկի կապերը կտրատվել են, մառանը պիվով ծով ա դառել, Աստված գիտե՝ ի՞նչպես ա պատահել։
Գլխին, ոտին տալով գժվեց, կատաղեց մարդը, տեղիցը վեր թռավ ու ուզում էր տունը տակը վեր անի։
— Ա՛չքի լույս, իմ գլխի տե՜ր,— ձեն տվեց կնիգը,— Հոբա համբերությունը միտքդ բե՛ր, մի՛ բարկանար։
— Հոբա համբերութունը,— գոռաց մարդը,— տո լա՛չառ անզգամ՝ Հոբն իր օրումը երբ ա պիվո ունեցել, կամ խմել: Թե նա էսպես մեկ բոչկա պիվո կորցներ, աշխարքը տակ ու գլուխ կաներ։