Skip to content
19/04/2017 / marietsimonyan

Իսկ Զանգին «Ֆրանկոֆոնիա» նախագծի մեջ կա՞

Այսօր՝ ապրիլի 19-ին, ժամը 11.00 Ավագ դպրոցի թատերասրահում իրենց «Ֆրանկոֆոնիայի նախագծի արդյունքներն էին ներկայացնում Միջին և Ավագ դպրոցի սովորողները: Չեմ ասի, որ խմբերի նախագծի ընթացքին ծանոթ էի, բայց այնքանով, որքանով սովորողների նախասիրւթյունների զարգացումը շարունակում է իմ հետաքրքրությունների շրջանակում լինել, առավել ևս երբ դա օտար լեզվին է վերաբերում, որոշեցի ներկա լինել ամփոփմանը:  Առաջինը, որ աչքի զարնեց, սովորողների մեծաքանակությունն էր: Այսքա՜ն սովորող ֆրանսերենն է ընտրել, երբ հնարավորություն ուներ ընտրելու անգլերեն, ռուսերեն, վրացերեն, պարսկերեն, իսպաներեն…  

Դա արդեն հետաքրքիր է: Դժվար է ասել՝ ի՞նչն է ընտրության հիմքում՝ հմայիչ, խաղաղ ուսուցի՞չը՝ Աննա Մարությա՞նը, թե՞ ֆրանսերենի երգեցիկ լինելը, գուցե նաև նրա ոչ ցածր դիրքը օտար լեզուների համակարգում: Չես հասկանա:  Բայց փաստ է, որ պատանիների մի մեծ խումբ կարդում, թարգմանում, երգում, խոսում է ֆրանսերեն: Չեմ տիրապետում լեզվին, բայց ինձ թվաց՝ վատ չեն խոսում: Ամեն դեպքում՝ սիրո լեզվի զգացողությունը, երաժշտականությունը փոխանցվում էր: Ամփոփմանը ներկա էր նաև կրթահամալիրի տնօրենը՝ տիար Բլեյանը: Ինչպես միշտ, տնօրենի հարցադրումը սկզբունքային էր: Իսկ ինչպե՞ս են սովորողները օգտագործում իրենց սովորած օտար լեզուն իրենց համար կենսական խնդիրների լուծան համար: Եվ եթե այսօր  օրվա հարց է դարձել Զանգվի խնդիրը, ինչպե՞ս են սովորողները իրենց ֆրանսերենի իմացությունը ծառայեցնում այդ խնդրին միջազգային հնչեղություն տալուն:  Ի՞նչ ֆրանսիական կազմակերպությունների են դիմել, ինչպե՞ս են փորձել օգտագործել  ֆրանսիացիների փորձը: Մի՞թե մշակույթը միայն տվյալ ժողովրդի գրականությունը, երգն ու պարն  է: Ինչպե՞ս է, որ եվրոպական գետերը քաղաքային մշակույթի ներդաշնակ մասն են կազմում՝ ծառայելով ժողովրդի համար որպես հանգստի, ժամանցի, զբոսանքի խնամված, բարեկարգ ու հիգիենիկ վայրեր, իսկ մեր սիրուն Զանգին, որ չի զիջում եվրոպական գետերին, այսօր աղբանոցների է վերածվել: Ի՞նչ է տալիս մեր պատանիների քաղաքացիական ակտիվությանը նրանց ֆրանսերենի իմացությունը: Դիմե՞լ են, խոսե՞լ են, հնչեցրե՞լ են, համոզե՞լ են, ուսումնասիրե՞լ են… Ի՞նչ ակտիվ գործողությունների են դիմել: Խոսում է կրթահամալիրի տնօրենը: Պատանիները լսում են ուշադիր, համաձայն են, երևում է, որ ըմբռնում են, անհաղորդ չեն: Իսկ թե ի՞նչ գործուն արձագանք կլինի, «Ֆրանկոֆոնիա» նախագիծը ավարտվե՞ց, թե՞ նոր շարունակություն  է ստանալու, դա կերևա: Ամեն դեպքում, լավ կլինի, որ օտար լեզվի իմացությունը ուժեղացնի պատանի-քաղաքացուն, նրան առավել գործուն և ակտիվ դարձնի:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: