Նախագծային արդյունքներ
Նախագծեր
- օրագիր
- առաջարկում եմ կարդալ
- ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
- ռադիոթատրոն
- գրաբարյան ընթերցումներ
- կարդում և ձայնագրում, տեսագրում ենք ստեղծագործություններ, գրական հատվածներ
- հարցազրույցներ
- մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
- անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
- շարադրում ենք մտքերը տարբեր թեմաներով (գրավոր և բանավոր)
- թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…
- ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
- այլ նախագծեր
Նախագծերի համառոտ բնութագիրը:
1 Ընթերցանություն: Ժամկետը՝ շուրջտարյա
- Ծավալուն ստեղծագործությունների ընթերցում
Բացի փոքր արձակից՝ նովել, փոքրիկ պատմվածք, առակ, զրույց, բանաստեղծություններ, որոնց ընթերցանությունը և վերլուծությունը հիմնակամում իրականացվում է դասարանում՝ որպես ուսումնական նյութի հետ տարվող ուսումնական աշխատանք, հմտությունների զարգացում, կարևորվում է նաև գեղարվեստական ծավալուն ստեղծագործությունների՝ ծավալուն պատմվածքների, վեպերի, վիպակների ընթերցանությունը: Այսպիսի ընթերցանությունը՝ որպես լրացուցիչ կրթություն, հանձնարարվում է ինչպես ամառային, աշնանային, գարնանային արձակուրդների ժամանակ, այնպես էլ ուսումնական տարվա ընթացքում՝ որոշակի ժամկետում՝ կախված ստեղծագործության ծավալից: Ստեծագործությունների քննարկումը կատարվում է և՛ տարբեր հարցերի ու առաջադրանքների, և՛ առցանց քննարկման և բանավոր քննարկումների միջոցով:
- Կիրակնօրյա ընթերցարան
Յուրաքանչյուր շաբաթ, կիրակի օրերին հանձնարավում է ընթերցանության նյութ՝ իրենց փոքրիկ հարցարանով: Սա հնարավորություն է տալիս սովորողին անընդհատ շփվելու բարձրարվեստ գրականության հետ, ընթերցելու բարձր գրական արժեք ունեցող ստեղծագործություններ:
- Գրադարանային օր
Շաբաթվա մեկ օրը տրամադրվում է գրադարանի ընթերցարանում՝ ընթերցանության ժամին, նոր գրքերի հետ ծանոթանալու, գրքեր ընտրելու, տանը ընթերցանությունը շարունակելու համար: Սովորողը իր ընտրած գրքի մասին պատմում է իր բլոգում: Գրադարանային այս օրերի ընթացքում սովորողները իրար են ներկայացնում նաև իրենց ընթերցած ակմ այդ շրջանում ընթերցվող գրքերը: Սա ընթերցանությունը խթանող միջոց է:
2 Թարգմանություն: Ժամկետը՝ շուրջտարյա
Թարգմանությունները լեզվի ուսուցման, խոսքի մշակման կարևոր մասն են կազմում: Դրանք հիմնականում փոքրիկ առակներ են, որոնց թարգմանությունները մշակելուց հետո օգտագործում ենք նաև որպես գրական նյութ՝ վերլուծությունների համար: Թարգմանությունները հիմնականում կատարվում են ռուսերենից, բայց կան սովորողներ, ում համար ավելի մատչելի է անգլերենը, կամ նախընտրում են անգլերենը: Այդ սովորողների համար թարգմանության նյութ է դառնում անգլերեն փոքրածավալ նյութը:
Թարգմանությունների ընթացքում կարևորվում են բառերի, արտահայտությունների ճիշտ, դիպուկ ընտրությունը, ոճի պահպանումը, տեքստի ամբողջականությունը: Օգտագործվում են և՛ ռուս-հայերեն, և’ անգլերեն-հայերեն, և’ հոմանիշների բառարանները: Հիմնականում օգտվում ենք nayiri.com էլեկտրոնային բառարանների կայքից: Աշխատանքը արդյունավետ է լեզվական կառույցների յուրացման և օգտագործման համար:
Այս առաջադրանքների համար օգտագործվում է հետևյալ կայքը՝ притчи, նաև համացանցային այլ կայքեր
Ռադիոնյութեր, տեսանյութեր: Ժամկետը՝ շուրջտարյա
- հարցազրույցների, քննարկումների ձայնագրություն-տեսագրություններ:
Այս աշխատանքն ուղղված է մայրենի խոսքի և՛ գրավոր, և՛ բանավոր խոսքի մշակմանը: Թեմայի ընտրությունը, հարցերի կազմումը, դրանք ներկայացնելը, զրույցի բռնվելը, արագ կողմնորոշվելը, ըստ իրավիճակի՝ նոր հարցերի առաջադրումը կարևոր հմտություններ են, որոնք ձեռք է բերում սովորողը հարցազրույցներ վարելիս:
- բանաստեղծությունների, գրական ստեղծագործությունների տեսագրություն-ձայնագրություններ
Թվային տեխնիկայով կատարվող հաջորդ աշխատանքը բանաստեղծությունների, գրական այլ ստեղծագործությունների ձայնագրություն-տեսագրությունն է: Սա գրականությունը մարդկայնացնելու, սովորողին մոտեցնելու և կարդալու, փնտրելու, ընտրելու ցանկություն առաջացնելու միջոց է: Սովորողները ձայնագրում-տեսագրում են իրենց ընտրած ստեղծագործությունը, ձայնագրվելու-տեսագրվելու համար ջանք են գործադրում՝ լավ կարդալու, ներկայանալի ընթերցանության համար: Սրանով լուծվում են մի քանի խնդիրներ՝ ընթերցել, փնտրել, գտնել այն ստեղծագործությունը, որն ուզում են ներկայացնել, և մի քանի անգամ ընթերցելով, ձայնագրման-տեսագրման պատրաստելով հղկել լավ կարդալու տեխնիկան:
Մտքեր, խոհեր: Ժամկետը՝ շուրջտարյա
Սրանք այն աշխատանքներն են, որոնք ընտրվում են սովորողների բլոգային հրապարակումներից: Բլոգը այն տարածքն է, որտեղ սովորողը հրապարակում է իր խոհերը, վերլուծությունները, պատումները, այլ նյութեր: Սովորողների խումբը, ով վարում է ընդհանուր բլոգ-ամսագիրը, ինքն է ընտրում իր համադասարանցիների բլոգներից նյութեր, առանձնացնում և հրապարակում իրենց ամսագրում:
Առցանց քննարկումներ
Գրավոր խոսքի մշակմանն ոուղղված նախագիծ է: Սովորողները ծանոթանում են միմյանց մտքերին, քննարկում են ներկայացված նյութը, արտահայտում են իրենց կարծիքը տարբեր երևույթների մասին: Բաց, առցանց քննարկումներն օգնում են կարդալու դիմացինի կարծիքը, ծանոթանալու նույն երևույթին վերաբերող տարբեր կարծիքների հետ, փաստարկված համաձայնել կամ հայտնել անհամաձայնությունը: Հնարավորություն են ստանում նաև տեսնելու ընկերների վրիպումները: Սա հետաքրքրություն է առաջացնում, ազդակ՝ ավելի ուշադիր կարդալու, առավել ուշադիր լինելու նաև սեփական խոսքի նկատմամբ:
Ընտանեկան նախագծեր
Ընտանեկան նախագծերը նախատեսվում են սովորողի, ծնողիների, ընտանիքի այլ անդամների համատեղ աշխատանքի համար: Այս նախագծերը սովորողների համար հետաքրքիր են, ինչպես նաև փորձ է ծնողներին ներառելու կրթական գործընթացում: Սովորողները իրենց ձայնագրություններում, տեսագրություններում ներառու են ծնողներին, ձայնագրում են ծնողների պատումները, միասին ընթերցում են, միասին քննարկում են և ձայնագրության կամ տեսագրության միջոցով ներկայացնում:
Անհատական նախագծեր