Skip to content
21/08/2017 / marietsimonyan

«Գրականության ուսումնական նյութերի փաթեթի ստեղծում» նախագիծ

1

Ուսուցիչ-հետազոտողի աշխատանք

Գրականության ուսումնական նյութերի փաթեթը նախատեսվում է Միջին և Ավագ դպրոցների սովորողների համար: Առաջարկվող ստեղծագործությունների ընտրությունը կատարվում է հիմնականում դասական գրականությունից: Դրանք բարձրարժեք գրական ստեղծագործություներ են, որոնք հասանելի են տվյալ տարիքային խմբի սովորողների մտքին և կարող են բավարարել հոգևոր պահանջները: Գրական ստեղծագործությունների ընտրությանը, հարցարանի կազմմանը և մեդիաընթերցարանի բլոգի վարմանը մասնակցում են նաև տարատարիք սովորողները: Նրանց համար այս աշխատանքը ուսումնական է:

Գրականության ուսումնական նյութերի փաթեթի նպատակը.

  • դասական ստեղծագործությունների միջոցով հնարավորություն տալ հաղորդակցվելու համամարդկային արժեքների հետ՝ ապրումակցման և անձնական խոհի միջոցով խորացնելով սեփական աշխարհընկալումն ու լայնացնելով աշխարհայացքը:
  • խոսքի արվեստի միջոցով նպաստել գեղագիտական աշխարհընկալման ձևավորմանն ու զարգացմանը:
  • զարգացնել գրական ճաշակ՝ նպաստելով ընդհանուր ճաշակի բարձրացմանը:
  • կարողանալ օգտագործել ՏՀՏ-ն` որպես գրական-գեղարվեստական  բազմաբնույթ շտեմարանի   հետ շփման ամենամատչելի  և  արդյունավետ միջոց

Խնդիրները.

  • գեղարվեստական ստեղծագործության ընթերցումը դարձնել ներքին պահանջմունք
  • ստեղծագործությունների ընտրությունը կատարել հիմնականում դասական գրականությունից` ապահովելով գրական բարձր արժեքների փոխանցումը
  • ընտրել այնպիսի ստեղծագործություններ, որ հասանելի լինեն սովորողի մտքին և բավարարեն հոգևոր պահանջները
  • սովորողի հետ քննարկման միջոցով  հասկանալի դարձնել  հեղինակի ասելիքը` ստեղծագործության գաղափարը
  • գրական վերլուծությունը կազմակերպել այնպես, որ արժևորվի ստեղծագործությունն իր արտահայտման ձևի մեջ՝ պատկերների, պատկերավորման միջոցների և արտահայտչության մյուս ձևերի միջոցով
  • որպես ընթերցանության նյութ՝ օգտագործել նաև համացանցային համապատասխան կայքերը և այն ամենը, ինչը համապատասխանում է վերոնշյալ չափորոշիչներին::

Գրական ստեղծագործությունների ուսումնական փաթեթը ունի նաև հարցեր և առաջադրանքներ՝ կազմված Հակոբ Օշականի գրականության դասագրքի հարցարանի և առաջադրանքների հիման վրա:

  • Հարցերի և առաջադրանքների հիմնական մասն ուղղվում է բովանդակության ու ձևի քննարկմանը:
  • Տրվում են գրականագիտական այնպիսի աշխատանքներ, որոնք զարգացնում են ստեղծագործությունը մանրամասնությունների,հետո նաև ամբողջության  մեջ տեսնելու և ընկալելու կարողությունը:
  • սովորողին հնարավորություն է տրվում ինքնարտահայտվելու, համադրելու և հակադրելու իր աշխարհայացքն ու մտորումները, զգացողություններն ու ընկալումները:

Ուսումնական փաթեթի շահառուն կարող է լինել և՛ անհատ սովորողը՝ այն գործածելով որպես ինքնուսույց, և՛ սովորողների խումբը, դասարանը: Այն կարող է դառնալ դասարանում ընդհանուր քննարկվող ուսումնական նյութ: Գրակամության ուսումնական փաթեթը կարող է օգտագործվել նաև այլ դպրոցների դասավանդողների կողմից:

Նախագիծն ունի «Մեդիաընթերցարան» բլոգ, որտեղ դրված են արձակ, չափածո գրական ստեղծագործություններ՝ իրենց առաջադրանքներով: Որպես օգնություն՝ դրված է նաև գրականագիտական նյութ: Բլոգն ունի նաև «վերլուծութուն» բաժին, որտեղ տեղադրվում են գրական ստեծագործությունների ամբողջական վերլուծությունները::  Կարծիքներ  բաժնում կարող են լինել առցանց քննարկումներ: Նախագծի հայտարությունը դրվում է իմ բլոգում, հղումը տարվում է ֆեյսբուքյան իմ էջ:

Նախագծի իրականացման արդյունավետության չափանիշները կլինեն անընդհատ թարմացվող բլոգը, սովորողների և դասավանդողների աշխատանքային նոր խմբերի ներառումը:

Հաշվետվությունը գործող բլոգն է՝ իր ամենամսյա հրապարակումների քանակով:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: