Skip to content
26/08/2017 / marietsimonyan

«Թարգմանում ենք» թարգմանչական ամսագիր: Շուրջտարյա նախագիծ

IMG_6686Ուսուցիչ-նախագծի համակարգող

Թարգմանություններ

Թարգմանությունը լեզվի ուսուցմանը, խոսքի մշակմանն ուղղված արդյունավետ միջոց է: Թարգմանությունների ընթացքում կարևորվում են բառերի, արտահայտությունների ճիշտ, դիպուկ ընտրությունը, ոճի պահպանումը, տեքստի ամբողջականությունը: Աշխատանքը արդյունավետ է լեզվական կառույցների յուրացման և օգտագործման համար:
Ընդ որում՝ այս գործունեության համար անհրաժեշտ է նաև օտար լեզվի իմացություն: Այսինքն՝  թարգմանչական գործունեությունը հնարավորություն է տալիս և՛ օտար լեզվի իմացությունը բարելավելու, և՛ իհարկե մայրենի լեվի գործառական հմտությունները զարգացնելու:
Լեզվական այս աշխատանքի ընթացում կարևորվում է նաև բառանների գործածությունը, մշակվում են բառարանաօգտագործման հմտությունները: Ամենօրյա օգտագործման նյութ են դառնում և՛ ռուս-հայերեն, և’ անգլերեն-հայերեն, և’ հոմանիշների, և՛ այլ բառարաններ: Nayiri.com վիրտուալ տարածքը 100-ից ավելի էլեկտրոնային բառարաններից օգտվելու հնարավորություն է տալիս:

Միջին դպրոցի սովորողների թարգմանությունների համար հարմար են առակները, փոքրիկ պատմությունները, Ավագ դպրոցի սովորողների համար՝ նաև օտարալեզու գրական ստեղծագործությունները, այլ ոճի և բովանդակության թարգմանություններ: Դրանք  մշակելուց հետո օգտագործվում են նաև որպես գրական  նյութ՝ վերլուծությունների համար, ուսումնական պարապմունքների ընթացքում գործածվում են որպես ուսումնական նյութ:
Այն առաջարկում ենք օգտագործել նաև մյուս սովորողներին, դասավանդողներին՝ որպես ուսումնական նյութ կամ ուղղակի ընթերցարան:  Թարգմանությունները կատարվում են ռուսերենից,  անգլերենից, այլ լեզուներից:
Այսպիսի հաջողված փորձի արդյունք է անցած տարիների «Մենք ենք» թարգմանչական ամսագիրը: Այդ աշխատանքը կշարունակվի, կզարգացվի նաև այս ուսումնական տարում՝ ընդգրկելով նոր սովորողներ:
Արդյունքում ունենում ենք թարգմանությունների ընթերցարան:

Նոր բլոգի էլ.հասցեն է՝ Թարգմանում ենք

  • Նախագծի իրականացման ժամկետը`շուրջտարյա
  • Նախագծի մասնակիցներ՝ Միջին և Ավագ դպրոցի սովորողներ
  • Նախագծի արդյունքը՝ թարգմանչական բլոգ
  • Նախագծի ընթացք-արդյունքների հաշվետվություն-ներկայացում՝ յուրաքանչյուր ամիս՝ ըստ բլոգում հրապարակված նյութերի
  • Նախագծի շահառուն՝ թարգմանչական բլոգը կարող է գործածվել որպես ուսումնական նյութ մյուս դասարանների սովորողների, այլ դպրոցների դասավանդողների համար, ինչպես նաև հարստանում է համացանցում հայերեն թարգմանված նյութերի ռեսուրսը
  • Նախագծի ֆինանսավորման աղբյուրը՝ սովորողների ուսումնական վճարներ

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: