1. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ նոր բառեր ստացի´ր (օրինակ՝ բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ): Ստացված բառերի իմաստները բացատրի´ր:
ա) Ջրահարս, ծովանկար, բ) ժանգապատ, արծաթագույն, գ) հողմածին, ջրաղաց, դ) զորագունդ, երկրամաս:
2. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո´ւ և կազմի´ր ածականներ:
Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:
3. Բացատրի´ր տրված դարձվածքների իմաստները:
Օրինակ՝ ջրից չոր դուրս գալ – փորձանքից, նեղ վիճակից ազատվել:
Սիրտ տալ, հոգին առնել, գլուխը կորցնել, արևը խավարել, բերանը ծռել, հալից ընկնել, սիրտը վկայել, գիշերը ցերեկ անել, երես դարձնել, սիրտ անել, բկին չոքել:
Գրիր նոր դարձվածքներ: Օգտվիր դարձվածաբանական բառարանից:
4. Նախադասությունները լրացրո´ւ: Գրածդ բայերն ընդգծի´ր:
Աշխարհը շատ տխուր կլինի, եթե …….:
Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե …….:
Շներն իրենց անելիքը չեն իմանա, եթե ……….. :
Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե …………..
Եթե շաղկապով սկսվող նախադասությունը գրիր որպես առաջին նախադասություն: Հետևիր կետադրությանը: