Քննակեք հետևյալ առակները.
2.Սպանելու սովորություն
Մի անգամ երեխան գալիս է ծեր հնդիկի մոտ և հարցնում է.
— Ա՛յ իմաստուն, ասացեք խնդրեմ, Երկրի վրա ինչու՞ գոյություն ունեն պատերազմներ:
— Որովհետև մարդիկ սովորել են սպանել:
— Իսկ ինչու՞ են մարդիկ սպանում:
— Երբ մարդը սպանում է միջատին, նրան թվում է, որ ինքն ուժեղ է ուրիշներից: Մտածում է, որ կարող է խլել կյանքը՝ առանց պատժվելու: Իսկ երբ մարդը սպանում է կենդանիներին, նա սկսում է մտածել, որ բոլորից ուժեղ է, և նշանակում է, որ կարող է ցավ պատճառել նաև մարդկանց: Մեր նախնիների ավանդույթի համաձայն՝ ինչ-որ ժամանակ երկրագնդի վրա պատերազմներ չեն եղել, քանի որ բոլորը սնվել են բուսակեր դինոզավրերի նման՝ ծառերի պտուղներով կամ կանաչով: Առաջ մարդիկ կարեկցել են ամբողջ կենդանի բնությանը. մարդիկ տեսնում էին Աստծուն ամեն մասնիկի մեջ, կենդանիները լսում էին մարդկանց և երբեք չէին հարձակվում նրանց վրա:
Բայց երբ եկավ սառցե դարաշրջանը, մարդիկ սկսեցին հարձակվել մեկը մյուսի վրա: Մսակերությունը կամ ուրիշի մարմնով սնվելը սկսվեց ոչ թե կենդանիների սպանությամբ, այլ մարդակերությամբ: Հին ժամանակներից, երբ մարդիկ սկսեցին ուտել ուրիշի մարմինը, մարդկանց սրտերը լցվեցին կոպտությամբ և դաժանությամբ: Քանի դեռ մարդիկ մտածում են, որ իրենք ուժեղ են կենդանիներից, կամ իրավունք ունեն կյանք խլելու, կամ սպանություն պատվիրելու՝ նրանք կսպանեն ոչ միայն միջատներին և կենդանիներին, այլև իրենց նմաններին: Մարդկանց մտքում վիրուս է, որից բուժվել կարելի է միայն աղոթքներով, ապաշխարհանքով, ծոմապահությամբ, Սուրբ գրքեր կարդալով կամ լուսավորիչ մարդկանց հետ հաղորդակցվելով: Մահվան ժամանակ բոլոր մարդիկ կտրվում են մարմնից, բայց ոչ բոլորն են հասցնում դա անել կենդանության ժամանակ:
Լրացուցիչ կրթություն (տնային աշխատանք)
Նախագծեր
- «Լուսատիտիկ» ամսագիր
- «Չաչանակ» մեդիա-բլոգ
- Լսեք մեզ…
- Գրաբար
- աշնանային օրագիր
- առաջարկում եմ կարդալ
- ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
- ռադիոթատրոն
- գրաբարյան ընթերցումներ
- կարդում և ձայնագրվում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
- հարցազրույցներ
- մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
- անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
- շարադրել մտքերը տարբեր թեմաներով
- թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
- ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)