IMG_81171. Փակագծում արված թվականներն այնպե´ս գրիր, որ պատասխանեն ոչ թե քանի՞, այլ ո՞ր կամ ո՞րերորդ հարցին (ո՞ր ածանցով դարձրիր):

Օրինակ՝ (Հինգ) տարի է՝ դպրոց եմ գալիս: — Հինգերորդ տարին է՝ դպրոց եմ գալիս:

(Տասն) օր է, որ բակ չեմ իջել:

(Երեք) դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձնից:

Երկիր թռչող յուրաքանչյուր (երկու) նավն ինձ հյուրեր է բերում:

Խաղի (երեսունհինգ) րոպեում եղբայրս գոլ խփեց:

Մեկից սկսած յուրաքանչյուր (տասներկու) թիվն աոանց մնացորղի կբաժանվի տասներկուսի:

Յուրաքանչյուր (չորս) ամսվա (քսանութ) օրը նվիրում էր աշխատանքսւյին սեղանն ու պահարանը կարգի բերելուն:
Իմ (մեկ) գործը քեզ սիրով օգնելն է:

Կյանքի (ութսուներկու) տարում որոշեց հեծանիվ քշել:

2. Տրված առաջադրանքները կատարի´ր (եթե քո սենյակը չունես, ուղղակի քեզ սիրելի սենյակի մա­սին կարող ես գրել):

Մեկ-մեկ նկարագրի´ր, թե ի՞նչ կա սենյակում:
Նկարագրի´ր, թե դրանք ինչպե՞ս են դասավորված:

Գրի´ր, թե դրանք ե՞րբ և ինչպե՞ս են օգտագործում:
Դրանց նկատմամբ քո վերաբերմունբի մասին գրի´ր (սի­րում ես, օգտակար ես համարում, մանկությանդ, ինչ-որ դեպքի, ինչ- ֊որ մարդու հետ ես կապում և այլն):

Գրի´ր, թե այդ սենյակում ի՞նչ կուզենայիր ավելացնել, ին­չո՞ւ:

Գրի´ր այդ սենյակի (նաև նրանում եղած իրերի) մասին ու ուրիշների կարծիքը:

Լրացուցիչ կրթություն (տնային աշխատանք)

1, Նախագծեր

  • աշնանային օրագիր
  • առաջարկում եմ կարդալ
  • ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
  • ռադիոթատրոն
  • գրաբարյան ընթերցումներ
  • կարդում և ձայնագրվում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
  • հարցազրույցներ
  • մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
  • շարադրել մտքերը տարբեր թեմաներով
  • թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
  • ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)

2, Գործնական քերականություն