Перейти к содержимому
30/11/2017 / marietsimonyan

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

IMG_8131.JPG

Դասավանդում՝ 6-րդ և 10-րդ դասարաններում՝ 14 ժամ,
Գրական ակումբ՝ 2 ժամ

  1. «Ուսուցչի օրագիր» նախագիծ

2. Մայրենիի ֆլեշմոբերի քննարկումներ Լիլիթ Մադոյանի, Լուսինե Փաշայանի հետ:
3. Մեթոդական տեսանյութեր
Մեթոդական բոլոր տեսանյութերի քննարկումները Արմինե Թոփչյանի հետ.
Կարինե Բաբուջյան —  դասարանական ընթերցասրահի ստեղծումը որպես ընթերցանության խթանման միջոց
Արմինե Գյոնջյան, Լուսինե Պետրոսյան՝ դասարանական TV
Կարինե Խառատյան`դասարանական TV
Նախաճաշի կազմակերպումը նախակրթարանում`Նելի Արղության
Պարերգերը հանրակրթական երկրորդ դասարանում`Կարինե Բաբուջյան

Մասնախմբի ղեկավարի աշխատանք

Էլ հասցեներին ուղարկված նամակներ.
Նոյեմբերի 6
Սիրելի գործընկեր, նոյեմբերի  13-17-ը նախագծային ուսուցման ստուգատեսային շաբաթն է: Խնդրում եմ ձեր բլոգներում հրապարակել ուսումնական նախագծերը: Նոյեմբեր 8-ի մասնախմբի հավաքում ներկայացնելու ենք այդ նախագծերը:  Եթե կլինեն հարցեր, խնդրում եմ գրել:
Նոյեմբերի 7
Սեմինար պարապմունքի ծրագիրը: Խնդրում եմ ծանոթանալ:
Նոյեմբերի 11
Սիրելի գործընկեր, խնդրում եմ մինչև երկուշաբթի Ձեր բլոգներում տեղադրել ստուգատեսային շաբաթի նախագծերը:
Նոյեմբերի 13
Մարալ ջան, այս նախագծում՝ Նորացված սրահ Միջին դպրոցի տարածքում, որպես արդյունք պետք է նշել նաև, թե ինչպիսի նոր միջավայր պետք է ստանաք, ինչ եք ակնկալում: Դա ամենաշոշափելին է ու չափելին: Նախապատրաստական աշխատանքների մեջ անպայման նշիր նախագծի քննարկումը սովորողների հետ: Դա նախագծերի պարտադիր պայմանն է:
Սաթենիկ ջան, ես ստուգատեսային շաբաթվա քո նախագծերը չտեսա, դու ընդհանուր ծրագիրն ես դրել: Իսկ քո դասարանի նախագծերի մանրամասն նկարագրությունը չգտա:
Նոյեմբերի 26
Սաթենիկ ջան, բարի օր: Սաթենիկ ջան, ես քո դեկտեմբերյան նախագծերը չգտա:
Սաթենիկ ջան, բլոգդ չի համապատասխանում դասավանդողի բլոգին ներկայացվող պահանջներին: Ես ուղարկել էի ձեզ, խնդրում եմ նորից նայես:
Աշխեն ջան, դեկտեմբերյան նախագծերդ չգտա բլոգումդ: Խնդրում եմ՝ հղումն ինձ ուղարկել:
Սեդա ջան, դեկտեմբերյան նախագծերիդ հղումն ուղարկիր, խնդրում եմ: Ես քո բլոգում դրանք չգտա:
Անահիտ ջան, դեկտեմբերյան նախագծերը չգտա քո բլոգում: Հղումը ուղարկիր, խնդրում եմ:

Սեմինար-պարապմունք: Նոյեմբերի 8: Ծրագիրը տես այստեղ:
Առցանց քննարկումներ մասնախմբի անդամների հետ
Նոյեմբեր 19

Սիրելի մասնախումբ, օտար լեզվի ուսումնական կենտրոնի տնային աշխատանքի հանձնարարման մասին այլոց փորձի այս ուսումնասիրությունը, խնդրում եմ, կարդացեք, ձեր բլոգներում հրապարակեք ձեր կարծիքը այդ վիճահարույց հարցի վերաբերյալ:

Սիրելի գործընկեր, Ձեզ եմ ուղարկում տնային աշխատանքի մասին մտորում-կարծիքներ.
Յուրա Գանջալյան
Լիլիթ Հայկազունի
Վարդուհի Պետրոսյան
Աշխեն Թադևոսյան
Մարիետ Սիմոնյան

Շարունակում ենք դեկտեմբերի նախագծերի քննարկումներ.

Դեկտեմբեր ամսվա նախագծեր

Դիտարկումներ և առաջարկություններ՝ մասնագիտական խառը խմբերով աշխատելը հետաքրքիր է: Նախ՝ մարդիկ հնարավորություն ունեն իրար ճանաչելու, որը պակաս կարևոր չէ մեծ կրթահամալիրի դեպքում: Ապա՝ երբ տարբեր մասնագիտությամբ մարդիկ ունեն ընդհանուր խմդիր՝ նախագծերի իրականացում, շատ հետաքրքիր է ծանոթանալ, լսել, քննարկել տարբեր նախագծերի իրականացում: Առաջանում են նաև համագործակցության եզրեր, ինչպես մեր այս սեմինար-պարապմունքին, երբ քոլեջի դասավանդողները՝ Գայանե Թերզյանն ու Անահիտ Մելքոնյանը ներկայացրին իրենց ուսանողների կազմած աուդիո-գրքերը՝  նախատեսված կրտսեր տարիքի սովորողների համար: Դա հետաքրքրեց խմբի անդամ դասվարներին և կրտսեր դպրոցում անգլերեն դասավանդող-մասնագետ Լիլիթ Հայկազունուն: Կարծում եմ՝ նրանց համագործակցությունը կստացվի:

Կարծում եմ՝ այս սեմինարները ավելի շատ գործնական բնույթ պետք է ունենան՝ կոնկրետ նախագծերի կազմումներ, քննարկումներ, դիտարկումներ, առաջարկություններ:

Սովորաբար մեր դասավանդողները ուսումնական նյութերով աշխատանքն ու նախագիծը խառնում են իրար: Կարծում եմ, մեր օգնությունը այդտեղ  պետք է լինի:

Նախագծերը չեն առանձնանան իրենց առաջ դրված նպատակով և արդյունքով:  Նախագծի ամենակարևոր բաղկացուցիչը նրա արդյունքների ներկայացումն է՝ հավաքելը որևէ տեղ, ի մի բերելը, որը պետք է տեսանելի լինի և օգտագործելի: Նախագծի հստակ, միավորային գնահատումը դժվար կլինի, եթե ոչ՝ անհնար: Սովորողների ընդգրկվածությունը նախագծերում, նաև հատուկ կարիքով,  կարող է գնահատման մեջ մտնել: Մնացածը արդեն արդյունքներով կերևա:

Կարող ենք նաև առանձնացնել հաջողված նախագծերը, փոխանցել իրար, ուղարկել մեր խմբերին: Դա էլ կարող է օգնել դասավանդողին: Սովորաբար մեր դասավանդողներն իրար արածից տեղյակ չեն լինում, որքան էլ որ բաց է համակարգը:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: