IMG_8102
1. Կարդացեք առակները:
2. Վերապատմեք մի քանի նախադասությամբ:
3. Գրեք առակներում արտահայտված գաղափարը:

Ծառը և ուրուրը

Անշունչ անապատի տաք ավազների մեջ աճել էր մի միայնակ ծառ։ Սուրսայր ավազները ծակծկել էին ծառը։ Արևը անխնա այրել էր նրա արմատները։ Իսկ ծառը արհամարհելով այդ ամենը՝ ապրում էր։ Անապատով մի ուրուր էր թռչում։ Տեսավ ուրուրը ծառը, նստեց նրա ճյուղին։ Հայացքը պտտեցրեց անապատով և ասաց․

— Տարօրինակ ծառ ես։ Ինչո՞ւ ես շարունակում ապրել այս մահացած տաք ավազների մեջ։ Ո՞ւմ է դա պետք․

— Քեզ ,– պատասխանեց ծառը ուրուրին

— Ի՞նձ, – զարմացավ ուրուրը: – Դու ինձ պետք չես:

— Եթե ես չլինեի, – պատասխանեց ծառը ,– դու ստիպված կլինեիր նստել տաք ավազի վրա, այլ ոչ թե իմ ճյուղերին։ Եթե ես չլինեի, ինչ-որ մեկը քեզ նկատելով նստած տաք ավազի վրա՝ մենության մեջ, կասեր՝ դու ոչ մեկին պետք չես։ Եվ քեզ կհարցներ՝ ինչո՞ւ ես դու ապրում։ Նստելով իմ ճյուղերին, դու, ուրո՛ւր, մտածում ես, որ  ինձ պետք ես։

Մտածեց ուրուրը, խորհեց և ստիպված եղավ համաձայնել Ծառի հետ։ Եթե Ծառը չլիներ, ուրուրը կնստեր այս անծայրածիր անապատում մեն – մենակ և ոչ մեկին պետքչէր լինի։

Ի՞նչն է ավելի լավ

Տեսնելով Սոկրատին, որը սնվում էր արմատներով, մի մարդ ասաց.

— Եթե դու ծառայեիր մեր թագավորին, դու երբեք չէիր սնվի արմատներով:

— Իսկ եթե դու բավարարվեիր արմատներով, քեզ պետք չէր լինի ծառայել քո թագավորին,- պատասխանեց փիլիսոփան:

Լրացուցիչ կրթություն (տնային աշխատանք)

1, Նախագծեր

  • աշնանային օրագիր
  • առաջարկում եմ կարդալ
  • ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
  • ռադիոթատրոն
  • գրաբարյան ընթերցումներ
  • կարդում և ձայնագրվում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
  • հարցազրույցներ
  • մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
  • շարադրել մտքերը տարբեր թեմաներով
  • թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
  • ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)

2, Գործնական քերականություն