Գրել շարադրություն հետևյալ թեմաներով.
- Մի կիրակի օրվա պատմություն
- Եթե ամեն ինչ գլխիվայր լիներ
- Իմ ամենասիրելի զբաղմունքը
- Ձմեռվա այսօրը, որը կարծես աշուն լինի
- Իմ ամենասիրելի գիրքը
- Մի ճամփորդության մասին
- Թեմա`ըստ ընտրության
Գրեք այնպես, որ պատումը՝
- լինի հետաքրքիր
- ունենա մանրամասն նկարագրություններ
- նկարագրությունները լինեն պատկերավոր
- լինի անմիջական, առանց արհեստական բառերի և արտահայտությունների
- ներկայացնի նաև զգացողություններ՝ ուրախություն, անհանգստություն, ափսոսանք և այլն:
Ուշադրություն դարձրեք հետևյալ պատումներին.
1. Լուռ, արծաթաշող գիշեր է. ձյուն է ու լուսին։ Փայլում է ձյունը տանիքների վրա, փայլում է ցանկապատերին և շողշողում ծառերի ճյուղերին։
Ամեն ինչ ողողված է լուսնի առատ լույսով։
Փոքրիկ քաղաքը քնած է խաղաղ։ Փողոցները դատարկ են. պահակներ անգամ չեն երևում։ Շները երբեմն հատ-ընդհատ հաչում են լուսնի վրա և, ուշադրության չարժանանալով, լռում զայրացած մռռոցով։
2.Ի՜նչ երջանկություն է, որ ծնվել ենք, ողջ ենք մնացել մանուկ հասակում, չոչ ենք արել ու ձգվել, կանգնել ենք երկու ոտքերի վրա, ապա բարձրացել ենք և տեսել ենք, որ առաջին քայլերն ենք անում ու հետո մեր ոտքերն ամուր դրել ենք գետնին, ապա միացել ենք ետևի ոտքերի վրա քայլողներին, և ովքե՞ր են նրանք, շա՞տ են տարբերվում մարդ արարածներից:
3.Տանը ինձ մի կատու է ընկերակցում` թափառող ծղրիդների և սարդերի հետ միասին: Զվարճանում եմ, երբ տեսնում եմ կատվին, իր հերթին` նաև ծղրիդին, իսկ երբ սարդը բանտարկվում է լոգարանի խողովակի մեջ և ահագին չարչարվելուց հետո` մոտ տասը ժամ, համոզվում է, որ անկարող է մագլցել խողովակի պատի ճերմակ խողովակի մեջ, ես թղթով վերցնում եմ սարդին և ազատագրում եմ նրան: Ուզում եմ, որ նա ապրի: Ինչո՞ւ: Որովհետև ինքս եմ ուզում ապրել:
Լրացուցիչ կրթություն (տնային աշխատանք)
1, Նախագծեր
- ձմեռային օրագիր
- առաջարկում եմ կարդալ
- ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
- ռադիոթատրոն
- գրաբարյան ընթերցումներ
- կարդում և ձայնագրվում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
- հարցազրույցներ
- մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
- անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
- շարադրել մտքերը տարբեր թեմաներով
- թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
- ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)